Հունիսի 7-ին Երեւանում կայանալիք Հայաստան-Մալթա ընտրական մրցախաղը կսպասարկի Հյուսիսային Իռլանդիայի մրցավարական բրիգադը Առնոլդ Հանտերի գլխավորությամբ: 34-ամյա Հանտերն ազգային հավաքականների մասնակցությամբ հանդիպումներ սպասարկելու փորձ չունի: Նա սպասարկել է Իռլանդիայի առաջնության, երիտասարդական հավաքականների եւ Եվրոպայի լիգայի որակավորման փուլերի հանդիպումները:
Հունիսի 11-ին Դանիայում կայանալիք ընտրական մրցախաղում գլխավոր մրցավարը կլինի ռուսաստանցի Ալեքսեյ Նիկոլաեւը: