Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՓԱՐԻԶԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՐԻՆԵՑ ԱՆԿԱՐԱՅԻ ՀԵՏ ՇԱՀԱՎԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ»

04/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Ռուսաստանյան թերթերից մեկի վերնագրային այս հավաստումը սպասելի էր հատկապես Եվրոպան համակած տնտեսական-ֆինանսական ճգնաժամի բերումով: Ֆրանսիական Areva եւ GDF կոնցեռնները ճապոնական Mitsubishi ընկերության հետ համատեղ առաջիկայում ձեռնամուխ կլինեն ատոմային էլեկտրակայանի կառուցմանը Թուրքիայում: «Բազմամիլիարդանոց համաձայնագիրը Փարիզին ստիպեց մոռանալ Անկարայի հետ լարված հարաբերությունները եւ նույնիսկ այնպիսի հիվանդագին մի հարց, ինչպիսին հայերի ցեղասպանությունն է», գրում է թերթը: Պարզ է, թե ինչու ֆրանսիացիները հաղթեցին իրենց մրցակիցներինՙ Կանադային, Չինաստանին, Հարավային Կորեային:

Օլանդին կարելի է հասկանալ. Ֆրանսիայի պատմության մեջ ամենացածր վարկանիշն ունեցող (26 %) նախագահի ամենամեծ… հաջողությունը առայժմ… միասեռականների ամուսնության օրինականացումն էր, ինչը փողոց հանեց հարյուրհազարավոր ավանդապահ ընտանեսեր ֆրանսիացիների: Հենց միայն 2013 թվականի առաջին եռամսյակում 0,2 % անկում ապրած էկոնոմիկայի պայմաններում Օլանդը չէր կարող անտարբեր մնալ 15 միլիարդ դոլար շահելու գայթակղության հանդեպ: Փոխարենը ընդամենը հրաժարվում է որոշ գաղափարից, սկզբունքից, իրավունքից: Մեծ քաղաքականության մեջ հրաշքներ չեն լինում:

Թուրքիայում ատոմակայան կառուցելու համաձայնագիրը, նշված թերթում հայտարարել էր Ֆրանսիայի սենատորներից մեկը, ոչ թե Փարիզի քաղաքական զիջումների արդյունք է, այլ, հակառակը, Թուրքիայի կողմից մեզ ընդառաջ գնալու քայլ, որով ընդունվում է միջուկային էներգետիկայի բնագավառում մեր տեխնոլոգիաների բարձրագույն որակը: Ֆրանսիայի շահերից չի բխում փչացնել հարաբերությունները ներկայիս թուրքական կառավարության հետ անցյալի խնդիրների պատճառովՙ ի վնաս սեփական էկոնոմիկայի, եզրակացնում է ֆրանսիացի քաղաքագետը:

Հերթական անգամ տնտեսական-քաղաքական պրագմատիկ շահերը գերադասվեցին բարոյական համոզմունքներից: Թուրքիային հաջողվում է չեզոքացնել ցեղասպանության ճանաչման սպառնալիքները, եւ դրա հիմքը նրա դինամիկ զարգացող էկոնոմիկան է, ինչի հետ հաշվի են նստում նույնիսկ աշխարհի ուժեղները, այդ թվում նաեւ Ֆրանսիան: Համեմատեք այդ երկրի հիրավի վերընթաց զարգացումը հայոց ընդդիմության կողմից կոմիկականի վերածված սեփական 7 տոկոս «աճի» հետ, որի ազդեցությունը մարդիկ այդպես էլ չզգացին: Իրական ինքնավստահությունը չէ՞, որ հիմք է տալիս Թուրքիայի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարին համոզմունք հայտնելու, որ թուրքական ներդրումները ֆրանսիացիներին կհարկադրեն ավելի ուշադիր լինել հայերի ցեղասպանության վերաբերյալ ամպագոռգոռ հայտարարություններ անելիս:

Ավելին, թուրքերը նույնքան համոզված են, որ Ֆրանսիան այսուհետեւ նվազ սկզբունքային կլինի նաեւ Թուրքիայիՙ Եվրոմիությանն անդամագրվելու հարցում իր ընդգծված մերժողականության մեջ:

Ֆրանսիան էլ դավաճանեց մեզՙ կասեն Հայաստանում, ժամանակավորապես մոռանալով ռուսների ավանդական թե հերթական «դավաճանությունները»: Ժամանակը չէ՞, որ ցեղասպանության ճանաչման եւ արտագաղթի կասեցման գործընթացներում մենք առաջնահերթ դարձնենք երկրորդը, քանզի վերջինս եւս ցեղասպանության նույնքան իրական վտանգներ է պարունակում, այս անգամ արդեն առանց օտար միջամտության: Հետաքրքրական է, եթե Ֆրանսիան ընդուներ քրեականացման որոշում, դրանից արտագաղթը կնվազե՞ր: Նորերս, երբ Երեւանից վերադառնում էի Մոսկվա, ինքնաթիռում կողքիս մի տարեց գյուղացի կին էր նստած: Պարզվեց, որ նա էլ է արտագաղթում: Նրա նախկին հարեւանը, որը Մոսկվայի մարզում անասնապահական ֆերմա է ստեղծել, նրան կանչել է խնամելու կովերը: Ես ուրիշ ոչինչ չեմ կարող անել, գուցե այս ձեւով օգտակար լինեմ թոռնիկներիսՙ արդարանում էր այդ կինը: Մտածում եսՙ եթե Հայաստանից հեռանում է նույնիսկ ռուսերեն մի բառ չիմացող տատիկը… Ըստ «Ազգ» թերթի հաղորդմանՙ հունվար-ապրիլ ամիսներին միայն ինքնաթիռով (առանց ավտոտրանսպորտի) Հայաստանը լքել է 36415 մարդ: Մի ամբողջ քաղաք:

Ցավոք, արտագաղթը դարձել է Հայաստանի անարդար իրողությունների դեմ «պայքարի» թերեւս միակ ձեւը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅՏՆԻ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՆՈՐ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՆՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ «ԵՎՐՈՆԵՍԹԻ» ՀԱՐԹԱԿԸ, ԻՍԿ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ ՉԻ ԼՔԵԼ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ «ԵՎՐՈՆԵՍԹԻ» ՀԱՐԹԱԿԸ, ԻՍԿ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ ՉԻ ԼՔԵԼ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025

Միացյալ Նահանգների առևտրի նախարարի տեղակալը ինձ պաշտոնական նամակով հրավիրել է Վաշինգտոն. ԱՄն առևտրի նախարարությունում քննարկվելիք հարցերի մեջ ներառված է երկու...

ԿարդալDetails

Երևանում փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին, Նուբարաշենում ծծմբի երկօքսիդի չափը գերազանցվել է 3 անգամ

13/10/2025

Այսօր առավոտյան իսրայելական բանտերից ազատ է արձակվել 2000 պաղեստինցի

13/10/2025

Պատերազմն ավարտվել է. հայտարարել է Թրամփն Իսրայելում. նա կպարգևատրվի Պատվավոր նախագահական մեդալով

13/10/2025

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ողջ մնացած վերջին 20 պատանդներին

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական