Transfermarkt.de կայքի համաձայն, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը 45 մլն 900 հազար եվրո է: Այս ցուցանիշով ՀՀ հավաքականը նախկին ԽՍՀՄ երկրների հավաքականների ցանկում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Ցուցակը գլխավորում է Ռուսաստանի հավաքականըՙ 182,8 մլն եվրո: 2-րդ տեղում Ուկրաինայի ընտրանին էՙ 134,5 մլն եվրո: Վրաստանը 28 մլն եվրոյով 4-րդն է, իսկ հնգյակը եզրափակում է Բելառուսըՙ 26,15 մլն եվրո: Լավագույն տասնյակում են նաեւ Լատվիանՙ 17,325 մլն, Ուզբեկստանըՙ 16,4 մլն, Մոլդովանՙ 12,975 մլն, Լիտվանՙ 10,525 մլն եւ Ադրբեջանըՙ 9,475 մլն:
Իսկ եթե վերցնենք աշխարհի մակարդակով, ապա Հայաստանի հավաքականը ֆուտբոլիստների արժեքով 46-րդն է: ՀՀ հավաքականում ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունի Հենրիխ Մխիթարյանըՙ 22 մլն եվրո: Յուրա Մովսիսյանի տրանսֆերը գնահատվում է 7,5 մլն եվրո, Արաս Օզբիլիսինըՙ 6,5 մլն: