Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱԶԵՐՏԱՍՍ»-Ը` ՀԱՍԱՆ ՌՈՀԱՆԻԻ ԽՈՍՆԱ՞Կ

20/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Իրանի նախագահական ընտրությունների թեման վերջին օրերին միջազգային մամուլում թերեւս ամենահրատապն է: Արվում են զանազան կանխատեսումներ: Այս առումով չափազանց սրված է ադրբեջանական կողմի հետաքրքրվածությունը: Գաղտնիք չէ, որ կողմերի հարաբերություններում լարվածությունը վաղուց դուրս է եկել դիվանագիտական նրբասացությունից: Բաքվում ակնկալում են, որ «Ռոհանիին ձեռնտու կլինի Ադրբեջանի հետ համագործակցությունը», որ պիտի հասկանալ ճիշտ հակառակ ձեւակերպմամբ. «Ադրբեջանը խիստ շահագրգռված է, որ Իրանի հետ հարաբերությունները լիցքաթափվեն»:

Ինչպիսի՞ն կլինեն Բաքու-Թեհրան հետագա հարաբերությունները` երկու երկրների խնդիրն է: Գուշակություններ չանենք: Բայց ահա Ադրբեջանում իշխող վարչախմբին նյարդայնացրել է, որ, ի թիվս այլ առաջնորդների, Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ Հասան Ռոհանիին շնորհավորել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

1news.az-ը, որ Իլհամ Ալիեւի «տասսն» է, նախագահ Սահակյանի ուղերձը որակել է «էպատաժային քայլ»: Ոմն Աքպեր Հասանովի հեղինակած նյութում կարդում ենք. «…նամակում (նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում-Վ. Ա.) պնդում կա, որ ոչ մեկից չճանաչված «սեպարատիստական ինքնակազմավորումը» (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը-Վ. Ա.) պարզվում է, բարձր է գնահատում հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ կարգավորման հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը»:

Հենց այդ ընդգծումն էլ, ըստ էության, ջղագրգռել է ադրբեջանական իշխանություններին այն աստիճան, որ նրանք, գուցե չհասկանալով, կատարել են իրոք որ էպատաժային քայլ` իրենց դրել են Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի խոսնակի դերում: Քանի որ շարունակության մեջ Հասանովը պնդում է, որ նախագահ Սահակյանի ուղերձը Ռոհանիի դեմ «սադրանք է, որ նպատակ է ունեցել հասնելու գոնե իրանա-ադրբեջանական հարաբերություններում ինչ-որ լարվածության»: (Նույն տեղում):

Ստացվում է, որ եթե Արցախի նախագահը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Իրանի հավասարակշռված մոտեցումը բարձր է գնահատում, ապա դա «սադրա՞նք է Իրանի նորընտիր նախագահի դեմ», դրանով «փորձ է արվում լարվածությո՞ւն առաջացնել իրանա-ադրբեջանական հարաբերություններում»:

Բաքվում, իհարկե, ազատ են ԼՂՀ նախագահի ուղերձին տալու իրենց համար ընդունելի մեկնաբանություն: Բայց` միայն իրենց երկրի եւ նրա ղեկավարության անունից: Իսկ երբ դա արվում է Իրանի նորընտիր նախագահի «անունից», ապա տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանն ինքն է փորձում «կանխորոշել» Իրանի վերաբերմունքը ղարաբաղյան խնդրի հանդեպ առհասարակ, ԼՂՀ նախագահի շնորհավորական ուղերձին արձագանքի հարցում` մասնավորապես:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միշտ էլ Իրանի նախագահին ընտրվելու կամ իսլամական հեղափոխության տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձներ հղել է: Բայց առաջին անգամն է, որ պաշտոնական Բաքուն «ազերտասս»-ի միջոցով այդքան ջղաձիգ արձագանք եւ էպատաժային դերակատարություն է դրսեւորում: Կարելի՞ է դրանից ենթադրել, որ Հասան Ռոհանիին հղած` Իլհամ Ալիեւի շնորհավորական ուղերձին Թեհրանում լուրջ չեն արձագանքել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՕԲԱՄԱՆ, ՕԼԱՆԴԸ ԵՎ ՊՈՒՏԻՆԸ «ՀՆՉԵՑՐԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈ՞ՒՄԸ»

Հաջորդ գրառումը

ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄՆԵՐԸ ԼՐՋՈՐԵՆ ՄՏԱՀՈԳԵԼ ԵՆ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄՆԵՐԸ ԼՐՋՈՐԵՆ ՄՏԱՀՈԳԵԼ ԵՆ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական