Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎՐԱՑԱԿԱՆ ԳԻՆԻՆ «ՄԵԿՆԵՑ» ՌՈՒՍԱՍՏԱՆ. ԿԱՐԳԱՎՈՐՎՈ՞ՒՄ ԵՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ…

12/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. Պ.

Ռուսաստան-Վրաստան հարաբերությունները հաճախ ավելի միջնորդավորված են, քան ուղղակի դրսեւորումներ են ունենում: Անկախ երկրի արտաքին քաղաքականությունից, որ նախկինում ակնհայտորեն, իսկ ներկայումս էլ կիսաանորոշ ուղղված է ընդդեմ Ռուսաստանի, իրավիճակն այնպիսի զարգացումներ է ունենում, որ ներկա ու անցյալ իրադարձությունների համադրությունն ու անգամ վերլուծությունը առանձնակի ոչ մի տեղ չեն տանում:

2008-ի օգոստոսյան պատերազմից հետո հակառուսականությունը բավականին բարձր մակարդակի հասավ Վրաստանում, ընդ որում` դրան նախորդած ժամանակահատվածում, դեռեւս 2006-ին գինու եւ այլ տնտեսական, բայց ակունքում` քաղաքական արգելանքների ֆոնին դեպի ՆԱՏՕ Վրաստանի ուղղվածությունը ողջույնի խոսքերով առաջնորդվեց, սակայն ցայսօր այդ հարցը հստակություն չի գտել:

Հիմա էլ, ինչպես երեկ տարածեցին վրացական լրատվամիջոցները, Վրաստանը, ի դեմս Գինու ազգային գործակալության ղեկավար Լեւան Դավիթաշվիլու, պաշտոնապես հայտարարեց, որ վրացական գինու առաջին խմբաքանակն ուղարկվել է Ռուսաստան: Այսինքն, եթե ժամանակին Ռուսաստանն արգելեց վրացական գինու մուտքը երկիր, թե վերջինս կեղծված ու անորակ է, պետք է ենթադրել, որ վրացական գինու որակը «վերականգնել են»: Կամ վերականգնվել է մեկ այլ բան, բայց այդ մասին լռում են…

Ամեն դեպքում, վրացական գինին ճամփա է ընկել Ռուսաստան, Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների վերականգնման բանակցություններն էլ դեռեւս նախորդ շաբաթվա դրությամբ շարունակվելու փուլում էին` ի դեմս ՌԴ առաջին փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի եւ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի պրահյան հանդիպման, որ նախորդ հանդիպումից մի քանի ամիս հետո կազմակերպվեց` օրակարգում ունենալով ոչ միայն հարաբերությունների կարգավորման, այլեւ որոշ խմբերի քաղաքացիների համար անգամ Ռուսաստանի կողմից առանց անցագրային ռեժիմի մուտքի հնարավորություն տրամադրելու հարցով:

Այդ առնչությամբ բնավ էլ պատահական չէ, որ դեռեւս ապրիլի կեսերին արդեն իսկ ակտիվ խոսակցություններ եղան, որ մինչեւ 2013-ի ավարտը Վրաստանը Ռուսաստան կարտահանի արդեն իսկ 5-6 մլն շիշ գինի:

Մինչ այդ էլ նույն Գենադի Օնիշչենկոն, որ ղեկավարում է ռուսաստանյան «Ռոսպոտրեբնադզորը» եւ իր ժամանակին բարձրաձայնում էր Ռուսաստան արտահանվող վրացական գինու անորակության մասին, սկսեց ներկայացնել վրացական գինի ու հանքային ջուր արտադրող ընկերություններում անցկացված ստուգումների արդյունքների մասին, թե դրանք արդեն կարող են գրանցվել ՌԴ-ում: Օնիշչենկոյի խոսքերը հետեւություն էին ռուսաստանյան մի քանի խումբ փորձագետների Վրաստան այցելությունների, որոնց արդյունքում էլ, կարելի է ներկայացնել, վրացական գինու առաջին խմբաքանակն արդեն Ռուսաստան տանող ճանապարհին է:

Ռուսաստանի հետ թեկուզ միայն առեւտրային մակարդակում հարաբերությունների վերականգնումը, որ արդեն կարելի է փաստել, ում եւ ինչ դիվիդենտներ է բերում` վիճելի հարց կարող է դիտվել, մինչդեռ ներկայիս Վրաստանի առաջին երկու դեմքերը` նախագահ Միխեիլ Սաակաշվիլին եւ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, այս հարցն էլ չեն կարողանում, ավելի շուտ` չեն ցանկանում կիսել: Միլիարդատեր վարչապետի խոսքերովՙ Սաակաշվիլին չի հաշտվում անգամ Ռուսաստանի հետ առեւտրային հարաբերությունների վերականգնման հետ, չնայած միայն գինու Ռուսաստան արտահանումը կարող է այդ արտադրանքի արտահանումը մեծացնել ավելի քան 30 տոկոսով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՐՔԵՐ ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՆԱԽԱԳԾԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՇՈՒՐՋԸ

Հաջորդ գրառումը

ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԸ` ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՏԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԸ` ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՏԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական