Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿ

07/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրո-2015-ի ընտրական մրցաշարի մեկնարկային խաղում անհաջողության մատնվեցՙ 1-2 հաշվով զիջելով իսլանդացիներին: Չնայած եթե հայ ֆուտբոլիստները խաղավերջում պաշտպանությունում աչալրջորեն գործեին, ապա խաղադաշտը կթողնեին գոնե մեկ միավոր վաստակած:

Հանդիպումն ավելի ակտիվ սկսեցին ֆիզիկական լավ տվյալներով աչքի ընկնող իսլանդացիները, որոնք մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին Գոռ Մանուկյանի պաշտպանած դարպասին: Դրանցից մեկի ժամանակ հսկողությունից դուրս մնացած Ջոն Բոդվարսոնը կարող էր գրավել դարպասը, բայց, բարեբախտաբար, մեր հավաքականին օգնության եկավ դարպասաձողը:

Հայաստանի հավաքականի խաղն առաջին խաղակեսում չստացվեց: Մերոնք մի տեսակ պասիվ էին գործում առջեւի գծում, իսկ պաշտպանությունում այնքան էլ հստակ չէին խաղում: Միակ վտանգավոր պահը մեր ֆուտբոլիստները ստեղծեցին 40-րդ րոպեին, երբ դիպուկ հարված կատարեց Կարեն Մուրադյանը, սակայն դարպասապահը հետ մղեց գնդակը: Իսկ ահա հյուրերը կազմակերպած հակագրոհի ժամանակ հասան հաջողության: Աչքի ընկավ Էմիլ Ատլասովը:

Ընդմիջումից հետո դաշտի տերերը որոշ չափով ակտիվացանՙ փորձելով վերականգնել հավասարակշռությունը: Հարձակման աջ թեւում իր ակտիվությամբ աչքի էր ընկնում Աղվան Պապիկյանը, թեեւ երբեմն չարաշահում էր անհատական խաղը: Հենց նրա ջանքերով էլ 67-րդ րոպեին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը: Աջ թեւից նրա փոխանցումը մոտ տարածությունից եզրափակեց քիչ առաջ խաղադաշտ դուրս եկած Աշոտ Սարդարյանը:

Խփած գոլից հետո խաղը զգալիորեն աշխուժացավ, տեմպը բարձրացավ: Մեր ֆուտբոլիստները ոգեւորված հաջողությունից, փորձում էին խփել երկրորդ գնդակը: Կարելի է հիշատակել Սարգիս Ադամյանի հարվածը, որից հետո դարպասապահը մեծ դժվարությամբ գնդակը հանեց անկյունային: Թվում էր, թե խաղը կավարտվի ոչ-ոքի, սակայն խաղավերջում կրկին անփույթ խաղացին մեր պաշտպաններըՙ հսկողությունից դուրս թողնելով Ատլասովին, որը մեն-մենակ դուրս գալով դարպասապահի դիմաց, խփեց հաղթական գնդակը:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում հավաքականների մարզիչները հետեւյալ կարծիքներն արտահայտեցին:

Ռաֆայել Նազարյան (Հայաստան) – Շատ գոհ եմ մեր թիմի ցուցադրած խաղից: Մեր թիմում լավագույնը Վարազդատ Հարոյանն էր: Եթե հաշվի առնենք, որ դարպասապահ Գոռ Մանուկյանն առաջին խաղն էր անցկացնում, ապա նա նորմալ գործեց: Շատ դժվար էր նման մրցակցի դեմ խաղալը: Մեր ֆուտբոլիստների մոտ զգացնել տվեց միասին խաղալու փորձի բացակայությունը: Երկրորդ գոլի դրվագում սխալվեց Գրիգոր Հովհաննիսյանը: Չափազանց շատ էներգիա էինք ծախսել: Իմ կարծիքով, եթե կարողանայինք մի փոքր ավելացնելՙ կհաղթեինք: Որակական առումով ներկայիս հավաքականը գերազանցում է նախորդին: Ես Սարգիս Ադամյանին ընդամենը 6 օր եմ ճանաչում, ուստի ռիսկի չդիմեցի նրան մեկնարկային կազմում ընդգրկելու: Նրա համար էլ կարող էր հոգեբանական խնդիր առաջանալ:

Էյոլֆուր Սվերիսոն (Իսլանդիա) – Կարծում եմ, որ եղանակային պայմանները շատ ծանր էին մեզ համար: Առաջին խաղակեսում լիովին վերահսկում էինք խաղի ընթացքըՙ շեշտը դնելով մեր ֆիզիկական կարողությունների վրա: Ունեինք գոլ խփելու մի քանի հնարավորություններ, որոնցից օգտագործեցինք միայն մեկը: Երկրորդ խաղակեսում Հայաստանը կերպարանափոխվեց եւ շատ խնդիրներ ունեցանք: Հատկապես ակտիվ էր Աղվան Պապիկյանը: Թեեւ խաղավերջում բավականին հոգնած էինք, բայց մեզ հաջողվեց կորզել հաղթանակը: Եթե նույնիսկ ոչ-ոքի գրանցվեր, չէի դժգոհի: Թեեւ մեն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՀԱԶԱՐԱՆ ԲԼԲՈՒԼ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄՅՈՒԶԻՔԼՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ. «ՄԱԼԹԱՅԻՆ ՀԱՂԹԵԼՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԴՅՈՒՐԻՆ ԽՆԴԻՐ ՉԷ»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ. «ՄԱԼԹԱՅԻՆ ՀԱՂԹԵԼՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԴՅՈՒՐԻՆ ԽՆԴԻՐ ՉԷ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Ամբողջ աշխարհը հետևում է, թե ինչպես են Իսրայելն ու Պաղեստինը փոխանակում պատանդներին եւ կալանավորներին։ Փոխանակման այս արարը ներառում է նաեւ...

ԿարդալDetails

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025

Հայաստանը երբևէ չի ստանձնել և չի ստանձնելու պարտավորություն՝ փոխելու ՀՀ Սահմանադրությունը. Արարատ Միրզոյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական