Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ 67 ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ

04/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Բայց Թաքսիմ հրապարակը հազիվ թե վերածվի Թահրիրի

Երեկ Ստամբուլի օդանավակայանում, Մարոկկո ուղեւորվելուց առաջ, Թուրքիայի վարչապետ Էրդողանը, նկատի ունենալով զբոսայգու ծառերի առնչությամբ Թաքսիմ հրապարակում ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բռնկված ու երկրի 67 քաղաքներում տարածված ընդհարումները, ասաց. «Այս գործողությունները սարքել են ծայրահեղականները, որոնց անմիջականորեն ղեկավարում է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը: Զբոսայգու ծառերի հատումը պատրվակ է: Ի՞նչ կապ կարող է ունենալ Անկարան կամ Իզմիրը Ստամբուլի զբոսայգու հետ»:

Թուրքիայի վարչապետը միաժամանակ նշեց, որ անկարգությունների հետեւանքով տուժել է 160 ոստիկան եւ 60 քաղաքացի: Դրա նախորդ օրը Ստամբուլում վարչապետ Էրդողանն ասել էր, որ Թաքսիմ հրապարակն ամբողջությամբ վերակառուցվելու է, նախատեսվում է հատել 12 ծառ, վերականգնելու են դեռեւս 1780-ին սուլթան Սելիմ 3-րդի օրոք կառուցված «Սելիմիե» զորանոցը, ապա եւ ավելացրել. «Տիրոջ կամքով քանդելու ենք Աթաթուրքի անվան մշակույթի պալատը: Տեղը կկառուցենք օպերայի շքեղ թատրոն, ինչպես նաեւ մզկիթ: Կառուցելու համար Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահից կամ մի քանի թափթփուկից թույլտվություն չեմ խնդրելու»:

Կառավարամետ լրատվամիջոցները, ինչպիսիք են «CNN-turk-ը», «Հաբեր-թուրքը», «Սաբահ» թերը եւ այլն, հակված են հաստատելու ոստիկանության եւ ցուցարարների բախումներում տուժածների մասին վարչապետ Էրդողանի հրապարակած տվյալները: Ընդդիմադիր լրատվամիջոցների տվյալներով, միայն երեկ, երբ արդեն դադարեցվել էին ինչպես Թաքսիմի, այնպես էլ Անկարայի Կարմիր մահիկ հրապարակների ցույցերը, Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում տուժել են հարյուրավոր ցուցարարներ, որոնց տեղափոխել են մզկիթ, որ առաջին օգնությունը ցույց տան: Ըստ այս լրատվամիջոցների, կան նաեւ սպանվածներ, պարզապես իշխանությունները քողարկում են այդ փաստը, Անկարայում ցուցարարները ճակատամարտ են մղել անվտանգության ուժերի դեմ, Իզմիրում ողջ բնակչությունը դիմադրության վճռականությամբ փողոց է դուրս եկել:

Ավելացնենք, Իզմիրում ցուցարարները հրկիզել են Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության քաղաքային վարչության շենքը, Անկարայում բարիկադներ կառուցելու համար արմատախիլ են արել ծառերը, Ստամբուլում փորձել են ճեղքել ոստիկանության շղթան, որ հարձակվեն վարչապետի գրասենյակի եւ վերջինի կուսակցության վարչության շենքի վրա: Ցուցարարների հարձակումներից չեն խուսափել քաղաքային ավտոբուսները, շրջակա խանութներն ու բնակարանները, ոստիկանության եւ լրատվամիջոցների մեքենաները, ինչպես նաեւ լրագրողները:

Այս ամենը, մանավանդ անկարգությունների 67 քաղաքներում տարածման ֆոնին, հիմք է տալիս ենթադրելու, որ ցուցարարների խնդիրը Թաքսիմի զբոսայգու 12 կաղնիները չեն, որքան էլ դրանք լինեն 80-ամյա: Այս ենթադրությունը հաստատում է անկարգություններին Սպիտակ տան եւ Եվրոմիության արձագանքը, որոնք խոհեմության կոչ են արել Էրդողանի կառավարությանը, ցուցարարների նկատմամբ ուժի անհամաչափ օգտագործման պատճառաբանությամբ: Այդ ընթացքում միջազգային լրատվամիջոցները բռնապետ են անվանել Թուրքիայի վարչապետին, իսկ ամերիկյան «Թայմ» հանդեսը արել է հետեւյալ հարցադրումը. «Մի՞թե Թաքսիմը վերածվում է Թահրիր հրապարակի»:

Ստամբուլի Թաքսիմ հրապարակը հազիվ թե վերածվի եգիպտական Թահրիրի: Այսինքնՙ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը չի հեռանա իշխանությունից: Բայց որ իսլամամետ այս կուսակցության գործունեությունը ոգեւորելով իսլամ-արմատականներին Թուրքիայում, սպառնալից բնույթ է ստանում քեմալականների համար, որոնց ներկայացնում է Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, կասկած չի հարուցում:

Թաքսիմ հրապարակի զբոսայգում 12 ծառի հատման պատճառաբանությամբ Թուրքիայի 67 քաղաքներում կազմակերպված ցույցերը, թուրքական դրոշներն ու Աթաթուրքի ցուցապաստառները ձեռքին ցուցարարների հարձակումները «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության վարչության շենքերի վրա, դրա վկայությունն են: Ի դեպ, 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ հայտնի էր դարձել Էրդողանի կուսակցության հաղթանակը, Սահմանադրական դատարանը քննարկել էր երկրում միանձնյա իշխանության եկած այս կուսակցությունը փակելու հարցը, իսկ տասնյակհազարավոր քեմալականներ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում «Թուրքիայի աշխարհիկ հանրապետական կարգերը պաշտպանելու» հանրահավաքներ էին կազմակերպել: Ցուցարարների ձեռքում նույնպես Աթաթուրքի ցուցապաստառներն էին եւ Թուրքիայի դրոշը: Ի դեպ, Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը Քեմալ Աթաթուրքն է հիմնադրել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱՏԿԱ՞Տ», ԹԵ՞ ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԵՐԻ ԱՆՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅՏՆԻ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՆՈՐ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՆՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅՏՆԻ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՆՈՐ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՆՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս անգամ ո՞ւմ եք մեղավոր «նշանակելու» կիսաքանդված խաղասարքի զոհ դարձած փոքրիկի մահվան համար

13/10/2025

Բյուրեղավանի 1-ին Բ թաղամասի խաղահրապարակում դժբախտ դեպք է տեղի ունեցել․ մաշված ժանգոտ, անսարք մանկական երկաթյա կոնստրուկցիայով սղարանը, որն ամրացված չի...

ԿարդալDetails

Արդյո՞ք նրանք ուզում են, որ «Տոմահավկ»-երը թռչեն իրենց ուղղությամբ». Թրամփ

13/10/2025

Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար. Արսեն Ջուլֆալակյան

13/10/2025

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական