Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

22/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը Գարեգին Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ լույս է ընծայել 19-րդ դարի 2-րդ կեսի ռուս կրոնական փիլիսոփա Վլադիմիր Սոլովյովի «Երեք Զրույց» եւ հարավսլավացի ուղղափառ աստվածաբան Վեզելին Քեսիչի «Քրիստոսի ավետարանական կերպարը» աշխատությունները:

Վլադիմիր Սոլովյովի «Երեք Զրույց» գրքի հայերեն թարգմանությունը տարիներ առաջ ստանձնել էր Վազգենյան հոգեւոր դպրանոցի տեսչությունը (2004-2008 թթ.): Այս հրատարակության նպատակը հայ կրոնափիլիսոփայական գիտելիքի հարստացմանը նպաստելը եւ ընթերցողին հայոց լեզվով նոր ու տարաբնույթ մասնագիտական գիտելիքի տրամադրումն է:

Երկը, որը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակների համար, ձգտում է աստվածարդարացման (թեոդիցիայի) ճանապարհով բացատրել անանցական ճշմարտությունները` այլափոխված ու աղճատված աշխարհայինի անցականի մեջ, որտեղ խառնված են չարն ու բարին, լույսն ու խավարը, որտեղ դժվար է ճշմարտությունը զատորոշել կեղծիքից: Աստվածարդարացման սոլովյովյան տեսությունը ջանում է ներկա աշխարհի մեջ աստվածայինը տարանջատել աշխարհային կեղծիքով քողարկված աստվածադատ իրականությունից: Աշխատությունը տպագրվել է Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանի մեկենասությամբ:

Վեզելին Քեսիչի «Քրիստոսի ավետարանական կերպարը» աշխատության հայերեն թարգմանությունը կատարել է Տ. Վահրամ քահանա Մելիքյանը: Գիրքը մի նոր ներդրում է հայ ընթերցող հասարակությանը ծանոթացնելու ժամանակակից աստվածաբանական-մեկնողական մտքի հարուստ գանձարանին: Ընթերցողը աշխատության մեջ կարող է գտնել ավետարանական շատ հարցերի պատասխաններ, նորովի կսկսի ընկալել ու ընթերցել Ավետարանը: Աշխատությունը տպագրվել է Մայր աթոռի բարերար Գաբրիել Չեմպերճյանի մեկենասությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»` ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՔՇԻՇՏՈՖ ԶԱՆՈՒՍԻ

Հաջորդ գրառումը

ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻՍ. «ՀԱՃԵԼԻ Է, ՈՐ ԴԱՆԻԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՂԹԱՆԱԿՈՒՄ ՆԱԵՎ ԻՄ ՆԵՐԴՐՈՒՄԸ ԿԱՐ»

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻՍ. «ՀԱՃԵԼԻ Է, ՈՐ ԴԱՆԻԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՂԹԱՆԱԿՈՒՄ ՆԱԵՎ ԻՄ ՆԵՐԴՐՈՒՄԸ ԿԱՐ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական