Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ ՈՒ ՀԱՄԱԽՄԲՄԱՆԸ

26/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Նիւ Եորք

Անցած ամիս Ուոթըրթաունում կայացավ Համազգայինի ԱՄՆ-ի Արեւելյան շրջանի 37-րդ պատգամավորական ժողովը: Նախորդող ժողովներին մասնակցել եմ … տասնամյակներով, բայց այս մեկը երկար մտածել տվեց: Գուցե որովհետեւ այդ քաղաքը ինձ համար դեռ պարունակում է Մինաս Թոլոլյանի շունչըՙ տարիներին քամահրող ու երբեք չխամրող «ներկայությունը»: Գուցե Գոհար Թոլոլյանի մի՛շտ հմայիչ ոգի՞ն մղեց մտածելու: Գուցե եւ սիրելի, հղկված, բովանդակալից Թաթուլ Սոնենց-Փափազյանի հայտնվե՞լն էր դադարի ընթացքում: Խմբագիր Զավեն Թորիկյանի հետ ցավալիորեն կարճատեւ, բայց արվեստով կայծկլտող զրո՞ւյցը: Ի վերջո, գուցե պարզապես մտածելու ժամանակ ունեցա տուն վերադառնալու երկար ճանապարհին: Մի խոսքով, մտահանգումս այն էր, որ այս ժողովը դրականորեն տարբերվեց նախորդների երկար շարանից:

Շարանի մեջ եղել է, որ զարմացել, զայրացել, ձանձրացել եմ: Ավելի հաճախՙ տխրել եմ, տեսնելով, որ կյանքից հեռացել են մեր փայլուն ընկեր-ընկերուհիներից շատերը, իրենց հետ տանելով վառ անհատականությունների հետ շփվելու ուրախությունս: Ու եղել է, որ լուրջ ու իմաստալից մտքերի կողքին ծիծաղս հազիվ եմ զսպել, լսելով ճամարտակություններ, ճոռո՜մ մենախոսություններ, հագեցած հռետորական հարցումներով ու նաեւ պարզապես շաղակրատանք: Բայց այս ժողովը սիրելի դարձավ հենց նրանով, որ ներկաները մտքեր էին հայտնում, ուղիներ որոնում, համարձակ ծրագրեր առաջարկումՙ պարզ ու մեկին, առանց ճարճատուն ճառերի, թեկուզ եւ երբեմն կաղացող հայերենով: Ճիշտն ասած, ինձ համար ոգեւորիչ էին Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ ստեղծվող էլեկտրոնային կապը, Արեւմտյան Հայաստանի պատմա-մշակութային հուշարձանների նկարագրությունն ու զետեղումը համացանցում, պատանիների համար նախատեսված հայագիտական նյութերով խաղ-մրցույթը: Ա՜յ քեզ բան … Հրաշալի է, որ շրջանավարտ շրջանային վարչությունը իր գործունեության կողքին հասցրել է նաեւ վերոհիշյալ ու դեռ մի քանի այլ ծրագրերի հիմքը դնել: Է՛լ ավելի հրաշալի է, որ պատկառելի տարիքի հասած մեր միությունը այսպես երիտասարդանում է, համարձակորեն ու համընթաց քայլելով 21-րդ դարի պայմաններին, էլեկտրոնային միջոցները ծառայեցնելով իր բուն նպատակինՙ հայ մշակույթի տարածմանն ու պահպանմանը: Ժողովից արդեն իսկ գոհ վերադարձա հյուրանոց, բայց առջեւում դեռ համերգի վայելքն էր:

Փոխանակ վերջում հետգրության պես (չգիտեմ էլ թե ինչո՞ւ է այդպես ընդունված), այստե՛ղ կուզենայի շնորհակալություն հայտնել կազմակերպիչ հանձնախմբին ու շրջանավարտ շրջանային վարչության անդամներին այս երկօրյա բազմաբնույթ ձեռնարկները կատարելապես կազմակերպելու համար: Պատկերացնում եմ, թե ինչքա՜ն աշխատանք է տարվել համադրելու համար ուրբաթ օրվա հավաքույթը, ժողովի ընթացքը, շաբաթ օրվա համար սրահի նախապատրաստումն ու նրբաճաշակ զարդարանքը, բազմակողմանի հայտագրի ընթացքը, համերգային մասի ծրագրումը եւ ի վերջո հյուրասիրությունը:

Ճիշտ էր ու տեղին, որ «Մայիլյան վոկալ եռյակի» մեծատաղանդ երգչուհիներերը ուրբաթ երեկոյան ներկա էին համախմբման բացմանը, առիթ ընծայելով ներկաներին շփվել հայրենի արվեստագիտուհիների հետ, վաստակված մեծարանքի խոսքեր ասել նրանց: Սրտաբաց տանտերերի հյուրընկալ օջախում էր, որ նույն ազգի ու նույն մշակույթի հավատավորները մեկտեղվեցին: Ի վերջո, «Մայիլյան եռյակի» երգչուհիներնՙ իրենց փայլուն տաղանդով, մեր միութենականներնՙ իրենց ջանքերով ծառայում են նույն նպատակին, այն էՙ ամենուր վառ պահել հայ արվեստը ու այն հասցնել ժողովրդին: Դարձյալ շնորհավորում եմ նրանց, ովքեր հետեւողականորեն պատրաստել էին մրցանակների տվչության կարգը, ընտրել թեկնածուների մեջ լավագույններին, հրավիրել հոգով ու արվեստով լիարժեք ՀԱՅ Էրիք Նազարյանին եւ մասնավորաբար «Մայիլյան» վոկալ եռյակին:

Դե, հայ չենք լինի, եթե դժգոհություն չհայտնենք (կարծեմ, սա ինքնահաստատման դրսեւորում է դարձել), երբեմն նույնիսկ հանուն այդ «ինքնահաստատման» ոմանք պատրաստ են ծուռ հայելու մեջ արտացոլված նկարագրել իրականությունը: Ինչեւէ, ուրեմն ես էլ շտապեմ ազգային պատկանելիությանս գրավականը ներկայացնել. Թովմաս Սամուելյանի ելույթի ինքնակենսագրական մասը հարկ էր կրճատել, քանի որ ամբողջությամբ կրկնվեց ծրագրում տպագրված կենսագրականը: Այլապեսՙ կեցցե՛ք, կազմակերպողներ:

Դահլիճից հեռացանք «Մայիլյան եռյակի» թողած սքանչելի տպավորության տակ եւ ունկնդիրների հոտնկայս ու որոդընդոստ ծափահարություններից ոգեւորված ու հպարտ, որ հայաբնակ բոլոր համայնքների բարբառներով ու լեզուներով խոսող ունկնդիրները նու՛յն հուզախառն ներշնչումն արտահայտեցին հայրենի երաժիշտների հանդեպ:

Վստահ ենք, որ այդ ոգով էլ Համազգայինը կշարունակի իր օգտաշատ գործունեությունն ամենուրեք, միշտ փարած մնալով հայ արվեստին ծառայելու բարձր նպատակին, անտեսելով խոչընդոտներն ու հոռետեսներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԴԻՆՈԶԱՎՐԻ ՈՒ ԹՌՉՈՂ ՄՈՂԵՍԻ ՈՍԿՈՐՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԹԱԼԱԼՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ 4-ՐԴ ՓԱՌԱՏՈՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԹԱԼԱԼՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ 4-ՐԴ ՓԱՌԱՏՈՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական