Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԱ ԳՅՈՒԼԵՐ. «ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՎԵՍՏ ՉԷ, ԱՐՎԵՍՏԸ ՍՈՒՏ ԲԱՆ Է»

05/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Աշխարհում հարյուրավոր ցուցահանդեսներ տված Արա Գյուլերը հինգերորդ անգամ գտնվում է Հայաստանում:

Երեկ տեղի ունեցավ լուսանկարչի ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում, որտեղ տեղ ու դադար չկար:

Արա Գյուլերը նշեց, որ այս անգամ իր հետ 130 նկար է բերել, սակայն տարածքի պատճառով չեն կարողացել բոլորը ցուցադրել` 35-ը դուրս է մնացել:

Վերջին անգամ Գյուլերը Հայաստանում եղել էր խորհրդային տարիներին: Լուսանկարիչը կես կատակ-կես լուրջ համեմատական անցկացնելով այս տարիների ընթացքում կատարված փոփոխությունների միջեւ ասաց. «Ամենանկատելի փոփոխությունը կանանց բարձրակրունկ կոշիկներն են»:

Արա Գյուլերը հիշելով իր մտերիմ ընկերոջը` Սերգեյ Փարաջանովին, պատմեց, որ մի քանի անգամ լուսանկարել է Փարաջանովին, իսկ նա էլ իր նկարները կտրել ու կոլաժներ է պատրաստել:

Ըստ լուսանկարչի, լուսանկարչությունը արվեստ չէ, արվեստը սուտ բան է: Նա ընդգծում է, որ լուսանկարիչն ամեն ինչի պետք է պատրաստ լինի:

Գյուլերը լուսանկարել է այնպիսի հանրահայտ մարդկանց, ինչպիսիք են Բեռնար Ռասսելը, Ուինսթոն Չերչիլը, Առնոլդ Թոյնբին, Պաբլո Պիկասոն եւ Սալվադոր Դալին:

Դարի լավագույն լուսանկարիչներից մեկը հայաստանյան ցուցահանդեսից հետո իր աշխատանքները կնվիրի մեր Ազգային պատկերասրահին:

Մանկության տարիներին Ա. Գյուլերի վրա մեծ ազդեցություն է գործել կինոն, երազել է դառնալ ռեժիսոր կամ սցենարիստ: Այդ ժամանակ նրա մի քանի պատմվածքներ հրատարկվել են գրական ամսագրերում եւ հայկական թերթերում: Գյուլերը շարունակել է կրթությունը Ստամբուլի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետեւ համալսարանից դուրս է մնացել եւ ծառայել բանակում: Տաղանդավոր արվեստագետն իր լրագրողական ուղին սկսել է 1950 թ. «Ենի Իսթամբուլ» թերթում, 1956 թ. «Թայմ Լայֆի» ֆոտոլրագրող էր, իսկ 1958-ին «Փարի Մատչի» եւ «Ստեռնի»: Գրեթե նույն ժամանակահատվածում աշխատանքի է անցնում «Մագնում» գործակալությունում:

Լուսանկարիչը մի ակնարկ է պատրաստում Նոյյան տապանի մասին, եւ այդ լուսանկարներից, ավելի քան հարյուրը բաժանվում են «Մագնում ֆոտոզի» կողմից: Այդ տարիներին նա նաեւ ներկայացնում է Նեմրութ լեռը, եւ աշխարհն իմանում է Նեմրութի մասին լուսանկարների միջոցով: Նրա կարեւոր ակնարկներից է նաեւ մոռացված Աֆրոդիսիաս քաղաքի վերահայտնաբերումը, եւ նույն ճանապարհով այն եւս ներկայացվում է աշխարհին: Մինչեւ 1961 թ. աշխատել է որպես «Հայաթ» ամսագրի լուսանկարչական բաժնի ղեկավար, իսկ Միացյալ Թագավորությունում հրատարակված «Լուսանկարչության բրիտանական ամսագիր» տարեգրքում Գյուլերը ճանաչվել է աշխարհի յոթ լավագույն լուսանկարիչներից մեկը: Նույն տարում դարձել է ASMPի (Մեդիա լուսանկարիչների ամերիկյան միություն) անդամ միակ ներկայացուցիչը Թուրքիայից, 1962 թ. Գերմանիայում ստացել է «Լեյկայի վարպետ» մրցանակը: Նրա լուսանկարը Պիկասոյի ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ եղել է «Սկիրա» հրատարակչության կողմից հրատարակված «Պիկասո. մետամորֆոզ եւ միասնություն» գրքի անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն հրատարակությունների առաջին էջին: Ապա հրավիրվում է Ամերիկա, որտեղ լուսանկարել է հայտնի ամերիկացիների: Այդ լուսանկարները հետագայում ցուցադրվել են աշխարհի շատ երկրներում «Ստեղծագործ Ամերիկա» վերտառությամբ: 1992 թ. մեծն ճարտարապետ Սինանի գործերի նրա լուսանկարները հրատարակվել են Ֆրանսիայում, ԱՄՆում եւ Մեծ Բրիտանիայում: Նույն տարում նրա «Ապրել Թուրքիայում» գիրքը հրատարակվել է ԱՄՆում, Մեծ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում: 2002 թ. Ֆրանսիայի կառավարությունը Արա Գյուլերին շնորհել է արվեստի եւ գրականության պատվո լեգեոնի շքանշան, ինչպես նաեւ Փարիզ քաղաքի շքանշան: Գյուլերը Յիլդիզի տեխնիկական համալսարանից ստացել է պատվավոր դոկտորի կոչում, արժանացել է նաեւ մշակույթի եւ արվեստի գծով նախագահական մեծ մրցանակի, մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության մրցանակի մշակույթին եւ արվեստին մատուցած ծառայության համար, Թուրքիայի Ազգային ժողովի մեծ մրցանակ մատուցած բացառիկ ծառայության համար:

2012 թ. Արա Գյուլերը պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

Հատկանշական է, որ Արա Գյուլերի մասին գրվել է ութ դոկտորական թեզ:

Գյուլերը նշում է նաեւ, որ միշտ վազել է երջանկության հետեւից, սակայն այդպես էլ չի գտել. «Ինձ համար երջանկություն է այն, ինչը օբյեկտիվի միջից տեսնում եմ»:

Ա. Գյուլերը հրաժարվեց խոսել քաղաքականության, հայ-թուրքական հարաբերությունների մասին պատճառաբանելով, որ ինքը պետական գործերին չի խառնվում, եւ ավելացրեց. «Ատում եմ քաղաքականությունը. աշխարհի վրա գոյություն ունեցող բոլոր քաղաքական գործիչները թող գրողի ծոցը կորչեն»:

Աշխահահռչակ ստամբուլահայ լուսանկարիչն անդրադառնալով ցուցադրված լուսանկարներինՙ ասաց. «Հավնեցաքՙ հավնեցաք, չհավնեցաքՙ ի՞նչ ընեմ»:

Ցուցահանդեսը կշարունակվի երեք ամիս:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՏԱՇԻՐ»-Ի ՆՎԵՐԸ ԲԱՆԱԿԻՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՐԻՒՐԱՄԵԱՅ ԲԵՌԱՆ ՏԱԿ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՐԻՒՐԱՄԵԱՅ ԲԵՌԱՆ ՏԱԿ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Բացառում եմ, որ Սմբատ Լպուտյանը որեւէ կեղծիք կատարած լինի. Ռուբեն Միրզախանյան. «Հրապարակ»

21/04/2026

Ապրիլի 18-ին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանին եւ նրա որդուն։ Պրոռեկտորը եւ որդին անցնում են ենթադրյալ...

ԿարդալDetails
Իրավունք

Դատարանը բավարարել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցն՝ ընդդեմ կառավարության

20/04/2026

Կառավարությունը դատարանում պարտվել է «Տաշիր Կապիտալ»-ին։ Վարչական դատարանը՝ դատավոր Արթուր Ավագյանի նախագահությամբ, բավարարել է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ հայցն՝ ընդդեմ կառավարության՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական