Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՀԱՅԱՍՏԱՆ-ԲԱԲԱՋԱՆՅԱՆ-ՓԱՌԱՏՈՆ

«Արմինֆո»

Երեւանում կընթանա Առնո Բաբաջանյանի անվան պատանի եւ երիտասարդ դաշնակահարների միջազգային 2-րդ մրցույթ-փառատոնը

Հունիսի 12-19-ը ՀՀ կթության եւ գիտության նախարարությունը եւ Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը կազմակերպում են Առնո Բաբաջանյանի անվան պատանի եւ երիտասարդ դաշնակահարների 2-րդ միջազգային մրցույթ-փառատոնը:

2011 թվականից փառատոնը միջազգային կարգավիճակ է ձեռք բերել, այն դեռ 1996 թվականից անցկացվող համանուն հանրապետական մրցույթի ավանդույթների շարունակողն է: Այս տարի մրցույթ-փառատոնին մասնակցելու են 90-ից ավելի պատանի եւ երիտասարդ դաշնակահարներ Հայաստանի մարզերից, ԼՂՀ-ից, Վրաստանից, Ղազախստանից, Սիրիայից, Ավստրալիայից, Ռուսաստանի Դաշնությունից: