Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐԴԻՆ ԵՎ ԹԻԿՆԱՊԱՀԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ

05/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Հ.

Գնդապետ, ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատար Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է մնալ ծանր: Զինվորական հոսպիտալի բժիշկները նրա առողջական վիճակում գրեթե փոփոխություն չեն նկատում եւ չեն բացառում երրորդ վիրահատական միջամտության հավանականությունը:

Միեւնույն ժամանակՙ ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնում ձեւավորված քննչական խմբի ղեկավարը Զարզանդ Նիկողոսյանին եւ Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետիՙ սպանությունըՙ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 235 հոդվածի 1-ինՙ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, եւ 112 հոդվածի 1-ին մասերովՙ դիտավորությամբ առողջության ծանր վնաս պատճառելու հատկանիշներով: ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ազգ»-ին տեղեկացրին, որ ներկայացվել են միջնորդություններ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան Նիկողոսյանի եւ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունը:

Սյունիքի մարզպետի որդու եւ թիկնապահի համար պաշտպանները ներկայացրել են գրավի միջնորդություն, սակայն դատարանը մերժել է: Տիգրան Խաչատրյանի եւ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքն, ու նրանց տեղափոխել են Երեւանի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

«Ազգ»-ը նախորդ համարում արդեն տեղեկացրել է, որ հունիսի 1-ին Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչն ավարտվել է կրակոցներով: Գորիսի նախկին քաղաքապետ Ավետիք Բուդաղյանը մահացել է, իսկ նրա եղբայրըՙ ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանը հրազենային ծանր վնասվածքներով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Կրակոցների ժամանակ վիրավորվել է նաեւ Սուրեն Խաչատրյանի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը, որը բուժումը ստանում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ «ԱՆՏԵՂՅԱԿ» ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԵՎ «ՊԱՅԾԱՌ ԱՊԱԳԱ» ԳՆԱՑՈՂ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՆԱԽԱՐԱՐԸ

Հաջորդ գրառումը

«ՌԻՉ ՔՈՄՓՅՈՒԹԵՐՍԸ» ՄՈԼՈՐԵՑՐԵԼ Է ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

«ՌԻՉ ՔՈՄՓՅՈՒԹԵՐՍԸ» ՄՈԼՈՐԵՑՐԵԼ Է ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական