Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԻՄՈՐԴ. «ՊԵՏՔ Է ՆԵՐԱՌՎԵԻՆ ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՈՉ ԹԵ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ԱՆԳԻՐԻ, ԱՅԼ ՋԱՆԱՍԻՐԱԲԱՐ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՏԵՂԻՔ ԿՏԱՅԻՆ»

05/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Երեկ տեղի ունեցավ հայոց լեզվի եւ գրականության միասնական քննությունը, որին մասնակցում էին 9000 դիմորդներ 36 քննական կենտրոններում:

Թիվ 189 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն այցելեց նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ շրջեց քննասենյակներում, զրուցեց դիմորդների հետ` հաջողություն մաղթելով նրանց. «Հավատացնում եմ, որ թեստերն ավելի դյուրին են, քան դուք պատկերացնում էիք նախապատրաստվելու փուլում: Մի շարք խնդրահարույց առաջադրանքներ շտեմարաններից հանվել են, եւ եթե այդ ամենից հետո թեստերում լինեն երկիմաստ առաջադրանքներ կամ այսպես կոչված քննական ծուղակներ, հավատացած եղեք, որ այդ հարցը լուծում է ստանալու հօգուտ ձեզ»:

ԿԳ նախարարն ընդգծեց, որ հայոց լեզվի եւ գրականության քննությունը բուհական ընդունելության ամենազանգվածային քննություն է եւ հանրային ընկալման մեջ ամենասպասվածն ու անհանգստացնողը, որի հետ կապված մասնագիտական վեճերը սովորաբար անխուսափելի են լինում, քանի որ մասնագիտական հանրույթը դժվարությամբ է գալիս ընդհանուր հայտարարի. «Ինչպես գիտեք, մասնագիտական վեճ էր ծավալվել. տասնյակից ավելի քննական առաջադրանքներ, որոնք խնդրահարույց էին համարվում, հանվել են շտեմարաններից: Հեղինակների հավաստիացմամբ թեստերում չեն լինելու երկիմաստ կամ կրկնակի ճիշտ պատասխան ենթադրող առաջադրանքներ: Քննական թեստը գաղտնի է, եւ, բացի խոստումից ու հավաստիացումից, այս պահին այլ բան վստահաբար հավաստելը դժվար է»:

«Ազգ»-ը դիմորդներից տարատեսակ կարծիքներ լսեց. «Թեստերը սպասվածից հեշտ էին», «Եթե լավ պարապեիր, արդյունքը լավ կլիներ»: Սակայն որոշ դիմորդներ էլ դժգոհում էին հարցերից, որոնք, ինչպես նշեցին, իրենց շփոթեցնելու համար էին ներառված, ինչպես նաեւ կային որոշ երկիմաստ առաջադրանքներ: Իսկ դիմորդներից Գայանե Ավդալյանը, որը ապագա լրագրող է, ասում է. «Հարգելի գիտության եւ կրթության պատվավոր ներկայացուցիչներ, դուք գո՞հ եք այսօրվա խայտառակությունից, ի՞նչ էր սա, դուք կարծում եքՙ մենք զոմբինե՞ր ենք: Վեց ամիս էր տրված հինգ հատորի անիմաստ ու այլմոլորակային հարցերը սովորելու համար: Մի քանի ամսվա ընթացքում ես ստիպված եմ լրիվ նոր հինգ դասագիրք անգիր անել: Գիտելիքներն ի մի բերելու, ամբողջացնելու փոխարեն ես դիմեցի մեխանիկական անգիրի տարբերակին, որովհետեւ շտեմարանի ամեն հարց իր գաղտնի եւ չբացահայտված կետերն ուներ, իր հիմար խնդիրները, իր անհասկանալի ու վիճելի կողմերը, որոնք, ես վստահ եմ, ի զորու չեն լուծելու անգամ թեստ կազմողները, ինչպես նաեւ բազմավաստակ ուսուցիչները»: Գայանեն նաեւ տխրությամբ նշում է, որ ինքը, լինելով ապագա լրագրող, որը տասը տարի չի ունեցել որեւէ խնդիր հայոց լեզվի հետ կապված, եւ այն քիչ աշակերտներից է, ում գրած շարադրությունն ուղարկվում էր բազմաթիվ հանրապետական մրցույթների, այսօր ստանում է իր համար զարմանալի ու տհաճ տասնվեց եւ կես միավոր:

Գայանեն նաեւ հորդորում էր, որ ներառվեին հարցեր, որոնք ոչ թե մեխանիկական անգիրի, այլ ջանասիրաբար աշխատելու տեղիք կտային:

Դիմորդը վրդոված նշում է նաեւ. «Ես իրավունք ունեմ, չէ՞, մինչ այժմ չիմանալու, որ բացի «Մաշտոց» հատուկ գոյականից կա նաեւ կենդանու մազ սանրելու գործիք»:

Քննության արդյունքները կհրապարակվեն 5 օր անց, իսկ քննական թեստի ճիշտ պատասխանները` քննության օրը, ԳԹԿ եւ ԿԳՆ պաշտոնական կայքերում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԻՎԵՐՍԻԱ ՔԱՐՎԱՃԱՌՈՒՄ. ԹՇՆԱՄՈՒ ԿՈՂՄԻՑ ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԱՂԵՏԻՑ ՀԵՏՈ 50-ՀԱԶԱՐԵՐՈՐԴ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՈՒՆԴԸ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՂԵՏԻՑ ՀԵՏՈ 50-ՀԱԶԱՐԵՐՈՐԴ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՈՒՆԴԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական