Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

9 ԱՌԱՋԱՏԱՐ

Ջերմուկում ընթացող շախմատի Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 2-րդ տուրից հետո միանգամից 9 շախմատիստներՙ Հովհաննես Գաբուզյանը, Լեւոն Բաբուջյանը, Արթուր Չիբուխչյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Դավիթ Հարությունյանը, Ռոբերտ Աղասարյանն ու Արման Միքայելյանը 2 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

2-րդ տուրում ուշադրության կենտրոնում է Չիբուխչյանի պարտիան մրցաշարի ամենաբարձր անհատական վարկանիշ ունեցող մասնակցիՙ Եվգենի Պոստնիի հետ: Խաղն ավարտվեց հայ շախմատիստի հաղթանակով: Հրանտ Մելքումյանը պարտության մատնեց Լիլիթ Մկրտչյանին, Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց Դավիթ Քալաշյանին:

2-րդ տուրն էլ շատ արդյունավետ էր: 27 պարտիաներից միայն 8-ում մրցակիցները հաշտություն կնքեցին: