Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

SOCAR-Ը ԼԻԱԶՈՐՎԱԾ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ…

12/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Օրեր առաջ Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը հայտարարել էր, որ «եթե Հայաստանը նման խնդրանքով դիմի, ապա Ադրբեջանը կարող է քննարկել Հայաստանին գազ մատակարարելու հարցը»: Դրան հետեւել էր Իլհամ Ալիեւի աշխատակազմում արտաքին քաղաքական հարցերով պատասխանատու Նովրուզ Մամեդովի «քերականական մեկնաբանությունը». «Կարող է քննարկել` դեռեւս չի նշանակում, թե կքննարկի, առավել եւս` քննարկում է, դրա համար կան որոշակի պայմաններ»:

Պետական նավթային ընկերության նախագահը, որ իրականում իշխող ընտանիքի բիզնես-մենեջերն է, չէր կարող այդպիսի կարեւորագույն հարցում լեզու թրջել, եթե յուրաքանչյուր բառը նախօրոք համաձայնեցրած չլիներ պատրոնի հետ: Ուստի տպավորություն էր ստեղծվել, որ այդ կերպ Իլհամ Ալիեւը ինչ-ինչ «գաղտնիքներ է բացահայտում»:

Այդ տպավորությունը խորացրեց SOCAR-ի երեկվա հայտարարությունը, որի շարադրանքը փոխանցեց 1news.az-ը: Այնտեղ ասված է, որ «Հայաստանը աշխարհագրորեն Ադրբեջանի հարեւան երկիր է, Ադրբեջանը հարեւանների հետ միշտ ապրել է խաղաղության եւ համաձայնության պայմաններում եւ պատմության ողջ ընթացքում դա ցույց է տվել աշխարհին»:

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն այնուհետեւ անցնում է «Հայաստանի ազգայնական, սեպարատիստական եւ օկուպացիոն քաղաքականության մերկացմանը» եւ բառ առ բառ կրկնում այդ երկրի քաղաքական ղեկավարության մոտեցումները. «Ադրբեջանը բազմիցս է հայտարարել, որ եթե Հայաստանը փոխի իր դիրքորոշումը` կապված «օկուպացված տարածքների հետ» (չակերտները մերն են- Վ. Ա.), հանդես գա հակամարտության խաղաղ, բանակցությունների միջոցով եւ գլխավորը` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կարգավորելու օգտին, կարող է ներգրավվել տարածաշրջանային եւ գլոբալ նշանակության էներգետիկ նախագծերում»:

SOCAR-ն, այսպիսով, բացում է Նովրուզ Մամեդովի ասած «որոշակի նախապայմանների գաղտնիքը», որ ամենեւին էլ գաղտնիք չէր ի սկզբանե: Այդուհանդերձ, SOCAR-ի հայտարարության մեջ կա մի նրբերանգ. «Ադրբեջանն այսօր կարեւոր դեր է խաղում Վրաստանի եւ Թուրքիայի գազամատակարարման գործում եւ ինտենսիվ աշխատում է Եվրոմիության հետ` իրականացնելու «Հարավային գազային միջանցք» նախագիծը, որը մեծ նշանակություն ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման համար… «Շահ- Դենիզ» կոնսորցիումը մոտեցել է որոշումների վերջնական ընդունմանը գազատարների երթուղու հարցում, որով այդ երկրների (ԵՄ- Վ. Ա.) համար կիրականացվի գազի տարանցումը» (նույն տեղում):

Ավելի վաղ անոնսավորվել էր, որ հունիսի 3-րդ տասնօրյակում Իլհամ Ալիեւը կայցելի Բրյուսել, որտեղ, հնարավոր է, հանդիսավոր պայմաններում կհայտարարվի Կասպից ավազանից դեպի ԵՄ երկրներ գազի տարանցման երթուղու վերջնական համաձայնության մասին: SOCAR-ի հայտարարությունն այս համատեքստում կարելի է համարել ԵՄ-Ադրբեջան բանակցությունների քաղաքական բաղադրիչի «հրապարակայնացում»:

Չպետք է բացառել, որ Եվրոմիությունը, որի հետ Հայաստանը բանակցում է Ազատ առեւտրի գոտուն միանալու հարցով, ցանկություն ունի Կասպից ավազանից դեպի Եվրոպա գազատարի այնպիսի երթուղի համաձայնեցնել Ադրբեջանի հետ, որը չէր շրջանցի Հայաստանը: Եվ Ադրբեջանն այս հարցում իր տեսակետը հնչեցնում է SOCAR-ի «շուրթերով»:

Ուշադրության է արժանի, որ Ռովնագ Աբդուլլաեւի հայտարարությունից արդեն գրեթե մեկ շաբաթ է անցել, եւ հայկական կողմը դրան որեւէ արձագանք չի հնչեցրել: Դրանից կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական «մեսիջի» հասցեատերն ի սկզբանե էլ Եվրոմիությունն էր, որի լռությունն է, կարծես, այնքան նյարդայնացրել Իլհամ Ալիեւին, որ ստիպված է եղել նախ խոսել տալ իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ եւ արտաքին քաղաքական հարցերի պատասխանատու Նովրուզ Մամեդովին, ապա երկրորդ անգամ` SOCAR-ին:

Մինչդեռ հունիսի 3-րդ տասնօրյակը սարերից այն կողմ չէ: Մանավանդ որ Ադրբեջանում պետական նավթային ընկերության հայտարարությունը միանշանակ չի ընկալվել: «Թուրան» գործակալության վերլուծաբանները գտնում են, որ այդ կերպ Իլհամ Ալիեւը «արտաքին լեգիտիմություն է հայցել»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՇԻՐԱԿԸ» ՀԱՎԱՔ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՀԱՆՔԱՎԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՌԱՋԻԿԱ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ԿԼԻՆԻ ԲԱՐՁՐ ԳՆԱՃ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՌԱՋԻԿԱ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ԿԼԻՆԻ ԲԱՐՁՐ ԳՆԱՃ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական