Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՊԱՀՊԱՆԵԼ Է ԴԻՐՔԵՐԸ

04/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների հունիսի վարկանիշային ցանկը: Լեւոն Արոնյանը պահպանել է իր 2813 վարկանիշը եւ շարունակում է տեղ զբաղեցնել 2-րդ հորիզոնականում: Իսկ դասակարգման ցուցակի առաջատար Մագնուս Կառլսենը վարկանիշը նվազեցրել է 4-ով (2864): 8 կետով վարկանիշը (2803) նվազեցրել է Վլադիմիր Կրամնիկը, որը եզրափակում է լավագույն եռյակը:

Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ Վիշվանաթան Անանդը (2786), Հիկարու Նակամուրան (2784), Վեսելին Թոփալովը (2784), Սերգեյ Կարյակինը (2782), Ալեքսանդր Գրիշչուկը (2779), Ֆաբիանո Կարուանան (2774) եւ Ալեքսանդր Մորոզեւիչը (2760): Նրանցից ամենամեծ առաջընթացը գրանցվել է Կարյակինի մոտ, որը 15-ով ավելացրել է վարկանիշը եւ 10-րդ տեղից տեղափոխվել է 7-րդ հորիզոնական:

Հայաստանցի եւս 3 շախմատիստներ 100 ուժեղագույնների թվում են: Սերգեյ Մովսիսյանը վարկանիշն ավելացրել է 6-ով (2699) եւ 57-րդ տեղից բարձրացել է 48-րդ հորիզոնական: Վլադիմիր Հակոբյանը 2691 վարկանիշով 39-րդ տեղից նահանջել է 55-րդ հորիզոնական: Նրա վարկանիշը նվազել է 14-ով: Իսկ ահա Գաբրիել Սարգսյանը 4 հորիզոնականով բարձրացել ու զբաղեցնում է 72-րդ տեղը: Նա վարկանիշն ավելացրել է 4-ով (2671): 100 ուժեղագույնների թվում է նաեւ ֆրանսահայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը, որը վարկանիշը նվազեցրել է 2-ով (2655) ու 89-րդ տեղից նահանջել է 97-րդ հորիզոնական:

Կանանց վարկանիշային ցուցակի առաջատարը հունգարուհի Հուդիթ Պոլգարն է, որը տարիներ շարունակ գլխավորում է ցանկը: Նրա վարկանիշը 2696 է: Լավագույն տասնյակում են Համպի Կոներուն (2597), Հոու Յիֆանը (2595), Աննա Մուզիչուկը (2593), Չժաո Սյուեն (2565), Նանա Ձագնիձեն (2550), Ցզյույ Վենցզյունը (2544), Կատերինա Լահնոն (2542), Բելա Խոթենաշվիլին (2531) եւ Անտուանետա Ստեֆանովան (2531):

Հայ շախմատիստուհիներից 100 ուժեղագույնների ցանկում են Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը: Էլինան վարկանիշը նվազեցրել է 3-ով եւ 25-րդ տեղից նահանջել է 28-րդ հորիզոնական: Լիլիթը պահպանել է 2466 վարկանիշը եւ մեկ հորիզոնականով բարձրացել էՙ զբաղեցնելով 31-րդ տեղը:

Հայաստանը ՖԻԴԵ-ի անդամ 144 երկրների շարքում իր 10 ուժեղագույն շախմատիստների միջին վարկանիշով (2659) զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Հայաստանը ներկայացնում են 36 գրոսմայստերներ եւ 23 միջազգային վարպետներ:

Դասակարգման ցուցակի անփոփոխ առաջատարը Ռուսաստանն է (2747), որն ունի 217 գրոսմայստերներ եւ 502 միջազգային վարպետներ: 2-րդ տեղում Ուկրաինան է (2700), 3-րդըՙ Չինաստանը (2665): Լավագույն տասնյակում են նաեւ Ֆրանսիան (2657), ԱՄՆ-ը (2655), Հունգարիան (2655), Հոլանդիան (2636), Հնդկաստանը (2634) եւ Իսրայելը (2630): Ադրբեջանը 2622 վարկանիշով 12-րդն է, Վրաստանը (2590)ՙ 17-րդը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀՈՒՆԻՍՅԱՆ ՀԱՄԵՐԳՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԱՐԱ ՊՈՒԼՈՒԶՅԱՆԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՊԱՅՔԱՐԻՑ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՐԱ ՊՈՒԼՈՒԶՅԱՆԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՊԱՅՔԱՐԻՑ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական