Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նորայր Ասլանյանը երկու տարվա պայմանագիր է կնքել Հոլանդիայի առաջնության առաջին խմբում հանդես եկող «Վիլհելմ II» թիմի հետ: Վերջինս Հոլանդիայի առաջնությունում դուրս մնաց բարձրագույն խմբից: Ասլանյանը մինչ այդ խաղում էր 1-ին խմբի առաջնության մասնակից «Էմմենում», որտեղից հեռացել է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
«Նորայրը զգալիորեն կուժեղացնի մեր թիմի հարձակման գիծը: Նա բազմակողմանիորեն զարգացած ֆուտբոլիստ է, որը կարող է խաղալ հարձակման եւ կիսապաշտպանության տարբեր դիրքերում: Ասլանյանն ունի բարձր արագություն եւ գոլային հոտառություն», նշել է «Վիլհելմ II-ի» մարզիչ Յորգեն Ստրեպելը: