Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԱԼՖԱՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԱՐԺԵՎՈՐՈՒՄԸ

21/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Նախիջեւանագետ-հայագետ Արգամ Այվազյանի հերթական հրատարակությունը ներկայացնում է հունահայ Գալֆայան ընտանիքին պատկանող մշակութային արժեքների հավաքածուի արձանագիր իրերի համակարգված պատկերըՙ դրանցից յուրաքանչյուրի նկարագրություններով, գունավոր վերատպություններով:

Գիրքը հրատարակվել է հեղինակի, Ռ. Ղեւոնդյանի (Երեւան), Հ. Բրոնոզյանի (Լոս Անջելես), «Երկիր եւ մշակույթ» (Փարիզ) կազմակերպության միջոցներով: Հրատարակման է պատրաստվել Գալֆայան ընտանիքի մեկենասությամբ:

Հեղինակի առաջաբանում ընդհանուր ակնարկով տրված է Արեւմտյան Հայաստանից տեղահանված Գալֆայան գերդաստանի ծագումն ու պատմությունը: Արմատներով Կեսարիայի Թալաս բնակավայրից հայտնի այս գերդաստանի ներկայիս շառավիղները բնակվում են Հունաստանում, շարունակում ընտանիքի ժառանգական ավանդույթները, ազգապահպան գործունեությունը: Թեսալոնիկում Կարապետ Գալֆայանը շարունակում է ատաղձագործական գործարանի աշխատանքները, 1991-ին նա Հունաստանում Հայաստանի արտգործնախարարության լիազոր ներկայացուցիչն էր, ապա ՀՀ դեսպանատան առաջին խորհրդականը` 4 տարի շարունակ: Կինըՙ Անահիտը, մասնագիտացված է բյուզանդական հնագիտության, բյուզանդական սրբապատկերային արվեստի բնագավառում, նրանց զավակներըՙ Ռուբենը եւ Արսենը, լինելով հայաշունչ միջավայրի, ազգային դաստիարակության կրողներ, փորձեցին ավելի հարստացնել գերդաստանի պատմությունըՙ հայկական կիրառական արվեստի նմուշների ու մասունքների հավաքչական աշխատանքներ տանելով: Այս դժվարին, հետեւողականություն, ժամանակ ու ջանք պահանջող գործը երկու եղբայրները սկսեցին Լոնդոնի համալսարանում ուսանելու տարիներինՙ տարբեր աճուրդներից, մասնավոր մարդկանցից գնելով տարատեսակ, մասնավորապես արձանագիր իրեր: Տարիների ընթացքում նրանց հաջողվեց աշխարհի տարբեր երկրներից ձեռք բերել եւ օտարացումից փաստորեն փրկել հայկական կիրառական արվեստի այնպիսի նմուշներ, որոնց այսօրվա համահավաք գոյությունը թույլ է տալիս, հեղինակի կարծիքովՙ անվանել դա կիրառական արվեստի իրերի Գալֆայան հավաքածու:

Անդրադառնալով հավաքածուի առանձնահատկություններին, բազմաթիվ իրերի տարատեսակներինՙ հատկապեսՙ մետաղյա եւ բրոնզե նմուշներին, եկեղեցական սպասքին, ձեռագիր կազմերին, եկեղեցական արարողությունների համար պատրաստված զանազան գործվածքներին, որոնց մեջ գերակշռում է մետաքսըՙ հայկական ասեղնագործությանը բնորոշ կարատեսակներով, ամենատարբեր նախշապատկերների, նախշազարդերի գույնի ու ձեւի դրսեւորումներին, հեղինակը ներկայացնում է դրանց կապը հայ հին եւ միջնադարյան արվեստիՙ մանրանկարչության եւ քանդակագործության հետ, որի խորքում ազգային նկարագիրն ու ազգային մտածողությունն է ընկած:

«Գալֆայան» հավաքածուն հայ ժողովրդի տաղանդավոր նախնյաց XV-XIX դդ. մետաղագործ, ոսկերիչ ու արծաթագործ, հախճապակեգործ եւ այլ բնագավառների վարպետների ու արվեստագետների ստեղծած բազմահազար ստեղծագործություններից անհատական նախաձեռնությամբ փրկված մի արժեքավոր պատմամշակութային հարստություն է», գրում է Ա. Այվազյանը:

Սույն պատկերագիրքը ընդգրկում է ավելի քան 730 լուսանկար ու գրչանկար եւ 180-ից ավելի արձանագիր իրերի նկարագրություն: Այդ իրերի մեջ մեծ տեղ են գրավում ավետարանի կազմ-պահպանակներ, արծաթե սկիհներ ու մոմակալներ, մատուցարաններ, խնկամաններ, զանազան սափորներ, բրոնզե թասեր, պնակներ, դաշյուն, արծաթե, ոսկեջուր գոտիներ, մասնատուփեր, հախճապակե իրեր: Դրանցից յուրաքանչյուրի նկարագրությունը տրված է ընդունված պատշաճ կարգով: Բոլոր տեքստերը հրապարակված են երկլեզվյաՙ հայերեն եւ անգլերեն: Անգլերեն թարգմանությունները կատարել է «Ազգ» թերթի երկարամյա աշխատակից Հակոբ Ծուլիկյանը:

Պատկերագիրքը բովանդակող «Յաւելուած» բաժնում Գալֆայան հավաքածուի չորս Ավետարանների համառոտված նկարագրությունները եւ հիշատակարանները տրված են միայն հայերենով:

Արձանագիր իրերից բացի, պատկերագրքում ընդգրկված են հավաքածուի Քյոթահիայի հախճապակյա անարձանագիր իրերըՙ ափսեներ, սկիհներ, սափորներ, գավաթներ եւ այլ նմուշներՙ դրանց գունավոր վերատպություններով:

«Գալֆայան» հավաքածուի սույն պատկերագրքի համապարփակ արտահայտությունը յուրատեսակ արտացոլանքն է հայ ժողովրդի մշակույթի ու պատմության մի երեսակի եւ ընդհանուր պատկերացում է տալիս մեր ժողովրդի առտնին կյանքի, կենցաղի, սովորույթների, ավանդական ձեւերի մասին:

Միաժամանակ այս հրատարակությամբ հավաքածուն տպագիր վավերականությամբ է ապահովվում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՎԱՐՏԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԵՐԿՈՒ ԴԵՐԱՍԱՆ` ՄԵԿ ԲԵՄՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԿՈՒ ԴԵՐԱՍԱՆ` ՄԵԿ ԲԵՄՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի. Հովհաննես Խուդոյան

15/10/2025

ՏԱՐԱԾԵԼ Քանի որ ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի, պիտի փորձենք ուշադրության կենտրոնում պահել թեմաները 1. Նոր պիղծ հետապնդման...

ԿարդալDetails

Եթե եկեղեցու ներսում խնդիր կա, բարձրացրու այն, բայց հավատավոր զավակի խոնարհությամբ. իշխանությունը հարվածում է մեր ինքնության հիմքերին. Դավիթ Անանյան

15/10/2025

Հիմա 37 թիվը մեր բոլորի աչքի առաջ է. Գեղամ Մանուկյան

15/10/2025

Առաքելական եկեղեցին երկու ծանր հարված է ստացել՝ Ցեղասպանության օրերին և 30-ականներին. սա երրորդ ալիքն է. Եղիշե Սողոմոնյան

15/10/2025

Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը կաթողիկոսին խնդրեց, որ դառնա նրա անձնական թիկնապահը. Թովմաս Առաքելյան

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական