Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇԻՇԼԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԸՙ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ԹԱՏԵՐԱԲԵՄ

19/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Չ.

Թեեւ հունիսի 16-ինՙ վարչապետ Էրդողանի ստամբուլյան հանրահավաքի օրը, թուրքական ոստիկանությունը ցուցարարներից ազատել էր Թաքսիմի հրապարակն ու «Գեզի» զբոսայգին, սակայն բախումները դեռեւս շարունակվում են տարբեր թաղերի փողոցներում: Այդպիսի թաղերից է մասամբ հայերով բնակեցված Շիշլին, որտեղ ոստիկանության եւ ցուցարարների բախումների թատերաբեմ է դարձել Շիշլիի հայկական գերեզմանոցը:

Այդ մասին նախորդ օրը, հենվելով թուրքական aykiridogrular.com էլեկտրոնային թերթի վրա, տեղեկացրել է Ստամբուլի «Հայթերթ» կայքէջը: Ըստ տեղեկության, ոստիկանությունը ներխուժել է գերեզմանոց, թակարդ է լարել ցուցարարների դեմ, եւ գերեզմանաքարերի արանքից արցունքաբեր գազ է արձակել նրանց վրա:

Թուրքական էլեկտրոնային թերթը դա համարել է անարգանքի դրսեւորում, դատապարտել է ոստիկանությանը եւ, ինչպես «Հայթերթն» է նշում, ավելացրել. «Թուրքիայի վարչապետ Էրդողանն ու նրա կողմնակիցներն աղմուկ-աղաղակ էին բարձրացնում, թե ցուցարարները ներխուժել են մզկիթ եւ այնտեղ օգտագործել ալկոհոլային խմիչք: Մինչդեռ մզկիթում վիրավորներ էին, նրանք այնտեղ էին ապաստանել ոստիկանության հետապնդումից խուսափելու նկատառումով: Սակայն երբ խոսքը վերաբերում է Շիշլիի հայկական գերեզմանոցին, թուրքական պետությունն ու ոստիկանությունը խնդիր չեն տեսնում ներխուժելու եւ գերեզմանոցը որպես թակարդ լարելու վայր, թաքստոց օգտագործելու մեջ որպեսզի արցունքաբեր գազ կիրառեն ցուցարարների դեմ: Կարծում ենք, պետությունն ու ոստիկանությունը պետք է անհապաղ ներողություն խնդրեն հայ ժողովրդից, գոնե մի քիչ մեղմելու համար այս անարգանքի տպավորությունը: Գերեզմանոցները չեն կարող որպես թաքստոց ծառայել անվտանգության ուժերի համար»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ ԴԱՐՁԵԼ Է ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆԵՐԻ (ALLEA) ԱՆԴԱՄ

Հաջորդ գրառումը

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՉԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱԿԱԴՐՈՒՄ ԵՆ «ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՐՈՍԱՑՈՒՄՆ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ»

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՉԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱԿԱԴՐՈՒՄ ԵՆ «ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՐՈՍԱՑՈՒՄՆ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական