Այն բանից հետո, երբ Կարո Մուրադին ԱՄՆ-ի մուտքի վիզա չտրվեց եւ Բեռնարդ Հոպկինսի հետ նախատեսված մենամարտը չեղյալ համարվեց, IBF-ի ղեկավարությունը պարտադրել է ամերիկացի բռնցքամարտիկին աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանել ռուսաստանցի Սերգեյ Կովալյովի հետ մրցապայքարում: Մինչեւ հուլիսի 17-ը կողմերը պետք է համաձայնության գան մենամարտի անցկացման պայմանների հարցում: Հակառակ դեպքում մենամարտի կազմակերպման համար մրցույթ կհայտարարվի: IBF-ի ղեկավարությունն արգելել է 2 բռնցքամարտիկներին այլ մրցակիցների հետ հանդիպել, մինչեւ նրանք չմրցեն միմյանց հետ:
Սերգեյ Կովալյովը աշխարհի չեմպիոնի կոչման պարտադիր հավակնորդ դարձավ վերջերսՙ հաղթելով ամերիկացի Կոռնելիուս Ուայտին: