Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

04/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հունիսի 19-ին «Ազգ»-ը հրապարակեց պարսկահայ երեք լրատվամիջոցներիՙ «Արաքս» շաբաթաթերթի, «Իրանահայեր» լրատվական ցանցի եւ «Համայնք» լրատվական կայքէջի համատեղ ստորագրած հոդվածըՙ Անթիլիասում հունիսի 12-15-ը Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ կայացած Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության Ազգային ընդհանուր ժողովի առթիվՙՙ «Ազգային եկեղեցական ժողովի փոխարեն Բեյրութում կրկին կայացավ կուսակցական ժողով» վերնագրով: Վերոհիշյալ լրատվամիջոցները հակիրճ ու կոնկրետ արտահայտել էին իրենց դժգոհությունը այդ ժողովում իրենց թեմի թերի ներկայացվածության եւ օրակարգում ընդգրկված, ավելի շուտՙ չընդգրկված մի քանի հարցերի շուրջ: Այդ դժգոհությունները կարելի է ամփոփել հետեւյալ կետերի մեջ.

ա – Չորս տարին մեկ գումարվող այդ ժողովին Թեհրանի հայոց թեմն իր կանոնադրութան համաձայն մասնակցում է 10 հոգով, բայց այս անգամ միայն 8-ն է մասնակցել:

բ – ՀՅԴաշնակցությունը այս անգամ էլ թույլ չի տվել, որ թեհրանահայությանը ներկայացնողների ցանկում ընդգրկվեն նաեւ տեղի ընդդիմության ներկայացուցիչներ, փոխարենը Անթիլիաս է առաքել մեծամասամբ իր կուսակիցներին:

գ – Այդ հանգամանքը դժգոհություն է առաջացրել նույնիսկ կուսակցականների (ի դեպ, Իրանում դեռ 50-ական թթ.-ից ավանդական մեր կուսակցություններից երկուսի գործունեությունը արգելվել էՙ ոչ առանց ՀՅԴ-ի մեղսակցության) շրջանում, որոնցից հինգը մերժել են մեկնել Անթիլիաս, փոխարենն իրենց տեղը զիջել են անձնափոխանորդներին:

դ – Անթիլիաս մեկնածների մեջ է եղել նաեւ երեսփոխան Վարդան Վարդանյանը, որ, հոդվածագրերի պնդմամբ, ընդհանրապես չի եղել ընտրվածների ցուցակում, այլՙ Լիբանան է մեկնել Արամ Ա կաթողիկոսի հրավերով եւ արդեն տեղում դարձել կամ նշանակվել է Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ազգային ընդհանուր ժողովի Կենտրոնական վարչության Քաղաքական ժողովի անդամ, համալրելով 1956 թ.-ի բաժանումից ի վեր ավանդաբար միայն Դաշնակցության կարկառուն ներկայացուցիչներին վերապահված նրա կազմը:

Դժգոհ մնալով այդՙ իրենց արտահայտությամբ «մենատիրական» գործելակերպից, հոդվածագիրներն անդրադարձել էին նաեւ, ինչպես ասվեց, օրակարգային հարցերին, որոնց մեջ, իրենց կարծիքով, ընդգրկված պետք լինեին նաեւ հետեւյալները.

ա – «Ազգի զավակների միջեւ միասնության հիմքեր ստեղծելը եւ միասնություն քարոզելը»:

բ – «Ամենան հայոց» տիտղոսը որպես միայն Մայր աթոռ Ս. Էջմիածնի գահակալին «աներկբայելի մենաշնորհը» վերահաստատելը:

գ – «Աղանդավորների քայքայիչ գործունեության դեմ պայքարելու» անհրաժեշտությունը:

դ – «Հայ դատը համահայկական եւ վերկուսակցական մտահոգություն հայտարարելը»:

Միով բանիվ, թեհրանահայ երեք լրատվամիջոցները եզրակացրել էին, որ Անթիլիասում գումարված ժողովը ավելի շուտ «ցուցադրական մի հավաք» էր, կուսակցական «որոշակի նպատակ հետապնդող ժողով»:

Ինչպես եւ սպասվում էր, «Ազգ»ում տպագրված այդ հոդվածին հունիսի 26-ին պատասխանել է ՀՅԴ Թեհրանի պաշտոնաթերթ «Ալիքը», մեկ ամբողջ էջ տրամադրելով Անթիլիասի ժողովին մասնակցած անձնավորություններին, որոնք մեծ ոգեւորությամբ ներկայացնում են ժողովից եւ այնտեղ տիրող մթնոլորտից ստացած իրենց դրական տպավորությունները, շեշտում օրակարգում արծարծված խնդիրների կարեւորությունը, տիրող համահայկական ոգին եւլն: Դրանով, փաստորեն, «Ալիքը» փորձել է ջրել մեր հոդվածագիրների պնդումները, սակայն առանց անդրադառնալու օրակարգի վերաբերյալ նրանց կարեւոր առաջարկներին: Երկրորդ բաժնով «Ալիքի» խմբագրությունը հարմար է դատել նույն զրուցակիցներին խոսեցնել «Ազգ»ի հրատարակած հոդվածի մասին: Բնականաբար, «Ալիքի» 9 զրուցակիցներից 7-ն, ոմանք առանց իսկ ծանոթ լինելու հոդվածին, իրենց զայրույթն են արտահայտել այդ առթիվ: Նրանցից ոմանք չեն զլացել անգամ օգտագործել «անպատասխանատու», «վարկաբեկիչ», «ապակողմնորոշող», «անհեթեթություն» եւ նման որակումներ, սակայն դժբախտաբար առանց անդրադառնալու հոդվածագրերի մատնանշումներին ըստ էության: Միայն նրանցից մեկըՙ պրն Արմեն Հայրապետյանն է պնդել, որ «մեզ հետ միասին ընդդիմադիր ճակատի ներկայացուցիչներ կային», մինչդեռ «Ալիքի» մեկ այլ զրուցակիցՙ պրն Վալոդ Հախինյանը նույն էջում հերքում է դա եւ հայտարարում. «Ընդդիմադիր թեւին յարող ոչ մի ներկայացուցիչ չկար: Իմ կարծիքով, անկուսակցականը տարբեր է, բայց ընդդիմադիր կուսակցութեան յարող ոչ ոք չկար: Եթէ կային, այսինքնՙ ես եւ Էլպիսն էլ պարզապէս անկախ թեկնածուներ ենք ՊԺ-ում ու ընտրութիւններում եւ մենք չենք ներկայացնում ընդդիմադիր թեւ»: Այլ խոսքով, ըստ էության տրված միակ կոնկրետ պատասխանը հերքվում է մեկ այլ մասնակցի կողմից:

Շնորհակալ պետք է լինել «Ալիքի» խմբագրությանը, որ զանց չի արել ոչ միայն պրն Հախինյանի խոսքի վերոբերյալ հատվածը, այլեւ մեկ այլ մասնակցիՙ տիկին Էլպիս Մասեհյանի հետեւյալ կարծիքը, որը մեջ ենք բերում ամբողջությամբ. «Անդրադառնալով շրջանառուած որոշ լրատւութիւններին, որոնք ժողովը կուսակցականացած էին բնութագրել, պիտի յայտնեմ, որ ժողովում արտայայտւած մտքերը եւ խօսքերը վեր էին որեւէ խմբակցական-կուսակցական շրջանակներից եւ համազգային բնոյթ էին կրում: Միւս կողմից, հաւատացած եմ, նման կարծիքներ կանխելու համարՙ թեմիս պատւիրակութեանը մաս պիտի կազմէին համայնքում տարբեր մտածելակերպեր ունեցող անձինք, որպէսզի ամէն կողմ հնարաւորութիւն ունենար իր դիտանկիւնից հարցերը քննելու եւ շինիչ առաջարկներով ու լուծումներով հանդէս գալու, որը, անշուշտ, պիտի նպաստէր մեր համայնքի առաւել միասնականութեանը»:

Կարծում եմ, ամեն ինչ ասված է, ավելացնելու բան չկա: Սակայն արի ու տես, որ «Ալիքի» խմբագրությունն ունի՛ ավելացնելիք, անհանդուրժողականությա՛ն ավելցուկ:

Չբավարարվելով Անթիլիասի ժողովի 8-9 մասնակիցների խոսքերով, մեր պաշտոնակիցը հարկ է համարել մի «զգետնող» հարված հասցնել նաեւ մեր թերթին, քանի որ… տեղ է տվել թեհրանահայ երեք լրատվամիջոցների կարծիքին: «Ու, ինչպես միշտ,- գրում է «Ալիքը»,- լսող ականջն ու դիտող աչքը համայնքում սպառելովՙ նիւթը տպագրում են (երեք լրատվամիջոցները.- Հ.Ա.) իրենց միակ ու անփոխարինելի յենարանը հանդիսացող հայաստանյան յակոբաւետիքեանական (Արմենական-ՌԱԿ նորակոչիկ եւ ուղնուծուծով իշխանությունների գրպանը մտած կուսակցապետ) «Ազգ» օրաթերթում, եւ նիւթում աղաւաղելով իրական պատկերներըՙ փորձում են նոր ճապաղած գոյն ու երանգ հաղորդել իրենց իսկ յօրինւածքային ջաղացին եւ հեքիաթային ջաղացի յանկարծակի, բայց բնականոն պտոյտի խաթարմանը տալիս ապակողմնորոշիչ «ախտորոշում»:

Հարկ չեմ համարում պատասխանել այս մանվածապատ եւ իսկապես ճապաղ շարադրանքին, ոչ էլ կարիք եմ զգում ուղղելու կուսակցական օրգանին անհարիր տգիտության արդյունք սխալները: Բայց չեմ կարող չասելՙ ավելի լավ է լինել հայրենի «իշխանությունների գրպանում», քան զբաղվել գրպանահատությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՈՒ ՏԱՐՕՐԻՆԱԿ

Հաջորդ գրառումը

ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԴՈՒԵՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԴՈՒԵՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Հայկ Դեմոյան

18/10/2025

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության: Դրանք են՝ 1. Առանց հաստատված նախագծի...

ԿարդալDetails

Բավական էր մի խելագարի հայտնվելը, շրջապատված պատեհապաշտներով, որ հին արատը վերածնվի. Ստեփան Դանիելյան

18/10/2025

Իշխանության ցանկացած թև՝ պաշտոնի բերումով, ազգային և քաղաքական իմաստով, կրում են Փաշինյանի արածի ու չարածի պատասխանատվությունը. Տիգրան Աբրահամյան

18/10/2025

Իշխանության հաջորդ թիրախը՝ Կաթողիկոսը. Սուրեն Սուրենյանց

18/10/2025

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական