Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՆ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԲԱՍ ՔԱՆՈՆԸ

04/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Արմենպրես»

Հայաստանում ստեղծվել է աշխարհում առաջին բաս քանոն երաժշտական գործիքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց երաժիշտ Արա Գեւորգյանը: Գաղափարը երաժշտի մոտ առաջացել է տարիներ առաջ, երբ քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանի հետ պատրաստել են մի ստեղծագործություն 50 քանոնով: «Զգացի, որ ինչ-որ բան պակասում է այդ ստեղծագործությանը, չկար բասային ֆունկցիան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Արա Գեւորգյանը: Ցանկալի արդյունքին հասան` համակարգչի օգնությամբ հնչողությունը կարգավորելով: Հենց այդ ժամանակ էլ երաժշտի մոտ միտք հղացավ նոր ազգային բասային գործիք ստեղծել, քանի որ մինչ այդ բասային ֆունկցիան կատարում էր կոնտրաբասը: «Մտածեցի` ինչու չունենանք մեր ազգային բասային նվագարանն ու դիմեցի ազգային նվագարաններ պատրաստող վարպետ Ալբերտ Զաքարյանին, ով էլ մեծ պատրաստակամությամբ հանձն առավ գործիքի պատրաստման դժվարին գործը»,- ասաց Արա Գեւորգյանը:

Արդեն պատրաստ է աշխարհում առաջին ազգային բաս քանոնը, որը պատրաստված է Սոչիի թխկու փայտից, կոնտրաբասի լարերից եւ իր կառուցվածքով նման է քանոնի: Գործիքի ինքնարժեքը բավականին թանկ է, մոտ 1000 դոլարին համարժեք դրամ, որի մեծ բաժինը կազմում է կոնտրաբասի լարերի գումարը: Այդ իսկ պատճառով, ինչպես նշում են Արա Գեւորգյանն ու Ալբերտ Զաքարյանը, նախատեսվում է հատուկ բաս քանոնի համար լարեր արտադրելու խնդրանքով դիմել համապատասխան կազմակերպությանը:

Մայիսի 29-ին գրանցվել է բաս քանոնի գյուտը վարպետի` Ալբերտ Զաքարյանի անունով, քանի որ ինչպես Արա Գեւորգյանն է հաստատում, գործիքի նախագծումն ու կառուցումը կատարվել է հենց վարպետի կողմից ութ ամսում: Պատրաստվում է երկու գործիք. մեկը, որն արդեն պատրաստ է, պատկանելու է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանին, որով դասավանդելու են քանոնահարուհիներին: Երկրորդը նվիրվելու է Թովմաս Պողոսյանի գլխավորած «Ազգային նվագարանների պետական նվագախմբին: Գործիքներն ունենալու են իրենց անունները: Նախաձեռնողները որոշել են գործիքները կնքել հա յ կանանց անուններով: Առաջին գործիքի անունն է Ալվարդ, որը վարպետի հարսի անունն է: Երկրորդ գործիքը կունանա այն բարերարի կնոջ անունը, ով կհովանավորի գործիքի ստեղծման ծախսերը:

Նախաձեռնողները նախատեսում են առաջիկա 10 օրվա ընթացքում գործիքը ներկայացնել հանրությանը գեղեցիկ կազմակերպված շոուի միջոցով` քանոնահարուհիների, պարային խմբերի մասնակցությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՄԵԿՆԱՐԿԻ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ

Հաջորդ գրառումը

ԵՐԿՈՒ ԼՈՒՐ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՑ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԵՐԿՈՒ ԼՈՒՐ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՑ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական