Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ

19/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Խ.

Երեկ Ազգային ժողովի նիստում Երկրապահ կամավորականների միության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանն ունեցել է իր առաջին պատգամավորական ելույթը: Դա տեղի է ունեցել «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» իր, Սեյրան Սարոյանի եւ Սամվել Ֆարմանյանի հեղինակած օրենքի նախագծի քննարկման ժամանակ: Այս նախագծով, որ երեկ 99 կողմով առաջին ընթերցում անցավ, սահմանվում է, որ երկրապահ կամավորական են համարվում 1989-1994 թվականներին երկրի սահմաններում կռված, ինչպես նաեւ մարտական գործողությունների ժամանակ վիրավորված եւ զոհված անձինք: Գեներալ Մանվելն իրեն հատուկ ոճով ելույթում նշեց, թե հատուկ իրավունքներից այսօր 85 հազար մարդ է օգտվում, դրանց 35 հազարը ազատամարտիկներ են թեեւ, բայց կամավորականներից շատերը դուրս են մնացել այդ ցուցակներից:

Նա ասում էր` «Մազը (խոսքն Արմեն Մազմանյանի մասին է) իր ջոկատով մնացել է դուրս», «Դաշնակցության տղաները, որ մեզ հետ հավասար կռվել են, չեն գրանցվել»: Ու հետո Առաքել Մովսիսյանին վկայաբերեց` «Շմայսը վկա», թե ինչպես առաջին օրերին ռազմի դաշտ գնացածները հաճախ` «մինը, գրանատը, փամփուշտներն իրարից չէին տարբերում», ու որքան վիրավոր ու զոհ են հետ ուղարկել: Նա ասում էր, որ զինվորականները իրենց համար սահմանված լիազորություններից օգտվում են, իսկ այս օրենքը կամավորականների մասին է, ու սա նույնիսկ ոչ թե սոցիալական ենթատեքստի, այլ հարցի բարոյական կողմի խնդիր է.«Դրանց ոչ փողն ա պետք, ոչ էլ… ինչքան էլ անենք այդ ազատամարտիկների համար, քիչ ա: Երկրապահը Մանվելի սեփականությունը չէ, ՀՀ-ինն է: ՀՀՇ-ի, Դաշնակցության տղաներն են եկել, ջոկատ կազմել: Նույն կամավորականներ են Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Աբրահամյան Հովիկն ա, վարչապետն ա, մենակ զինվորը չէ, որ կրակել ա: Ես ուզում եմ, որ այն, ինչ ժողովրդինն է, վերադարձնենք իրենց: Ես ուզում եմ իջնեմ, հասնեմ իմ ընկերներին, որոնք շարքային են, իրավունք չունե՞մ: Ես չեմ ուզում գեներալ-լեյտենանտ լինեմ, ՀՀ առաջին աստիճանի Մարտական խաչը ես եմ ստացել, Արցախի հերոս եմ, բայց չեմ ուզում ստանամ, չեմ ուզում իրենցից բարձր լինեմ: Ինչ կա էս երկրում շարժվող եւ անշարժ, Հայաստանի Հանրապետությանն է: Խնդիրն էն չէ, թե ով ա նախագահը, ով ա վարչապետը, փոխվելու են մի ամիս հետո, թշնամություն մի արեք, էգուց տղա-աղջիկ եք պսակելու, բարեկամանաք»:

Այստեղ խառնվեց Ազգային ժողովի նախագահը. «Մեկ ամիս հետո որ ասացիր` մարդկանց մեջ ուրախություն առաջացավ»: Մ. Գրիգորյանն էլ կատակով պատասխանեց, թե չի ասել որ ամսվա որ օրը, ու նույն ոգով շարունակեց, թեեւ իր խոսքի ժամանակը լրացել էր: Ու Հ. Աբրահամյանին մի քանի անգամ հարկ եղավ զգուշացնել Մ. Գրիգորյանին, ու ի վերջո Է. Շարմազանովի զգուշացումից հետո միայն գեներալ Մանվելն իջավ ամբիոնից, նրան ինչպես երեւում էր, շատ էր դուր եկել ԱԺ ամբիոնից խոսելը:

Իսկ օրենքը սկբնապես ներկայացրած Սամվել Ֆարմանյանն իր ելույթում նշել էր, թե նախագիծն անհրաժեշտ է ոչ միայն երկրապահ կամավորականներին, այլեւ բոլորիս` ճիշտ ուղու վրա պահելու համար մեր արժեհամակարգը, եւ նպատակ ունի օրենսդրորեն սահմանել «երկրապահ» եւ «երկրապահ կամավորական» հասկացությունները, երկրապահ կամավորականին կարգավիճակ տալու կարգը: Սոցիալական երաշխիքների մասին նախագծում խոսք չկա: Փաստոերեն այս օրինագծով պետության մեջ ճանաչվում է կամավորականությունը որպես երեւույթ, եւ սա մի տեսակ բարոյական փոխհատուցում է կռված տղաների (նաեւ կրակի գծում աշխատած այլ մասնագիտությունների տեր մարդկանց հանդեպ), քանի որ, ըստ Ֆարմանյանի, Արցախի գոյամարտին կամավոր միացած մեր քույրերն ու եղբայրները մինչեւ այժմ հատուկ կարգավիճակ չունեն:

Ելույթ ունեցող պատգամավորները բոլորն էլ կողմ էին օրինագծին, սակայն նշում էին տեխնիկապես թերի կողմերը, որոնք օրենքը գործածելիս ի հայտ կգան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՂՐԻՄԻ ԹԱԹԱՐՆԵՐԻ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԻՆ

Հաջորդ գրառումը

ՍԵՎԱՆՆ ԱՐԴԵՆ «ՄԵՌՆՈՂ» ԼԻՃ ՉԷ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԱԶԳԱՅԻՆ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՓՈԽԱՐԵՆ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ԿՐԿԻՆ ԿԱՅԱՑԱՎ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԺՈՂՈՎ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական