Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

«ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՙ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՂԲՅՈՒՐ»

Այս թեմայով այսօր Թեքեյան կենտրոնի մեծ սրահում տեղի կունենա քննարկում հայկական հակաճգնաժամային ծրագրի համատեքստում: Գազի ու էլեկտրականության գների թանկացման պայմաններում այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործումն ու ֆինանսավորումը դառնում են ավելի քան հրատապ: Մանավանդ դրանցից գլխավորիՙ արեւային էներգիայի օգտագործումը, որը Հայաստանում, բարեբախտաբար, լրջորեն ուսումնասիրված լինելու եւ կիրառման փորձերի երկար պատմություն ունիՙ համապատասխան կադրերի առկայության պայմաններում:

Մասնագետների այդ խումբն այսօր, հունիսի 18-ին, ժամը 13:00-ին, վերոհիշյալ սրահում, տեխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վահան Համազասպյանի գլխավորությամբ կներկայացնի իր համալիր ծրագիրը, որին կհետեւի քննարկումը:

Շահագրգիռ կողմերն ու հետաքրքրվողները, ինչպես նաեւ լուսաբանող լրագրողները ներկա կգտնվեն քննարկմանը, որը կազմակերպված է Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության կողմից: