Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼԱՐՍԻ ԷԺԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ «ՀՈՍՈՒՄ ԵՆ» ՌՈՒՍԱՍՏԱՆ

14/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Ժամանակին, եւ թերեւս մինչ օրս էլ, արտագաղթի մասին խոսակցություններում կեսհեգնական, կեսկատակ ասվում էր, թե Հայաստանում մնացել են նրանք, ովքեր կամ փող չունեն ինքնաթիռի տոմս գնելու, կամ էլ, ինչպես հայտնի մուլտֆիլմի հերոսն էր ասում` «իրենց այստեղ էլ վատ չեն կերակրում»: Սակայն արտագաղթ ասվածն իրականում ահռելի չափերով ահագնանում է, ինչի մասին վկայություններն ու փաստերն այնքան էլ ցցուն չեն, սակայն գործընթացը կամաց-կամաց լափում է իրականությունը:

Պաշտոնական վիճակագրությունն էլ անգամ որոշ առումով ապացուցում է, որ ավելի շատ մարդիկ հեռանում են, քան վերադառնում` թեկուզ այդ վիճակագրությունը մատուցվում է որպես «զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնածներ»:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայնՙ 2013-ի հունվար-մարտ ամիսներին հանրապետությունից մեկնել է մոտ 138 հզ. մարդ, եւ այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է մոտ 15 տոկոսով:

Ու որքան էլ պետական մոտեցմամբ ու պաշտոնապես փորձեր արվեն բացատրելու, թե սրանք բոլորը զբոսաշրջիկներ են ու որ, ասենք, այս օրերին վերադառնում են Հայաստան, ոչ միայն տրամաբանկան չէ, այլեւ անհավատալի է: Անհավատալի է, քանի որ հանգստի մեկնողները ամիսներով չեն դրսում լինում, իսկ «աշխատանքային զբոսաշրջության սիրահարները» այդ ժամանակահատվածում ոչ գնում են, ոչ էլ վերադառնում: Ստացվում է, որ հանրապետությունից, բոլոր պարագաներում, ավելի շատ մարդ հեռացել է:

Իսկ այն հիմնական «պահող» գործոնը, որ ոմանց համար կապվում է ինքնաթիռի տոմս չունենալու հետ, թերեւս էլ գործունակ չէ: Ընդ որում, գործունակ չէ ոչ այն պատճառով, որ օդային փոխադրումները Հայաստանում էժանացել են, այլ որովհետեւ ցամաքով Հայաստանը լքելու շատ ավելի էժան ուղին արդեն քանի ամիս տանում եւ այդպես էլ չի վերադարձնում մարզերի բնակչության մի զգալի մասին:

Ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետով մեկ անգամ անցած յուրաքաչյուր մարդ նախ զզվանքի զգացողություն է ունենում, հետո էլՙ չարության: Զզվելի է, քանի որ ժամեր շարունակ հարկ է լինում սպասել անհայտ ուղղությամբ ու անորոշ ժամանակով կորչող, որքան էլ տարօրինակ լինի, ռուս սահմանապահներին, իսկ նաեւ բարկացնում է, քանի որ հին խորհրդային ավանդույթների համաձայնՙ ամեն ռուս սահմանապահ ու այդ կողմերում թեկուզ պարապ թրեւ եկող իր «բաժինն» է պահանջում:

Բայց սա հարցի էական ու ցավալի կողմը չէ, ավելին, այդ սահմանը հատող Հայաստանի քաղաքացիներից շատ քչերին է հուզում: Ռուս-վրացական սահմանի ռուսաստանյան կողմի առաջին իսկ բնակավայր Հայաստանից կարելի է հասնել երթուղային տաքսի կոչվածով ոչ ավել, քան մի 25000 դրամով, ինչն էլ հենց սկիզբ է դնում ցավալի զգացողությանը. մարզերի բնակչությունը, որ մի քանի հարյուր դոլար չուներ ինքնաթիռի տոմս գնելու համար, ոչ մեծ դժվարությամբ, շատ հաճախ իրար վրա դնելով ծեր ծնողների խղճուկ թոշակը, գտնում է այդ մի քանի տասնյակ հազար դրամն ուՙ հայդա Ռուսաստան…

Վերջին շրջանում մարզերում լինելը նաեւ հնարավորություն էր սեփական աչքերով տեսնելու, թե ինչպես էին իմ հայրենակիցները խմբով խցկվում 25000-անոց «մարշրուտկաներն» ու հեռանում հայրենի մեծ ու փոքր գյուղերից եւ ավաններից, հեռանում Ռուսաստան` սկզբնական շրջանի համար աշխատանք գտնելու նպատակով: Ոչ հարցի են ուզում պատասխանել, ոչ էլ լուսանկարվել. «որ էստեղ մի հալի լինեի, կգնայի՞…» Այսպիսի պատասխանն ընդհանուր բնութագրական է, ու դրանից հետո մարդուն լրացուցիչ հարց տալու ցանկություն չի մնում. հո ընտանիք ու տուն թողնելը հեշտ չէ, ինչքան էլ սովոր ենք հայերս մեր մասին ասելու, թե դրսի հետ հավես ունենք:

Ու թեեւ հանրապետությունն, ընդդիմության ու ընդդիմադիր կեցվածքը սովորություն դարձրած մի քանի անհաջող քաղաքական գործիչների հայտարարությունները, թե Հայաստանը դատարկվել է, իրականությանը չեն համապատասխանում, սակայն գյուղեր ու մարզային կենտրոններ այցելությունները ուզածդ ոչ ընդդիմադիրին կապացուցեն, որ դատարկվել ասվածը թեեւ իրողություն չէ, բայց շուտով կլինի, եթե այս իրավիճակը պահպանվի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻՆԵՐ ՉԿԱ՞Ն

Հաջորդ գրառումը

ՎԱՂՎԱ «ԱԶԳ. ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՎԱՂՎԱ «ԱԶԳ. ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026

Եկեք խոսենք բաց ու անկեղծ. մեզ սպասվում են լուրջ ցնցումներ։ Շատ լուրջ։ Դատեք ինքներդ։ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար (շատ կարևոր է...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական