Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱԳԱՂԹԸ` ՄՇԱԿՎԱԾ ՈՒ ՀԱՆՑԱՎՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

18/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայաստանից բնակչության արտագաղթը մշակված քաղաքականություն է: Սա միայն հետեւանքը չէ սոցիալական վատ պայմանների, գործազրկության կամ հուսահատված մթնոլորտի: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ղեկավար Լարիսա Ալավերդյանը համոզված է, որ կա Հայաստանի բնակչության կրճատման ուղղությամբ հստակ ձեւավորված քաղաքականություն, որը սկսվել է դեռեւս 1990-ականներից: Լարիսա Ալավերդյանն ավելացնում է` դեռ 90-ականներին բոլոր տվյալները բերում էին նրան, որ երկրում իրականացվում է հանցավոր միգրացիոն քաղաքականություն, որպեսզի մարդիկ արտագաղթեն Հայաստանից:

Երեկ Մամուլի ազգային ակումբում կազմակերպված քննարկման ժամանակ տիկին Ալավերդյանը եւս մեկ անգամ տեղեկացրեց, որ Հայաստանի բնակչությունը գյուղական ու սահմանամերձ վայրերում էլ կրճատվել է:

1990 թվականին Հայաստանում ապրում էր 4 միլիոն մարդ, ներառյալ փախստականները, իսկ ՄԱԿ-ի անցյալ տարվա տվյալներով` անցյալ տարվա դրությամբ Հայաստանի բնակչությունը 2 միլիոն 800 հազար էր: Լարիսա Ալավերդյանն ընդգծում է` փաստացի 1 միլիոն 200 հազար մարդ այսօր այլեւս չի բնակվում Հայաստանում:

Նորություն չէ, որ արտագաղթում են ոչ միայն նրանք, ովքեր սոցիալապես վատ են ապրում, այլեւ ավելի շատ նրանք, ովքեր ունեն սոցիալական բարեկեցիկ պայմաններ, բարձրագույն կրթություն, մասնագիտական բարձր որակավորում ու հաճախ արտասահմանում չեն կարող պահպանել սոցիալական այն դիրքը, որն ունեն Հայաստանում: Այնուամենայանիվ գերադասում են արտագաղթել:

Լարիսա Ալավերդյանը մեջբերում է Եվրասիական զարգացման բանկի ինտեգրալ մի հետազոտությունից, որ բարձր որակավորում ունեցող միգրանտների մեջ առաջին տեղում Էստոնիան է, իսկ երկրորդում` Հայաստանը, եւ բարձր որակավորում ունեցող ընդհանուր միգրանտների մեջ հայերը կազմում են 9 տոկոս:

«Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպության ղեկավարի կարծիքով` նման արտագաղթը, կամ նրա որակմամբ` հայաթափումը, բերում է ոչ միայն թվերի, այլեւ որակական փոփոխությունների. «Սա ցավալի երեւույթ է, նպատակասլաց քաղաքականություն»:

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի ղեկավար Գեւորգ Պողոսյանը, որը քննարկման մասնակիցներից մեկն էր, նշում է` ընդհանրապես միգրացիան նորմալ երեւույթ է, ու աշխարհը զարգացել է հենց բնակչության տեղաշարժերով. «Սակայն այն, ինչ կատարվում է Հայաստանում, միգրացիա չէ, այլՙ բնաթափում` դեպոպուլյացիա»: Եվ նման բնաթափումը, բնականաբար, ազդում է ժողովրդագրական ցուցանիշների վրա` կրճատելով դրանք:

Սոցիոլոգը նշում է, որ 2025-30-ական թվերին Հայաստանի բնակչությունը կարող է լինել ընդամենը 1,5-2 միլիոն:

Պաշտոնական տվյալներով` միայն այս տարվա առաջին 3 ամսվա ընթացքում, համեմատած 2012-ի նույն ժամանակահատվածի հետ, արտագաղթողների թիվն ավելացել է շուրջ 10 հազարով: 2012-ի հունվար-մարտ ամիսներին երկրից հեռացել է 25 394 մարդ, իսկ այս տարվա նույն ամիսներին` 35 500 մարդ:

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախաձեռնությամբ մայիսի 15-25-ը Երեւանում շուրջ 1000 բնակչի շրջանում կատարված հանրային կարծիքի ուսումնասիրությունը պարզել է, որ հարցվածների 46 տոկոսը ցանկանում է հեռանալ Հայաստանից, եւ 46 տոկոսի մեջ գերակշռողը տղամարդիկ են: Իսկ տարիքային առումով Հայաստանից հեռանալու մտադրություն ավելի շատ ունեն երիտասարադները. 18-29 տարեկանների 52 տոկոսը մտադրություն ունի հեռանալու երկրից: Փաստորեն պոտենցիալ միգրանտների թիվը Երեւանում ավելի բարձր է երիտասարդների ու տղամարդկանց շրջանում: Իհարկե, մեկնելու ցանկություն հայտնողներից ոչ բոլորն են իրականում մեկնում, կամ, ավելի ճիշտ, կարողանում մեկնել: Համաձայն այս ուսումնասիրության` մեկնելու հիմնական պատճառները հետեւյալն են` աշխատանք չկա (31,7%), հեռանկար չկա (29,6 %), արդարություն չկա (19,3%), ապրուստ չկա (17,2%): Ի դեպ աշխատանքի բացակայությունը որպես պատճառ ավելի շատ նշում են տղամարդիկ, իսկ 18-29 տարեկան երիտասարդությունը ավելի շատ նշում է հեռանկարի բացակայության մասին; Ընդհանուր առմամբ` հարցվածների կեսից ավելին կցանկանար, որ իրենց երեխաներն ապրեին արտասահմանում:

Գեւորգ Պողոսյանն ասում է, որ ուսումնասիրությունը կատարելիս իրենց նաեւ հետաքրքրել է, թե որեւէ կապ կա՞ երջանկության ու միգրացիայի, հայրենասիրության ու միգրացիայի միջեւ: Պատասխանները ցույց են տվել, որ հարցված հազար հոգու բացարձակ մեծամասնությունը` 82,3 տոկոսը, համարում է իրեն իսկական հայրենասեր, իսկ գրեթե երկու երրորդը` 69,8 տոկոսը, իրեն երջանիկ է համարում: Երջանիկ ու իսկական հայրենասեր լինելով հանդերձ էլ` մարդիկ ցանկանում են արտագաղթել:

Ամփոփելով երջանկության, հայրենասիրության ու արտագաղթի կապակցված պարադոքսը` Գեւորգ Պողոսյանն ասում է` որոշ մարդիկ մտադիր են մեկնել երկրից իրենց երջանկությունը գտնելու ու հայրենասիրությունը չկորցնելու համար: Նորություն չէ, որ Հայաստանից դուրս ապրող շատ մարդիկ իրենց «ավելի հայրենասեր» են համարում, քան հայաստանցիներին:

Ուսումնասիրության արդյունքները ներկայացնելուց հետո Գեւորգ Պողոսյանն ընդգծեց, որ ոչ մի պետական ատյան առ այսօր չի պատվիրել իրենց, որ սոցիոլոգիական որեւէ հարցում կատարեն արտագաղթի թեմայով:

Շարունակելով հայրենասիրության միտքը` «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ասում է. «Հայրենասիրությունը հայրենիքում ինչ-որ բան փոխելն է»: Իսկ արտագաղթը կասեցնելու համար, ըստ նրա, անհրաժեշտ է փոխել սոցիալ-տնտեսական զարգացման մոդելը ու ներդնել կառավարման նոր համակարգ` դուրս բերելով այսօր եղածը: Իսկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը արտագաղթը դադարեցնելու լուծումը տեսնում է իշխանափոխության մեջ:

Քննարկմանը ներկա էին նաեւ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը եւ «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը: Հրավիրված է եղել նաեւ ներկայացուցիչ իշխանությունից, որի ներկա չլինելը տվյալ թեմայով քննարկմանը արդեն իսկ հասկանալի պատճառներով էր: Ինչպես նշեց «Հրապարակ» օրաթերթի խմբագիրը, արտագաղթը կանգնեցնելու ուղղությամբ իրականում պետությունը պետք է մտածի: Սակայն իշխանության ներկայացուցիչը քննարկմանը չէր էլ ուզել ներկա լինել: «Ինձ զարմացնում է, որ որեւէ քայլ արտագաղթի դեմ չի ձեռնարկվում», հավելեց Արմինե Օհանյանը:

Մեսրոպ Մովսիսյանի առաջարկած լուծումն էլ հետեւյալն է` միասին մտածել ճանապարհներՙ վերադարձնելու ուղեղները, որոնց արտահոսքն այլեւս նորություն չէ: Ըստ նրա` ամենասարսափելին տոկոսային տվյալների մեջ երիտասարդներին առնչվող թվերն էին եւ այն, որ արտագաղթելու միտք ունեն եւ երիտասարդները: «Այսինքն` մենք զրկվում ենք մեր ապագայից»:

Քննարկման մասնակիցների մեջ լավատեսություն, այնուամենայնիվ, նկատվեց, իհարկեՙ նրանցից ոչ բոլորի դեպքում: Բայց ակնհայտ էր` եղած լավատեսությունն ավելի շատ կապված է քաղաքացիական հասարակության ու հասարակական շարժման հետ: Լարիսա Ալավերդյանի փոխանցմամբ` Հայաստանում մնացած մարդկանց մեջ կա մի խավ, որը կարող է «երկիրս իսկապես երկիր դարձնել»:

Նախորդ գրառումը

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՏԻԿՈԶՅԱՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԿԴԱՌՆԱ 150 ԴՐԱՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԿԴԱՌՆԱ 150 ԴՐԱՄ

Լրահոս

Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով

10/07/2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան այլևս չի վստահի Արևմտյան երկրների՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու...

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

10/07/2026

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր...

Հաշվի առնելով Արեգնազ Մանուկյանի անչափահաս երեխա ունենալու հանգամանքը՝ կոչ ենք անում կիրառել խափանման ավելի մեղմ միջոց

10/07/2026

ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները, ի պաշտպանություն 2 ամսով կալանավորված Արեգնազ Մանուկյանի, հայտարարություն են տարածել, որում ասվում է. Մենք՝ Հայաստանի Հանրապետության...

100-ից ավելի գործչներ դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ճնշումները. ովքե՞ր են միացել հայտարարությանը

10/07/2026

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի։ Հայտարարության տեքստը և ստորագրահավաքին միացած անձանց ցանկը`...

Արմեն Աշոտյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում է. հույս ունենք՝անազատությունը երկար չի տևելու. Մելիքյան

10/07/2026

Երեկ այցելել եմ Արմեն Աշոտյանին։ Նա, ինչպես միշտ, հիմա ևս պատրաստ է լրագրողների հետ շփվել, բայց երկրորդ գործով սահմանափակումները վերաբերում...

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026

Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առթիվ Հայաստանում  մի քանի համերգով հանդես կգա օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական