Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԲ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ

11/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ծառուկյանը խորհրդարանում

Բոլոր դեպքերում երեւի ճիշտ էր Ազգային ժողովի նախագահը, որ մի քառօրյա առաջ հանձնարարեց նիստերի ընթացքում ներկա-բացակա անել պատգամավորներին եւ արդյունքները հրապարակել ԱԺ կայքում: Միգուցե դա էլ պատճառ է, որ ամենից շատ բացակայող պատգամավորներից ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին հնարավոր է քառօրյայի առաջին օրը հանդիպել Ազգային ժողովում եւ անգամ ինչ-ինչ հարցերի պատասխան ստանալ նրանից:

Խորհրդարանում լրագրողների հետ կարճատեւ շփման ժամանակ Գորիսում տեղի ունեցածը Գ. Ծառուկյանը ցավալի գնահատեց, նշելով, որ լրագրողները մեկնաբանելիս պետք է զուսպ ու չափի մեջ լինեն, որովհետեւ կորուստ է եղել, եւ տեղի ունեցածը ոչ մի կողմի համար հաճելի չէ. «Համբերատար սպասեք` կան ներկաներ, տուժողներ, կա մահացած, համապատասխան իրավապահ մարմինները քնննություն կկատարեն եւ մեղավորներին կպատժեն, իսկ նման դեպք այլեւս չպետք է կրկնվի», ասաց ԲՀԿ նախագահը:

Նա երեկ անդրադարձավ մամուլային այն հրապարակումներին, ըստ որոնց ինքն արգելում է ԲՀԿ-ականներին եւ հատկապես Նաիրա Զոհրաբյանինՙ սուր ելույթներ ունենալ ու քննադատել իշխանություններին: Ծառուկյանը հերքեց` ամեն ղեկավար իր թիմակիցներին պետք է հարգի, լսի ու նոր որոշումներ կայացնի, ո՞նց կարող է նման բան լինել: Իսկ Նաիրա Զոհրաբյանին էլ գովեց, թե կուզենար, որ նրա նման պատգամավորներ եւ երկրի նվիրյալներ շատ լինեին խորհրդարանում, նրա նման պայքարեին եւ մտածեին երկրի համար (եվրոպական կառույցներում հատկապես նրա աշխատանքը մատնանշեց):

ԲՀԿ-ականների համար արձակուրդային շրջան է սկսվել. ասաց, թե ԲՀԿ-ն պարտավորություններ ունի ժողովրդի առաջ, մինչեւ ժողովրդի խնդիրները չկարգավորվեն` ԲՀԿ պատասխանատուներն արձակուրդ չեն գնա: Ծառուկյանը ԲՀԿ-ական պատգամավորներին հանձնարարել է շփվել ժողովրդի հետ եւ թեթեւացնել նրա խնդիրներ, մի խոսքով` աշխատում են, իսկ այդ նպատակով ԲՀԿ-ում ստեղծված աշխատանքային խումբը սեպտեմբեր-հոկտեմբերին հաշվետու կլինի:

Գեներալական ժեստ

Ազգային ժողովի վերելակ նստելիս դեմառդեմ հանդիպեցի պատգամավոր գեներալներ Մանվել Գրիգորյանին եւ Սեյրան Սարոյանին, որոնք երկու կողմից էլ օգնականներով բոլորվածՙ ակնհայտորեն ուզում էին վերելակ նստել: Միմյանց բարեւելուց հետո ասացի, թե պատրա՞ստ է գեներալներից մեկը վերելակ չնստել, քանի որ հազիվ երեք մարդ կարող է այնտեղ տեղավորվել (գեներալները սովորական մահկանացուներից բավական խոշոր են): «Կարեւորը Դուք եք, մենք ոտքով էլ կարող ենք իջնել», ի պատասխան ժպտալով ասաց Մանվել Գրիգորյանը , եւ իսկապես ուղղվեց դեպի աստիճանները` ոտքով իջնելու: Ուղեկիցները հետեւեցին նրան: Հետո էլ ասում են` մեր գեներալները կոշտուկոպիտ մարդիկ են:

Բագրատյանին մերժում են

Երեկ Ազգային ժողովը քվեարկությամբ մերժեց Հրանտ Բագրատյանի այն նախագծի ընդգրկումն օրակարգ, որով առաջարկվում էր կարգավորել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտռում աշխատող եւ օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունները: Դեմ էին ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, կողմՙ բոլոր մնացած խմբակցությունները: Բագրատյանի հիմնավորումների մեջ էր նաեւ այն, որ այդպիսի օրենք ունենալը թույլ կտար ստվերային տնտեսությունը կրճատել:

ԿԲ դրամավարկային ծրագիրը

Երեկ Ազգային ժողովում շարունակվում էր քննարկվել Կենտրոնական բանկի 2013 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիրը, որ դեռ սկսվել էր անցած քառօրյայում: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը պատասխանում էր պատգամավորների մտահոգություններին եւ սուր հարցերին: Երեկ ֆինանսների նոր նախարար Դավիթ Սարգսյանը այդ փաստաթղթի հարակից զեկուցողն էր, ով սպասվելիք տնտեսական աճի վերաբերյալ ԿԲ թվերից տարբեր թվային սպասելիքներ ներկայացրեց` կառավարության տնտեսական աճի վերաբերյալ սպասելիքները մեկ տոկոսով ավելի են ԿԲ սպասելիքներից (4,7-5,7 տոկոս): Ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն էլ ԿԲ կանխատեսումները պահպանողական համարեց, քանի որ անկախ նրանից, որ գազի գնի թանկացմանբ գնաճը կարող է բարձր լինել, պետք է նաեւ ապահովել բարձր տնտեսական աճ:

Հետաքրքրական է, որ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը գազի գնի թանկացմամբ պայմանավորված գնաճը հաշվարկել էր 2,5 տոկոս, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը ՙ 2 տոկոս` գումարած էլեկտրաէներգիայի թանկացմանն հետեւանք 1 տոկոսից ավելի գնաճը, ինչի պատճառով երկուսն էլ գտնում են, որ տնտեսական աճը նվազ կլինի այս տարի:

Արտահերթ ելույթ ունեցած Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ ֆինանսների նախարարին եւ Կենտրոնական բանկի նախագահին կոչ արեց ստեղծված իրավիճակին համարժեք եւ պատասխանատու քայլեր անել` նշելով, որ երկրի տնտեսության զարգացման համար բոլորն են պատասխանատու: Նա ասում էր, որ տնտեսության զարգացման, արտագաղթի կասեցման համար կարեւոր է վարկառուներին ցածր տոկոսներով եւ երկարաժամկետ վարկերի տրամադրումը:

Դիլիջանի միջազգային դպրոց

Երեկ քննարկվում էր վերնագրում նշված դպրոցին հարկային արտոնություններ տալու խնդիրը: Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի տեղեկացմամբ` Դիլիջանում նախատեսված միջազգային չափանիշներով այս դպրոցի կառուցման եւ շահագործման արժեքը 550 մլն դոլար է`150 մլն դոլար կառուցումն եւ գույքի ձեռքբերումն է, 400 դոլար կարժենան գործառնական ծախսերն ու հետագա զարգացումը: Ծրագրին տրամադրվող հարկային եւ մաքսային արտոնությունների հետ կապված հղում էր արվում միջազգային չափանիշներով կրթահամալիը տարածքայիին նշանակությանն ու նրա կառուցման եւ հետագա շահագործման ընթացքում աշխատատեղերի ստեղծմանը: Այս դպրոցում սովորելը վճարունակ աշակերտի համար կարժենա տարեկան երեսուն հազար դոլար, իսկ անվճարունակ, բայց տաղանդավոր երեխաների վճարները կմուծվեն հատուկ այդ նպատակի համար ստեղծված հիմնադրամից: Բնականաբար այս ծրագրի ընդդիմախոս պատգամավորները շատ մտահոգություններ ունեին: Սակայն հարկ ենք համարում մեջբերել ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի խոսքից մի հարցադրում, ով կողմ էր ծրագրին, բայց նա անհասկանալի էր համարում, թե արտոնությոններ տրամադրելով այս մի բիզնեսին (ռուսաստանցի հայ գործարար Ռուբեն Վարդանյան), ինչու համանման արտոնություններ չեն տրամադրվում այլ ներդնողների:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՄՄ ՆԻՒ ՃԸՐԶԻԻ ԿԵԴՐՈՆԻ ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ

Հաջորդ գրառումը

ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ԿԴԻՏԱՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ԿԴԻՏԱՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Իսրայելը որոշել է կրճատել Գազա ուղարկվող մարդասիրական օգնության ծավալը։ Եգիպտոսի և Գազայի միջև սահմանային անցակետը կմնա փակ. հայտնում է The...

ԿարդալDetails

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական