Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՒԲԷՆ ՀԱԽՎԵՐԴԵԱՆ ԵՐԳԵՑ ԻՐ ՆՈՐ ԸՆԿԵՐՆԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ

02/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՎԱՐԴԻՎԱՌԵԱՆ

Պոստոնահայ կեանքէն ներս աննախընթաց համերգ մըն է որ կազմակերպեց քաղաքի նորակազմ Թէքէեան մշակութային միութեան (ԹՄՄ) վարչութիւնը: Արդարեւ, յունիս 22-ի երեկոյեան, Բելմոնթի Հայ կաթողիկէ Ս. Խաչ սրահը լեցուն էր հայորդիներով, որոնք եկած էին հաղորդուիլ հայրենի ցաւերը, քաղաքային ու քաղաքական հակասութիւնները երգող, հայու հոգիին ու սրտին ա՛յնքան խօսող երգերը Ռուբէն Հախվերդեանի: Եկած էր ան մասնաւորաբար հրաւէրովը ԹՄՄիութեան: Այդ երեկոյ, 250-է աւելի երկրպագուներ, օրեր առաջ արդէն ապահոված էին իրենց տոմսերը… կարելի էր նոյնիսկ կրկնապատիկ մեծութեամբ սրահ մը ամբողջ լեցնել, բոլոր փափաքողներու ցանկութեան յագուրդ տալու համար:

Թէքէեանի նորանշանակ տնօրէնուհինՙ Պայծիկ Գալայճեան, յայտարարեց, թէ նորակազմ մասնաճիւղը երկա՜ր բացակայութենէ ետք կը վերադառնայ իր համայնքին աւելի ինքնավստահ, շարունակել ծառայելու հայ մշակոյթին եւ վերահաստատելու ամուր կապերը մեր հայրենիքի մշակութային կեանքին հետ: Թէքէեանը տասնամեակներէ ի վեր եղած է օրինակ արուեստի որակի ու մակարդակի: «Մեր անցեալի փառքովն է որ կը վերադառնանք աւելի ուժեղացած, բոլորուած մեր հին ընկերներով, երբեմնի բարեկամներով ու հաւատաւոր թէքէեանականներով», ըսաւ նորանշանակ տնօրէնուհին:

Հախվերդեան, ընկերակցութեամբ երգահան Գեղամ Մարգարեանի եւ Արտիոմ Մանուկեանի, մօտ երեք ժամ հրամցուց իր յայտագիրը: Իւրաքանչիւր երգէ առաջ տալով տուեալ երգին յօրինման տուն տուող պատճառները: Ինք, որ մասնակից էր դարձած Ղարաբաղեան շարժումին իր ընկերներու կողքին, ինքՙ որ տեսած էր երկրաշարժի աղէտն ու անոր յաջորդող ցուրտ ու մութ գիշերները Երեւանի, ինքՙ որ ունէր իր քաղաքական արեւելումներն ու հայրենասիրական խորունկ զգացումներով առլեցուն, ի՛նք որ երբեմն չի բաժներ իշխանութեան եկող սա կամ նա աւատապետն ու շատ անգամ հայրենիքը տնտեսապէս քամել ուզող վաշխառուները, ու դեռ ինք, ինք, ինք … որ կը յուզուի մեր ձախողութիւններով, մեր անմիաբանութեամբ … ան երգեց բոլոր այս թեմաներով:

Ժողովուրդին երգիչը, ի վերջոյ, երգելու է մեր ցաւերը: Այդ է որ ան ըրաւ:

Այլեւս իր քաղաքական հասունութեամբ ան սկսած է տեսնել Սփիւռքը իր բոլո՛ր խաւերով, քաղաքական բոլոր հոսանքներով, որուն համար ուրախ էին մեզմէ շատեր, որովհետեւ Սփիւռքը միատեսակ չէ, ունի իր շերտաւորումները: Մինչ այս Ռուբէն Հախվերդեան գուցէ կը տեսնէր միայն մէկը … Եւ այդ երեկոյ ան երգեց իր նո՜ր գտած ընկերներուն համար: Վստահ եմ, որ ան գիտցաւ, թէ այդ նո՜ր ընկերները, իրականութեան մէջ Հայաստանի իր հի՜ն ընկերներն էին, որոնք վառ պահեցին հայրենասիրութիւնը, որոնք տասնամեակներ շարունակ դարձան իրաւ կամուրջը մեր ժողովուրդի այդ երկու հատուածներուն միջեւ: Գիտցաւ, որ այս նոր ընկերները եղած էին սրտակից բարեկամը իր պատուական հօր, գրականագէտ Լեւոն Հախվերդեանին, որ եկած էր Մ. Նահանգներ հրաւէրովը Թէքէեան մշակութային միութեան:

Ռուբէնը այս ափերուն ալ ունի իր սիրողները, քանի որ ինք ունի ըսելիք երէկի, այսօրուան եւ վաղուան ալ համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԵՐԺ ԱՒԵՏԻՔԵԱՆԻ «ԱՆՈՅՇԸ» ՉՀԱՄՈԶԵՑ

Հաջորդ գրառումը

ՉԱԽԱԼՅԱՆՆԵՐԻՆ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ ՄԵՋ ԼԻՆԵԼԸ «ՎՐԱ ՉԻ ԳԱԼԻՍ», ԿԱՄ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ «ՀԱՆԳԻՍՏ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ» ՀԻՄՔ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՉԱԽԱԼՅԱՆՆԵՐԻՆ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ ՄԵՋ ԼԻՆԵԼԸ «ՎՐԱ ՉԻ ԳԱԼԻՍ», ԿԱՄ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ «ՀԱՆԳԻՍՏ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ» ՀԻՄՔ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական