Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ՄԱՅԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՓՈՓՈԽ ԷԻՆ

29/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Իսկ գործարքների քանակը նվազել է

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2013-ի մայիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 14235 գործարք, ինչը 10 տոկոսով ցածր է նախորդ ամսվաՙ ապրիլի եւ 2,1 տոկոսով բարձրՙ 2012-ի մայիսի գործարքների համեմատ: Հիշեցնենք, որ փետրվարին եւ մարտին գործարքների քանակի զգալի աճ էր արձանագրվել: Սակայն ապրիլին, հիմա նաեւ մայիսին գործարքների քանակը նվազել է:

Օտարման գործարքների քանակը մայիսին ապրիլին համեմատ նվազել է 20,4 տոկոսով, իսկ անցյալ տարվա մայիսի համեմատ աճելՙ 10,2 տոկոսով: 3191 օտարման գործարքներից առուվաճառքներինը կազմել է 75,2 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 36,5 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ առուվաճառքի գործարքների 58,9 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2013-ի ապրիլի համեմատ, մայիսին բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 31,5 տոկոսով, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատՙ 10,2 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա մայիսին ապրիլի համեմատ չնչին չափով աճել ենՙ 0,2 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) մայիս 2012 թ.Միջին գները (դրամ) մայիս 2013 թ.Միջին գները (դրամ) ապրիլ 2013 թ.
Կենտրոն412000428000428000
Արաբկիր339100355500355500
Քանաքեռ-Զեյթուն266100282300282200
Նոր Նորք228400251000250000
Ավան238050259100258050
Էրեբունի236050248500248200
Շենգավիթ235100254250254000
Դավթաշեն260000274200273500
Աջափնյակ227000247200246500
Մալաթիա-Սեբաստիա226000239000238550
Նուբարաշեն140200151000151000
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից)255300271900271400

Մարզերում, բացառությամբ Երեւանի, մայիսին վաճառվել են 322 բնակարաններ, որոնց քանակը ապրիլի համեմատ նվազել է 2,7 տոկոսով, իսկ 2012-ի մայիսի համեմատ աճելՙ 13 տոկոսով: Գներն այստեղ մայիսին գրեթե չեն փոխվել:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները մայիսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ: Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 123 հազար դրամ, Արմավիրում եւ Գորիսում ` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2013-ի մայիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առուվաճառքի 332 գործարք, որից 83-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը 2013-ի ապրիլի համեմատ նվազել է 4,6 տոկոսով, իսկ մարզերում միասին աճել` 23,1 տոկոսով: 2012-ի մայիսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 32 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած` 5,7 տոկոսով:

Միջինացված 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2012-ի մայիսին ապրիլի համեմատ Երեւանում մնացել են անփոփոխ: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գների պատկերը հետեւյալն է եղել.

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) մայիս 2012 թ.Միջին գները (դրամ) մայիս 2013 թ.Միջին գները (դրամ) ապրիլ 2013 թ.
Կենտրոն461500476100476100
Արաբկիր366900383000383000
Քանաքեռ-Զեյթուն278900295000295000
Նորք-Մարաշ305500319200319200
Ավան258900270500270500
Էրեբունի227800239500239500
Շենգավիթ244500255000255000
Դավթաշեն262800276000276000
Աջափնյակ237800250050250050
Մալաթիա-Սեբաստիա226100238000238000
Նուբարաշեն144500150500150500
Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից)274100286600286600

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները մայիսին ապրիլի համեմատ գրեթե անփոփոխ են: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում ենՙ 1 քմ-ն 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակըՙ 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճընը` 129 հազար դրամ, Իջեւանըՙ 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2013-ի մայիսին 2012-ի մայիսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 7,4 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 3 տոկոսով:

2013-ի մայիսին 2013-ի ապրիլի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը նվազել է 24,3 տոկոսով, իսկ 2012-ի մայիսի համեմատ` 21,8 տոկոսով:

Մայիսին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 137 գործարքներ, որից 81-ը` Երեւանում: Ապրիլի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում նվազել է 32,5 տոկոսով, իսկ մարզերում աճել` 36,6 տոկոսով: 2012-ի մայիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում նվազել է 19 տոկոսով, իսկ մարզերում` աճել 40 տոկոսով:

Այսպիսով, անշարժ գույքի շուկայում մայիսին գործարքների քանակը նվազել է, իսկ գները` մնացել անփոփոխ: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվար, մարտին գործարքների քանակի կտրուկ աճ էր արձանագրվել եւ թվում էր, թե անշարժ գույքի շուկայի աշխուժացման միտում է սկսվել: Սակայն ապրիլին եւ մայիսին արձագարվեց հակառակ երեւույթը` գործարքների քանակը նվազեց: Ինչ վերաբերվում է գներին, ապա դրանք մնում են առանց էական փոփոխությունների:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՐԶՎՈՒՄ Էՙ ՌՈՒՍՆԵՐԸ ՉԵՆ ՀԵՌԱՑԵԼ ՏԱՐՏՈՒՍԻՑ

Հաջորդ գրառումը

«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ԽԼԱՑՈՒՄԸ` ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱ ԱՄՆ-Ի ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ԽԼԱՑՈՒՄԸ` ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱ ԱՄՆ-Ի ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական