Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐԸ

Բաթումում անցկացված սուսերամարտի պատանեկան միջազգային մրցաշարում հաջող ելույթներ ունեցան հայ սուսերամարտիկները, որոնք նվաճեցին 6 մեդալ:

Արծաթե մեդալներ նվաճեցին Նորագավիթի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցի սան, խոցասուսերակիր Էդուարդ Հովիկյանը, «Քեթրին» ակումբը ներկայացնող խոցասուսերակրուհի Էմմա Պողոսովան եւ Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սուսերամարտի խմբի սան, ճկասուսերակիր Մայքլ Հովհաննիսյանը:

Բրոնզե մեդալների արժանացան ճկասուսերակիրներ Էմիլ Դանիելյանը, Պարգեւ Ստեփանյանը եւ Արփինե Աթոյանը: