Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞ՒՄ ՇԱՀԵՐՆ Է ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԴԵՂԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՈՒ ՆԵՐՄՈՒԾՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ

14/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի. Պ.

Որ վերջին մի տարում դեղերը նկատելի եւ բավականին շատ թանկացել են ու շարունակում են թանկանալ, ակնհայտ է, ու դա կարող է հաստատել յուրաքանչյուրը, ով նույն դեղամիջոցից պարբերաբար կամ անընդմեջ օգտվում է: Սակայն Հայաստանի դեղարտադրողների ու ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը երեկ «Հենարան» ակումբում լրագրողներին հակառակն էր համոզում էր, թե դեղերը շատ չեն թանկացել, իր ասելով, վերջին մի տարում ընդամենը 3-4 տոկոսով, ինչն էլ կապված է դոլարի կուրսի, տրանսպորտային գների տատանումների հետ: Սամվել Զաքարյանը դեղերի թանկացումները կապում է նաեւ պահանջարկի հետ, ասելով, որ դեղեր կան թանկանում են առանձին սեզոնների, օրինակՙ գարնանը թանկանում են ալերգիայի դեղերը: Այսինքն` տվյալ դեղը թանկանում է, եթե տարվա այդ եղանակին դրա պահանջարկը մեծ է:

Բանախոսը նշում է` կան դեղեր, որոնք էժանանում են, եւ նա այն կարծիքին է, թե գնային տատանումները մեծ չեն, ու գների բալանսը հիմնականում պահվում է:

Սամվել Զաքարյանը որքան էլ պնդի, թե դեղերի գները շատ չեն ավելացել, նրա խոսքին հավատալը դժվար է, քանի որ նա հակված է պաշտպանելու շահերը հենց դեղարտադրողների ու ներմուծողների, որոնց միության նախագահն է: Նրա ղեկավարած միությունը ոչինչ չի անում դեղերի թանկացումները կանխելու համար, ասում է` ոչ մեկի բիզնեսին չեն խառնվում ու բիզնեսն է որոշում` ինչ ռազմավարություն ընտրել վաճառքի համար, իսկ դեղատունն էլ որոշում է, թե ինչքանո՞վ կվաճառի իր ապրանքը: Ստացվում է, որ Դեղարտադրողների ու ներմուծողների միության նախագահը պարբերաբար հանդես է գալիս մամուլի ասուլիսովՙ պաշտպանելու նրանց շահերը, ովքեր անբարեխիղճ կերպով անընդհատ թանկացնում են դեղորայքը: Հետեւաբար նրա կարծիքներն ու հայտարարությունները լուրջ ընկալել պետք չէ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔ. ԿՃՈՅԱՆԸ` ՕՖՇՈՐԱՅԻՆ ՍԿԱՆԴԱԼԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔ. ԿՃՈՅԱՆԸ` ՕՖՇՈՐԱՅԻՆ ՍԿԱՆԴԱԼԻ ՄԱՍԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական