Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՈՆՍԱԼՈ ԳՈՒԱՐՉ. «ԵՍ ԻՆՁ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԱՅ ԵՄ ԶԳՈՒՄ»

21/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հայկական տոհմածառը», «Հայոց կտակը» եւ «Սպիտակ լեռը»:

Սրանք իսպանացի գրող Գոնսալո Էռնանդո Գուարչի վեպերն ենՙ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Գուարչը, որ շուրջ երեսուն տասնյակ գրքերի հեղինակ է, վերջին հինգ-վեց տարիների ստեղծագործական գործունեությունը նվիրել է Հայոց ցեղասպանությանը: Գուարչն իր գրքերի միջոցով ցանկանում է, որ աշխարհը ճանաչի 20-րդ դարասկզբի ողբերգական իրադարձություններն ու թարմացնի մարդկության հիշողությունը: Գուարչը խոստովանում է, որ մի առանձին վեպի թեմա է այն, թե ինչն իրեն ստիպեց անդրադառնալ Հայոց ցեղասպանությանը:

«Մենք Շվեյցարիայում ծանոթացանք մի հայ տիկնոջ հետ, ով ուզում էր, որ իր ընտանիքի պատմության մասին գրվեր: Հետո կարդացի Հենրի Մորգենթաուի գիրքն ու հասկացա, որ մի շատ կարեւոր պատմություն ունեմ գրելու: Որքան խորացա, այնքան հասկացա, որ դա իմ առաքելությունն է: Ես մեծ համակրանք զգացի հայ ժողովրդի նկատմամբ եւ հիմա խոստովանում եմ, որ ամեն անգամ Երեւան գալուց ինձ ավելի շատ հայ եմ զգում, քան իսպանացի, իսկ Հայաստանից հեռանալով ինձ հետ տանում եմ սեր ու մտերմություն», ասում է գրողըՙ հավելելով, որ աշխատանքների ժամանակ իրեն աջակցել են կինն ու դուստրը:

«Զգուշացնում եմ, որ «Հայոց կտակը» կարդալիս կկլանվեք դրա ընթերցանությամբ եւ կսկսեք ուշանալ աշխատանքից, քանի որ չեք կարողանա կտրվել ընթերցանությունից», մի առիթով ասել է Գուարչըՙ հավելելով, որ սիրահարված է Հայաստանին, եւ կինն էլ տեղյակ է Հայաստանի հանդեպ մեծ սիրո մասին:

Իսպանացի գրողին նամակներ են հղել անգամ Հարավային Ամերիկայի բազմաթիվ երկրներից, կարծիքներ հայտնել ու նաեւ շնորհակալություն հայտնել, որ մարդկության ողբերգությանն է անդրադարձել:

«Ազգ»-ի հարցին ի պատասխան, թե իր գրքերն ինչպիսի ազդեցություն են ունեցել իսպանացի հասարակության վրա, հաշվի առնելով, որ Իսպանիան դեռեւս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Գուարչը խոստովանեց. «Նրանք շատ զարմացած էին, որ կա մի ժողովուրդ, դարավոր պատմությամբ, որ անցել է նման դժվարությունների միջով: Այս գիրքը նման է սերմի, որը պետք է ծլի եւ բերք տա: Ես համոզված եմ, որ եռագրությունն իր արդյունքը կտա: Պարզապես պետք է որ թարգմանվի նաեւ այլ լեզուներով, որպեսզի շատերը ճանաչեն հայոց պատմությունը»:

Հայաստանում Գուարչը եղել է երեք անգամ, այստեղ իրեն զգում է ինչպես իր տանը: Թերեւս պատճառն այն է, որ հայ եւ իսպանացի ժողովուրդների միջեւ շատ նմանություններ է գտել: «Դուք նույնքան ջերմ, համակրելի եւ հախուռն եք, որքան իսպանացիները: Այստեղ իսպանացին իրեն կզգա ինչպես տանը», խոստովանում է գրողըՙ հավելելով, որ հայ ժողովրդի կողմից նման ջերմություն եւ մեծարանք չէր սպասում:

«Պետք է խոստովանեմՙ գրելուց չէի մտածում, որ կարժանանամ այսքան մեծ պատվի: Ես ուղղակի գրում էի այն, ինչ զգում էի», ասում է Գուարչը:

Հայաստանում Գուարչին գնահատում են թե՛ հասարակությունը, թե՛ մտավորականությունն ու պետական այրերը: Գուարչը Հայաստանի գրողների միության եւ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով վերջերս արժանացել է «Մովսես Խորենացի» շքանշանի: Հանդիպումը նախագահի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ նախատեսված է հունիսի 24-ին: Մինչ այդ, «Այբ» կրթահամալիրում Գուարչը ներկայացրել է եռագրության ռուսերեն թարգմանությունը, որը տպագրվել է ռուսաստանցի բարերար Մովսիսյանի հովանավորությամբ: Գուարչը շնորհակալ է եւ հույս է հայտնում, որ կգտնվեն այլ բարերաներ, ովքեր եռագրությունը կհրատարակեն այլ լեզուներով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՎԱՐՏԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՎԱՐՏԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

100 տոկոսով կարող եք վստահ լինել, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը. Փաշինյան

16/10/2025

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կդիմի ժողովրդին՝ կոչ անելով մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին և ևս հինգ տարով երկարաձգել Հայաստանը կառավարելու մեր...

ԿարդալDetails

Ո՛չ, դա անհնար է. Փաշինյանը՝ Փաշազադեի հակահայկական հայտարարությունների և Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավի միջև հնարավոր կապի մասին

16/10/2025

Ես այդ թեմաների հետ չեմ առնչվում, որովհետև դա իրավական գործընթաց է. Փաշինյանը՝ «Մեր ձևով»-ի գրանցման վերաբերյալ

16/10/2025

ՀՀ տարածքում բացի «Խաղաղության խաչմերուկ» և «TRIPP» նախագծերից ուրիշ նախագիծ չկա. Փաշինյան

16/10/2025

Եթե ​​բարձրացնենք Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, դա կհակասի մեր դիրքորոշումներին. Փաշինյան

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական