Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՕԲԱՄԱՆ, ՕԼԱՆԴԸ ԵՎ ՊՈՒՏԻՆԸ «ՀՆՉԵՑՐԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈ՞ՒՄԸ»

20/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ԱՄՆ, Ֆրանսիայի եւ ՌԴ նախագահների հայտարարությանը երեկ անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլման Աբդուլլաեւը եւ արել սենսացիոն հայտարարություն: Ըստ Աբդուլլաեւիՙ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարության մեջ արտացոլված է Ադրբեջանի դիրքորոշումը» (տես http://news.day.az/politics/409414.html):

Ընդսմին, նա բավական «օրիգինալ» ձեւով է «վերաշարադրել» հայտարարությունը` նկատել տալով, որ «համանախագահ երկրների նախագահները միանգամայն ճիշտ են ընդգծել, որ ռազմական ուժի կիրառումը դառնում է դիմակայության եւ անկայունության առաջացման պատճառ, դրա վերացման համար ադրբեջանական հողերը պետք է վերադարձվեն եւ Հայաստանի զինված ուժերը պետք է թողնեն Ադրբեջանի «օկուպացված տարածքները» (չակերտները մերն են- Վ. Ա.), Հայաստանը խախտել է ուժի չկիրառման սկզբունքը, որի արդյունքը ադրբեջանական հողերի օկուպացիան է»:

Այս «մեկնաբանությունը» թույլ է տալիս եզրակացնել, որ Բաքվում ԱՄՆ, Ֆրանսիայի եւ ՌԴ նախագահների համատեղ հայտարարությունից, մեղմ ասած, ոգեւորված չեն: Այլապես, նախ կարծիք կարտահայտեր ԱԳ նախարարը, երկրորդ` արտգործնախարարության խոսնակը վերագրումներ թույլ չէր տա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների հասցեին:

Իրավիճակի «նրբությունը» նկատել է նաեւ ադրբեջանական մամուլը: Haqqin.az-ը, մասնավորապես, թեմային իր անդրադարձը վերնագրել է «ԱԳՆ-ն մի բան է ասում, իշխող կուսակցությունը` այլ բան»: Ավելի ծավալուն ներկայացնելով ԱԳՆ խոսնակի «մեկնաբանությունները», լրատվամիջոցն այնուհետեւ ներկայացրել է «Ենի Ազարբայջան» կուսակցության գործադիր քարտուղար եւ Միլլի մեջլիսի պատգամավոր Ալի Ահմեդովի արձագանքը, որտեղ վերջինս խիստ ձեւակերպումներ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին, որ «20 տարի է` չի կարողանում լուծել հարցը, թեեւ ստանձնել է նման պարտավորություն»:

Ահմեդովը նաեւ անուղղակի մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ, Ֆրանսիայի եւ ՌԴ նախագահներին` ակնարկելով, որ «հայտարարությունը պետք է պարունակի առավել կոնկրետություն»: Հավանաբար Ադրբեջանում իշխող կուսակցությունը կուզենար, որ Օբաման, Օլանդը եւ Պուտինը Իլհամ Ալիեւին անվանեին «հիմար» կամ «անհասկացող»:

Այլապես ի՞նչ «կոնկրետություն» է ուզում Ալի Ահմեդովը, եթե երեք նախագահների համատեղ հայտարարության մեջ հստակ ասված է, որ հակամարտության բոլոր կողմերի առաջնորդները պետք է վերահաստատեն իրենց հավատարմությունը Հելսինկյան սկզբունքներին, այն է` ուժի կամ սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների իրավահավասարություն եւ ինքնորոշման իրավունք

Ընդ որում, նաեւ ասված է, որ այդ սկզբունքները պետք է դիտել որպես մեկ ամբողջություն, դրանցից մեկին նախապատվություն տալը չի բերի հավասարակշռված որոշումների ընդունման: Ավելի կոնկրետ ի՞նչ կարելի է ասել: Գուցե թե միայն մի բան` որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը որեւէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության «վերականգնման» հետ: Բայց այդ դեպքում դիվանագիտական պատշաճությունը խախտած կլիներ: Երեք նախագահների համատեղ հայտարարությունը նախապատրաստում եւ համաձայնեցնում են շատ ավելի փորձառու եւ իրենց մանագիտությունը հարգող մարդիկ, քան Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն է կամ իշխող կուսակցության գործադիր քարտուղարը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՏԱՐՎԱ ԲԺԻՇԿ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ` ԱՄՍԻ 21-ԻՆ

Հաջորդ գրառումը

«ԱԶԵՐՏԱՍՍ»-Ը` ՀԱՍԱՆ ՌՈՀԱՆԻԻ ԽՈՍՆԱ՞Կ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

«ԱԶԵՐՏԱՍՍ»-Ը` ՀԱՍԱՆ ՌՈՀԱՆԻԻ ԽՈՍՆԱ՞Կ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական