Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

Արսեն քահանա Սարոյանը, ազատվելով բանակի առաջնորդությունում ստանձնած իր պարտականություններից, ծառայության է կոչվել Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում, Երեւանի Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր սպասավոր Սեւակ քահանա Գաբրիելյանն իր ծառայությունը կշարունակի ԱՄՆ հայոց արեւելյան թեմում:

Հրաչ քահանա Մուրադյանն իր հոգեւոր սպասավորությունը կբերի Բուլղարիայի հայոց թեմում, Օշին քահանա Հայրապետյանը` Արթիկի թեմում, Հեթում քահանա Թարվերդյանը` Ռումինիայի հայոց թեմում եւ Հարություն քահանա Սեփանյանը` Արգենտինայի հայոց թեմում: