Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆ ԱՄԵՆԱԷՆԵՐԳԱՏԱՐՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ

27/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կրկին Հայաստանում էներգաարդյունավետությամբ 132 մլրդ դրամ խնայելու հնարավորության մասին

Հունիսի 25-ին Բրյուսելում Համաշխարհային բանկը ներկայացրել է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կլիմայական փոփոխություններին նվիրված երեք զեկույց, որոնք, այլ հարցերի թվում, անդրադառնում են էներգիայի այլընտրանքային աղբյուրների ու արդյունավետ օգտագործման հարցերին: Անդրադարձ է կատարված նաեւ այս տարածաշրջանում գտնվող Հայաստանին:

Առաջին` «Անցումը տնտեսական աճի էկոլոգիացման` կլիմայի փոփոխություններին հակազդելու պլանի տնտեսական շահերը» զեկույցում նշվում է, որ ի նպաստ տնտեսական աճի կլիմայի փոփոխություններին հակազդելու ռազմավարության հիմնական բաղադրիչներն են էներգաարդյունավետությունը, էներգիայի ավելի մաքուր աղբյուրները եւ բնական ռեսուրսների կառավարումը: Որպես օրինակ նշվում է, որ 2012-ին երաշտի պատճառով Ղազախստանում ոչնչացավ բերքի 50 տոկոսը, Ռուսաստանում` 25 տոկոսը, Ուկրաինայում` 20 տոկոսը: Նման կլիմայական փոփոխությունները չեն բացառվում, որ ապագայում եւս կկրկնվեն: Նշվում է, որ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների արձագանքն այս երեւույթներին շատ դանդաղ է: Ըստ զեկույցի, այս տարածաշրջանը ամենաէներգատարն է աշխարհում: Մասնավորապես, մեկ միավոր թողարկվող արտադրանքի էներգածախսերը 50 տոկոսով գերազանցում են համաշխարհային միջին ծախսերը:

Մյուս զեկույցում «Էներգաարդյունավետություն` հաջողված օրինակներից քաղած դասերը» վերլուծվում են Եվրոպական միության այնպիսի երկրների, ինչպիսիք են Դանիայի, Գերմանիայի, Իռլանդիայի եւ Շվեդիայի ռազմավարությունները արեւմուտքում եւ Լիտվայինը, Լեհաստանինն ու Ռումինիայինը` Կենտրոնական Եվրոպայում: Այդ երկրներում հաջողվել է առավելագույնս բարձրացնել էներգաարդյունավետության մակարդակը: Սակայն տարբեր երկրներում իրավիճակը տարբեր է: Առավել հաջողված երկրներն այստեղ Դանիան ու Իռլանդիան են, իսկ, օրինակ, Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Կենտրոնական Ասիայի մյուս երկրներում այդ ցուցանիշն ամենացածրն է աշխարհում: Համաշխարհային բանկի փորձագետները կապ են տեսնում էներգաարդյունավետության մեջ կատարված ներդրումների եւ կայուն տնտեսական աճի միջեւ, նշելով, որ դա առավել նկատելի է Գերմանիայում եւ Շվեդիայում:

Երրորդ զեկույցում` «Հավասարակշռության ապահովումը` էներգետիկ սուբսիդիաների կրճատումը հասանելիության պահպանման պարագայում», նշվում է, որ էներգիայի սակագների սուբսիդավորման վերացումը կարող է զուգակցվել բարեկեցության բարձրացման հետ: Այսինքն, պարտադիր չէ, որ այդ քայլը բերի աղքատության ավելացման եւ կյանքի պայմանների վատթարացման: ՀԲ զեկույցի գնահատմամբ, էներգակիրների գների բարձրացման դեպքում, առավել աղքատ տնային տնտեսություններին փոխհատուցման տրամադրումը էներգաարդյունավետության բարձրացման մեջ փոքր ներդրումներուվ զուգակցելով, հնարավոր կլինի ապահովել համախառն ներքին արդյունքի 1 տոկոս աճ տարածաշրջանի երկրների կեսի համար:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նշվում է, որ մեր երկրի էներգետիկ կարիքների մոտ 90 տոկոսը բավարարվում է ներմուծվող հումքի միջոցով: Վերստին հիշատակվում է, որ էներգաարդյունավետության մեջ ներդրումներ կատարելու միջոցով տարեկան հնարավոր կինի խնայել 132 մլրդ դրամ կամ 360 մլն դոլար, որը երկրի համախառն ներքին արդյունքի 4,3 տոկոսն է կազմել 2009-ին: Այս մասին մենք նախկինում գրել ենք («132 մլրդ դրամ կարող ենք խնայել միայն էներգախնայողությամբ», «Ազգ», 4 հունիսի, 2013 թ): ՀԲ-ն տեղեկացնում է, որ վերականգնվող եւ այլընտրանքային էներգիայի հիմնադրամը որոշակի ծրագրեր է իրականացնում այս ուղղությամբ: Մասնավորապես, հիմնադրամը տարեկան 2-3 մլն դոլարի ներդումներ է կատարում այստեղ:

Ամեն դեպքում, ակնհայտ է, որ էներգախնայողության միջոցով էներգաարդյունավետության ծրագրերի իրականացումը Հայաստանում գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման պարագայում առավել հրատապ է դարձել: Եվ ամենեւին էլ պարտադիր չէ, որ դրա անհրաժեշտության մասին խոսեն ՀԲ փորձագետները կամ նշվի զեկույցներում: Էներգախնայողության ծրագրերի իրականացումը հնարավոր է ավելի արագ եւ համեմատաբար ավելի քիչ ներդրումներով իրագործել, իսկ դրան զուգահեռ` նախադրյալներ ստեղծել այլընտրանքային էներգիայի զարգացման համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻՑ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒԺՎՈՒՄ Է ԿԵՆՍԱԲԱՆՈՐԵՆ ՈՒ ՀՈԳԵԲԱՆՈՐԵՆ

Հաջորդ գրառումը

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական