Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԹԵՎԻ ՄՈՏ

Հուլիսի 1-ից Տաթեւի վանք այցելողները կարող են օգտվել զբոսաշրջային նոր ծառայություններից: Այս մասին երեկ ասուլիսի ժամանակ տեղեկացրել է «ՏաԹեւեր» ճոպանուղու տնօրեն Վահան Մելիքսեթյանը :

Ըստ News.am-ի` զբոսաշրջային նոր համալիրը կոչվում է «Տաթեւի դարպասներ», բացի ճոպանուղուցՙ ներառում է ժայռագնացություն, օդապարիկների վարձույթ, հետիոտն կամ հեծանվով շրջագայություն, աուդիոգիդեր: Բացվել է նաեւ հուշանվերների խանութ, իսկ «Տաթեւատուն» ռեստորանում մատուցում են հիմնականում այդ տարածաշրջանի կերակուրներըՙ ժինգյալով հաց, տոլմաներ եւ այլն: Այցելուները ցանկության դեպքում կարող են գիշերել Գորիսի 13 հյուրանոցներում կամ Տաթեւի, Հալիձորի ու Շինուհայրի զբոսաշրջային տներում. միայն Տաթեւում 84 այդպիսի տուն կա:

Վահան Մելիքսեթյանի փոխանցմամբ` արդեն 2 շաբաթ կլինի, որ գործում է նաեւ Տաթեւի վանքի մոտ տեղակայված բիոզուգարանը: Նրա խոսքովՙ բիոզուգարանն իրենց չի պատկանում, սակայն ուրախ են, որ վերջապես գործում է: