Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ ՈՒ ՄԽԻԹԱՐՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ

Բուլղարիայի Ալբենա քաղաքում մեկնարկած շախմատի «Մեծ Եվրոպա» մրցաշարում 2 տուրից հետո Հրանտ Մելքումյանը նույնքան միավորով 26 շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը: Նա պարտության է մատնել Գաբրիել Վոյտեանուին եւ Վադիմ Սկոմորոխինին:

Հաջող է մեկնարկել նաեւ բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, որը 2 հաղթանակ տոնելով, առաջատարների խմբում է:

1,5 միավոր ունի Տիգրան Պետրոսյանը, որը ոչ-ոքի է խաղացել Դիանա Բացիուի հետ եւ հաղթել է Միխայիլ Սանկովին: Ավետիք Գրիգորյանը հաղթել է Կազբեկ Պրիմբետովին, պարտվել է Մարիան Գեորգեսկուին: