Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ` Լ. ԲԱՅՐՈՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 20 ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ

25/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Ինչպես «Ազգ»-ն արդեն տեղեկացրել էր, Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցին անհրաժեշտ է օգնություն` կրթօջախի ջեռուցման եւ ջրամատակարարման համակարգերի բարելավման համար:

Ահա այս առթիվ արդեն երկրորդ անգամ կազմակերպվում է բարեգործական համերգ, որի հասույթը կտրամադրվի դպրոցին:

Նախորդ բարեգործական համերգին իրենց կատարումներով հանդես եկան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, բրիտանացի ջութակահար Ռաֆայել Զամբռզիսկի-Պեյնը եւ հրավիրյալ դիրիժոր Թոմաս Քարոլը:

Իսկ ահա այս անգամ, հունիսի 28-ին, Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում «The Beautified Project» ռոք խմբի վոկալիստ, կիթառահար Անդրե Սիմոնյանը, ինչպես նաեւ մասնակիցներ` «Հայ սուպեր սթար»-ից, «The Voice of Armenia»-ից եւ «X Factor»-ից հանդես կգան բարեգործական համերգային ծրագրով:

Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրի Ջեյն Լինչը երեկ լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց, որ մտահոգված է Գյումրու Լորդ Բայրոնի անվան դպրոցի ճակատագրով, քանի որ այն բրիտանացիների նվերն էր հայ ժողովրդին. «Մտահոգ եմ այդ կառույցով, որի ողջ նյութը բերվել է Մեծ Բրիտանիայից, իսկ բրիտանացի շինարարները շուրջ ինն ամիս են անցկացրել Հայաստանում` դպրոցը կառուցելու համար: Շենքի ջեռուցման համակարգը նախկինում լավն էր, սակայն այժմ ենթակա չէ օգտագործման: Ըստ իս, Հայաստանը կայացած պետություն է եւ հնարավոր է նման գումար հավաքել այստեղ»:

Դեսպանը ուրախությամբ նշում է, որ մարդիկ մասնակցում են ի նպաստ դպրոցի հանգանակությանը. «Նույնիսկ մի օր, Գյումրու բնակիչներից մեկը ինձ ցույց տվեց իր կատարած հանգանակության կտրոնը, որը կազմում էր 20 000 դրամ: հասկանում եմ, որ դա մեծ գումար է իրենց համար եւ ուրախ եմ, որ դեռ կան նման մարդիկ»:

Անդրե Սիմոնյանն էլ իր հերթին է որոշել օգնել դպրոցին: Ի դեպ, նա սովորել է Միացյալ Թագավորությունում. «Դպրոցական տարիներին էի լսել Լորդ Բայրոնի անվան դպրոցի մասին: Դպրոցում եղել եմ երեք տարի առաջ եւ զարմացել, քանի որ այդ դպրոցն ուներ անգլիական շունչ: Մենք պետք է գնահատենք անգլիացիների նվերը հայ ժողովրդին», եւ ավելացրեց, որ ինքը լինելով երաժիշտ, պրոդյուսեր, որոշեց համերգի միջոցով աջակցել նախագծին, ինչպես նաեւ մարդկանց հնարավորություն տալ լավ համերգ վայելելու:

Նախագիծը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է 14 մլն դրամ, որի որոշ մասը 9 միլիոնն արդեն հավաքվել է: Իսկ այս համերգի տոմսերի վաճառքից ակնկալվում է մոտ 1000 դոլար հասույթ, ինչպես նաեւ նախատեսված է աճուրդ:

Դեսպան Քեթրի Ջեյն Լինչն էլ հույս ունի, որ Բայրոնի անվան դպրոցի շրջանավարտները, որոնք այժմ ՌԴ-ում, Եվրոպայում կամ ԱՄՆ-ում են ապրում, կոգեւորվեն եւ իրենց ներդրումը կունենան դպրոցի աջակցության գործում:

Նշենք, որ Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցը կառուցվել է 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո Միացյալ Թագավորության կողմից: Դպրոցի բացման արարողությանը 1990թ. հունիսի 10-ին ներկա է եղել Մեծ Բրիտանիայի հանգուցյալ վարչապետ Մարգարետ Թետչերը:

Կոչ ենք անում բոլորին մասնակցելու համերգին, քանի որ ամեն մի գնված տոմսով դուք կօգնեք դպրոցին, ինչպես նաեւ հնարավորություն կունենաք վայելելու լավ երաժշտություն, հիանալի համերգ: Տոմսերը մատչելի են բոլորի համար:

Եթե յուրաքանչյուր ոք իր պարտքը համարի օգնել դպրոցին, որտեղ սովորում եւ դաստիարակվում են մեր ապագա երաժիշտերը, ապա կունենանք հիանալի ապագա: Չմոռանանք, որ Գյումրիում են ծնվել մեր լավագույն երաժիշտներից, դերասաններից, արվեստագետներից շատերը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԻՇԱՏԱԿԻ ԵՐԵԿՈ ԱԲՐԱՀԱՄ ԱԼԻՔՅԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՖԻԴԵ-Ի 2013-Ի ԿԱՆԱՆՑ ՄՐՑԱՇԱՐԸ ԿԱՐԵԼԻ Է ԴԻՏԵԼ ԱՌՑԱՆՑ ՌԵԺԻՄՈՒՄ ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՎ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՖԻԴԵ-Ի 2013-Ի ԿԱՆԱՆՑ ՄՐՑԱՇԱՐԸ ԿԱՐԵԼԻ Է ԴԻՏԵԼ ԱՌՑԱՆՑ ՌԵԺԻՄՈՒՄ ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՎ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական