Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎՐԱՍՏԱՆԻՆ ՆԱԽԱՆՁԵԼՈՒ ԵՎՍ ՄԵԿ ԱՌԻԹ…

19/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. Պ.

Հաճախ են հայաստանցիները որոշ ոլորտներ ու հանգամանքներ ոչ թե Ադրբեջանի հետ համեմատում, որ բյուջեի ծախսերի առումով նավթային միջոցներ է սպառում, այլՙ Վրաստանի հետ, որտեղ հանրության զգալի հատվածին առնչվող շատ փոփոխություններ միանգամից ընկալվում են որպես մի բան, ինչ Հայաստանում հնարավոր չէ. օրինակ` ճանապարհային ոստիկանության «մաքրազերծումը»:

Թե իրականում որ գործընթացներն ինչ ընթացք են ունեցել եւ ունեն Վրաստանում, այլ հարց է. տվյալ դեպքում կարեւոր է, որ հասարակության լայն զանգվածների առումով տեսանելի են փոփոխություններ, շատ դեպքերում` դրական: Մինչդեռ Հայաստանում ոչ փոփոխություններ են երեւում, ոչ էլ անգամ դրանց իրագործման մտադրությունն է հստակ:

Ինչեւէ, ռուս-վրացական հարաբերություններում բեկում նկատելու հիմքերը շատանում են, մի քիչ էլ ավելացնելով Վրաստանին նախանձելու հիմքերը: Մասնավորապես, վրացական գինին արդեն իսկ հայտնվել է ռուսաստանյան շուկայում, ու որոշ հրապարակումների համաձայն, ոչ միայն ուրախացրել ռուս սպառողին, այլեւ տխրեցրել հայ գինեգործներին: Սակայն տվյալ դեպքում տխրություն ասվածը բավականին հայավարի է, քանի որ առողջ մրցակցելու ընդունակները ոչ թե մտահոգություն են արտահայտում, այլ պատրաստվում են մրցակցության:

Հիմա էլ մեկ այլ նախանձի թեմա է բացվելու հայերի համար, այս անգամ` օդային փոխադրումների առումով: Գաղտնիք չէ, որ, նախ, Ռուսաստան օդային ճանապարհով այցելելու համար Վրաստանից շատերն էին Երեւան հասնում, այդպիսով նպաստելով Երեւան-Մոսկվա չվերթերի ապահովմանը, թեեւ շատ այլ երկրներ ու քաղաքներ այցելությունը Թբիլիսիից շատ ավելի էժան կնստի ոչ միայն Վրաստանի, այլեւ Հայաստանի քաղաքացիների համար: Ու պատահական չէ, որ ներկա դրությամբ էլ գնի եւ բազմազանության առումով ամենագրավիչ տուրիստական առաջարկները հայաստանցիների համար ոչ թե Երեւանից են, այլ Թբիլիսիից:

Ռուսաստան-Վրաստան բանակցությունները, որ վարում են Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն եւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը, հասել են մի հանգրվանի, երբ կողմերն արդեն քննարկում են ընդհատված տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնելու հարցը: Հետաքրքրական է, որ վրացի բանակցողը հարցը հենց այդպես էլ ներկայացրել է, թեեւ մանրամասնելիս անդրադարձել է միայն օդային հաղորդակցության խնդիրներին, սակայն բանակցության թեմա որպես ներկայացրել է ընդհանրապես տրանսպորտային հաղորդակցությունը:

Այդ մասին տեղեկացրել է նաեւ ռուսաստանյան կողմըՙ ներկայացնելով, որ շուտով երկու կողմերի համապատասխան գերատեսչությունների հանդիպումներ կլինենՙ քննարկելու «տրանսպորտային հաղորդակցության, ամենից առաջ` օդային հաղորդակցության վերականգնմանն առնչվող հարցեր»:

Ու թեեւ վրացական կողմը նաեւ հայտարարել է «առավել կարեւոր հարցերի դեռ չլուծված մնալու» մասին, ակնհայտ է, որ տարբեր ոլորտներում նորմալ հարաբերությունների վերականգնումը ներկա պահին չի կապվում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրների հետ, միեւնույն ժամանակ, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Վրաստանի համար առավել նպաստավոր պայմաններ են ապահովում հենց առեւտրային, հաղորդակցության ու այլ բնագավառներում գրանցվող փոփոխությունները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ԵՎ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՂՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԱՄԱԿԱՆԻՇ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԱՄԱԿԱՆԻՇ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական