Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՈՎՆԱՆՅԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

02/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրայր եւ Աննա Հովնանյան հիմնադրամը» ստեղծվել է 1986 թվականին Միացյալ Նահանգներում ամերիկահայ բարերարներ Հրայր եւ Աննա Հովնանյանների կողմից: Այդ ժամանակից ի վեր հիմնադրամը իրագործում է տարաբնույթ բարեգործական ծրագրեր տարբեր ոլորտներում, այդ թվում` կրթական ոլորտում:

Հիմնադրամի երեւանյան մասնաճյուղը բացվել է Հայաստանի մայրաքաղաք Երեւանում դեռեւս 2006 թվականին: Այստեղ նույնպես հիմնադրամը հաջողությամբ իրականացնում է մի շարք բարեգործական ծրագրեր, ինչպիսիք են` «Հրայր եւ Աննա Հովնանյան» բիզնես-կենտրոնի կառուցումը, որը հյուրընկալում է բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, Երեւանի կենտրոնի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում գտնվող եկեղեցական համալիրի կառուցումը, որը ներառում է հայրապետական նստավայր եւ Սուրբ Աննա եկեղեցին: Հիմնադրամը նաեւ կրթաթոշակներ է տրամադրում հայերին` հնարավորություն տալով սովորելու արտերկրի համալսարաններում, եւ այս տարվանից սկսած` կրթաթոշակներ է տրամադրում տեղական համալսարանների ուսանողներին, ովքեր ունեն բարձր առաջադիմություն, սակայն ի վիճակի չեն վճարելու իրենց ուսման վարձը:

Անցած տարի` 2012 թվականին, հիմնադրամի երեւանյան գրասենյակը ստացավ մոտ 30 դիմում, որոնցից 13-ը հաջողությամբ ընդունվեցին, եւ հատկացվեց մոտ 140.000 ԱՄՆ դոլար: Այս տարի տարբեր համալսարանների տրամադրվել է 185.000 ԱՄՆ դոլար` օգնելով հայ ուսանողներին վճարել ուսման վարձը եւ կեցարանային ծախսերը: Տարբեր գիտելիքներ ունեցող դիմորդներ ներառվեցին վերջնական ցուցակում, որոնց թվում էին մաթեմատիկոսներ, ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիա) մասնագետներ, ֆիզիկոսներ, իրավաբաններ, բանասերներ, երաժիշտներ եւ այլք. քանի որ չկան ուսումնական աստիճանի սահմանափակումներ, նրանք կարող են լինել բակալավրիատի ուսանողներ, շրջանավարտներ, ինչպես նաեւ հետբուհական ծրագրի ուսանողներ:

Բոլոր այն ուսանողները, ովքեր ստացել են Հովնանյան կրթաթոշակը, ապացուցել են արտասահմանում հայ գիտնականի կոչմանը լիովին արժանի լինելը` ցուցաբերելով բարձր առաջադիմություն, ստանալով գերազանց գնահատականներ եւ դասախոսների գովասանքներ: Բարձր մտավոր կարողությունները եւ նոր բարձունքների հասնելու ներուժը մեր ազգի բնորոշ հատկանիշներից են: Անկասկած, բոլոր այդ ուսանողները արտասահմանում կստանան բարձրագույն կրթություն եւ անհրաժեշտ հմտություններ` ապագայում մեծ ներդրում ունենալով մեր երկրի զարգացման գործում: Ուսման ողջ ընթացքում եւ բարեհաջող ավարտելուց հետո Հովնանյան հիմնադրամի կրթաթոշակ ստացողները կապ են պահպանում երեւանյան մասնաճյուղի գրասենյակի հետ եւ շարունակաբար ապահովում են հետադարձ կապով:

Այս տարի Հովնանյան հիմնադրամը կրթաթոշակներ հանձնեց շուրջ 30 դիմորդների` գրեթե երկու անգամ ավելի անցած տարվա համեմատ: Այդ թիվը ներառում է նաեւ Հայաստանի պետական համալսարանների ուսանողների: Չնայած արտերկրի համալսարանների կրթաթոշակների դիմումների ներկայացման վերջնաժամկետն անցել է եւ կվերսկվի միայն հաջորդ տարվա սկզբին, այն ուսանողները, ովքեր սովորում են տեղի պետական համալսարաններում, դեռ կարող են դիմել մինչեւ հուլիսի 15-ը:

2014-2015 ուսումնական տարվա համար դիմումների ներկայացման ժամկետը կվերսկվի 2014թ. փետրվարին:

Ամփոփելով մեր հաղթանակները` մեր երեւանյան գրասենյակը կարող է հպարտորեն հայտարարել, որ մեր նվիրատվությունները լիովին արդարացվում են, եւ կրթաթոշակ ստացողները, ովքեր սովորում են այժմ արտերկրում, կվերադառնան իրենց հայրենիք եւ նոր գիտելիքներով ու հմտություններով զինված կծառայեն ի շահ մեր ժողովրդի:

Ավելի մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք կապվել մեզ հետ հետեւյալ էլ. հասցեով` info@hovnanian foundation.am կամ հետեւել լուրերին մեր կայքում` www.hovnanianfoundation.am

(կրճատումներով)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԱՆԱՏԱՀԱՅ ՕՐԻՆԱՒՈՐ ԹԵՄԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԷ ԵՏՔ

Հաջորդ գրառումը

ՍԵՐԺ ԱՒԵՏԻՔԵԱՆԻ «ԱՆՈՅՇԸ» ՉՀԱՄՈԶԵՑ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

ՍԵՐԺ ԱՒԵՏԻՔԵԱՆԻ «ԱՆՈՅՇԸ» ՉՀԱՄՈԶԵՑ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական