Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԵՄ ԱՍՈՑԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՆՈՐՀԻՎ

14/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Հ.

Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը պարունակում է ոչ միայն լայն հնարավորություններ, այլեւ լուրջ մտահոգություններ: Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի գնահատմամբՙ համաձայնագիրը Հայաստանին կօգնի տնտեսական զարգացման նոր հեռանկարներ բացել, օգնել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հիմքի վրա քաղաքացիական հասարակություն կառուցելու հարցում: Եթե գործընթացում ներգրավված լինի ամբողջ տարածաշրջանը, համաձայնագիրն ավելի մեծ նշանակություն կարող է ունենալ մեր երկրի համար, ցավոք, ներկա դրությամբ այն անիրատեսական է: Ըստ Մեհրաբյանիՙ հետխորհրդային երկրներում Եվրոմիության ինտեգրման գործընթացին խանգարում են օլիգարխիան, կոռուպցիան ու կրիմինալը: Հետեւաբար, քանի այս խնդիրները չեն լուծվել, Եվրոմիության հետ ինտեգրվելու մասին հույսեր չենք կարող փայփայել: Ըստ Մեհրաբյանի, Հայաստանն այս հարցի վերաբերյալ այլընտրանք չունի եւ ամեն ինչ պետք է անի համաձայնագիրը ստորագրելու համար, քանի որ այն զարգացման նոր հեռանկարներ է բացելու: Սակայն բարեփոխումներն ու պարտավորվածությունները կդառնան լուրջ մարտահրավեր Հայաստանի համար

Ըստ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի ՙ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը Հայաստանի համար զարգացման նոր ռազմավարական հնարավորություններ կստեղծի: Կիրակոսյանն առանձնացրեց 4 ռազմավարական հնարավորություն, որոնցից կարող են օգտվել կողմերը: Առաջին հերթին, համաձայնագրի ստորագրումը հնարավորություն է հենց Եվրոմիության համար, քանի որ այս կառույցը լծակ կտաՙ Հայաստանում ժողովրդավարական զարգացումներն ավելի առաջ մղելու համար: Ներկայիս մեկուսացման պայմաններում նման համաձայնագիրը ինտեգրման հնարավորություն կտա: Այս կերպ կլուծվեն նաեւ տարածաշրջանային հարցեր, քանի որ ԵՄ-ն առաջարկում է տարածաշրջանային կայունություն: Այս առնչությամբ Հայաստան-Եվրոմիություն հարաբերությունների լավացումը բխում է Ռուսաստանի շահերից, քանի որ նրան անհրաժեշտ է զարգացած, կայացած եւ ուժեղ գործընկեր-հարեւան:

Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունները մեկնարկել են 2010-ի հուլիսի 19-ին Երեւանում: Եվրոմիության հետ Հայաստանի համագործակցությունը կարգավորող հիմնական փաստաթուղթըՙ Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրն է, որ ուժի մեջ է մտել 1999-ի հուլիսին: Ասոցացման համաձայնագիրը փոխարինելու է ներկայումս գործող Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին: Դրանում արտացոլվելու են տնտեսական ինտեգրման, ազատ տեղաշարժի եւ էներգետիկայի հարցերի վերաբերյալ համագործակցության ուղենիշները: Համաձայնագիրն ունենալու է նաեւ ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության ոլորտում համագործակցության բաղադրիչներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՍԱՓՈՂ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ 5 ՏՈԿՈՍ ԱՃԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ 3 ՏԱՐԻՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ 5 ՏՈԿՈՍ ԱՃԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ 3 ՏԱՐԻՆԵՐԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական