Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԽԽՎ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

01/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Խ.

Եթե հիշում եք` «Ազգը» այս ամսվա սկզբին պատմել էր, որ Հայաստանը մայիսից նախագահելու է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում, այդ շրջանակում ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի բյուրոյի եւ կանոնակարգի կոմիտեի նիստերը մայիսի վերջին տեղի էին ունենալու Երեւանում: Ահա ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստը երեկ բացվեց «Արմենիա-Մարիոթի» «Տիգրան Մեծ» սրահում` 35 երկրի 85 պատվիրակի մասնակցությամբ, ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի ծանրակշիռ ներկայությամբ, ԵԽԽՎ-ում ազգային պատվիրակությունների մասնակցությամբ:

Իր ելույթում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց նախագահությունը ստանձնած Հայաստանի հավակնոտ ծրագրի մասին, «որի առանցքում են Եվրոպայի խորհրդի առջեւ ծառացած այնպիսի մարտահրավերների դիմագրավումը, ինչպիսիք են անհանդուրժողականությունը, այլատյացությունը եւ ռասիզմի դրսեւորումները: Մեր նախագահության օրոք մենք գործադրելու ենք հնարավոր միջոցները, այդ թվում նաեւ միջմշակութային երկխոսությունը, որպես այդ մարտահրավերները հաղթահարելու արդյունավետ միջոց»: Ապա վերահաստատեց, որ Հայաստանը հավատարիմ է եվրոպական կառույցներին ինտեգրվելու իր քաղաքականությանը:

Հայաստանի պառլամենտի ղեկավարի խոսքին հաջորդեց ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի ելույթը, ով նշեց, որ ԽՎ-ը լիովին սատարում է Հայաստանիՙ որպես ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող երկրի առաջնահերթություններին, որոնք ամբողջովին համահունչ են Վեհաժողովի գործունեության հիմնական ուղղություններին: Մինյոնն իր խոսքում անդրադարձավ ԼՂ խնդրին` խրախուսելով բանակցությունների շարունակումը միջազգայնորեն ճանաչված ձեւաչափ Մինսկի խմբում, միեւնույն ժամանակ նշելով, թե «որպես ԵԽԽՎ անդամներ մենք պետք է խրախուսենք քաղաքական հաշտեցումը եւ երկխոսությունը պետությունների ընտրված ներկայացուցիչների միջեւ` խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում»:

Ելույթ ունեցած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը , ներկայացնելով ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահելու գերակայությունները, պատվիրակների մի շարք հարցերի պատասխանեց: Նրա պատասխաններից առանձնացնենք հետաքրքրականները: Օրինակ` Սիրիայում տեղի ունեցողի հետ Հայաստանի դիրքորոշման հետ կապված, Է. Նալբանդյանը նշեց, որ Սիրիայում հայկական մեծ սփյուռք կա (պատերազմի պատճառով 120 հազարից այնտեղ միայն 40 հազար հայ է մնացել, 10 հազարը եկել է Հայաստան), ու Հայաստանը միակ երկիրն է, որ պատերազմական այս վիճակում աշխատում է Սիրիայում: Նշելով սիրիական խնդրի բարդությունը եւ նրա հանդեպ տրամագծորեն տարբեր մոտեցումները, Նալբանդյանը հուսով էր, որ միջազգային հանրությունը ջանք կներդնի Սիրիայի խնդիրը հատուկ այդ խնդրով հրավիրվելիք Երկրորդ Ժնեւյան խորհրդաժողովում լուծելու:

Հարց հնչեց նաեւ Հայաստանին տրվող գազը Ռուսաստանի կողմից թանկացնելու վերաբերյալ, հարցն ուղղեց ադրբեջանական շահերի լոբբիստ համարվող շվեյցարացի պատվիրակ Ադրեաս Գրոսը , ինչին Նալբանդյանը պատասխանեց, որ դա երկու երկրների կառավարությունների բանակցելու խնդիրն է, եւ կարծիք հայտնեց, որ լուծում կգտնվի: ԼՂ հարցում զիջումներին Հայաստանի պատրաստ լինելու վերաբերյալ հարցին Է. Նալբանդյանը պատասխանեց ոչ թե որպես ԵԽԽՎ նախարարների կոմիտեի գործող նախագահող, այլ որպես մեր երկրի արտգործնախարար, ասելով, որ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է միջազգային դիրքորոշմանը, այն է` հիմք ընդունել նախագահող երկրների առաջարկները, ինչը չի անում Ադրբեջանը. «Իրենք ձեւացնում են, թե սատարում են այսպես կոչված նորացված, 2009 թվականի տարբերակին: Այն տասնյակ աշխատանքային տարբերակները, որ ներկայացրել են համանախագահող երկրները, հնացա՞ծ են: Ավելին, 2009-ին ադրբեջանական կողմը չընդունեց դեկտեմբերյան տարբերակը, որին իրենք հիմա հղում են անում: Իրենք ընդունեցին այնպես, ինչպես ընդունեցին Կազանում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Աստրախանում եւ բոլոր մյուս ժողովներում ընդունեցին. ընդունեցին տասը փոփոխություններով հանդերձ: Կամ ընդունում ես, կամ չես ընդունում: Եթե գալիս ես մեկ-երկու-երեք-չորս-տասը փոփոխություններով, ուրեմն չես ընդունում: Դա է տարբերությունը: Միջազգային հանրությունը Հայաստանից կարող է ընդունել ի՞նչ: Միջազգային հանրության արձագանքը մենք ողջունում ենք, որը ձեւակերպվել է երեք համանախագահների կողմից` ոչ միայն կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ այլ նաեւ միջոցառումների, հրադադարի ռեժիմը ընդունելու վերաբերյալ: Հայաստանն ու Ղարաբաղը ընդունում են, իսկ Ադրբեջանը մերժում է»:

Ի դեպ, Մշտական հանձնաժողովը ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարություն ընդունեց, աջակցություն հայտնելով հիմնախնդրի լուծման մանդատն ունեցող Մինսկի խմբին` հակամարտությունը մադրիդյան սկզբունքներով լուծելու: Ապա եւ` կոչ արվեց Հայաստանին ու Ադրբեջանին (որը նույնպես շուտով ստանձնելու է Նախարարների կոմիտեի նախագահությունը)` օգտագործել Նախարարների կոմիտեում նախագահելու հնարավորությունները ու ԵԽ անդամ պետություններ որպես հաշտության հասնել, լուծելով նաեւ ԼՂ հիմնախնդիրը: Իր կողմից ԵԽԽՎ-ն խոստանում է աջակցել խորհրդարանական դիվանագիտության միջոցով բանակցություններն արագացնելուն, երկու երկրների խորհրդարանականների միջեւ փոխվստահությանը (դեռ անցած աշնանը Հայաստանի խորհրդարան այցելած ադրբեջանցի խորհրդարանականները բավական ցինիկ պահեցին իրենց, այնպես որ եվրոպական աջակցությամբ նրանք հազիվ թե այդքան շուտ փոխվեն):

Իսկ ահա լրագրողների հետ մինի- զրույցում ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը, էլի ԼՂՀ խնդրին անդրադառնալով, նկատեց, թե Նախարարների կոմիտեում նախագահող Հայաստանի եւ նրանից հետո նախագահող Ադրբեջանի համար պահը պատմական է, ԼՂ կարգավորման հարցում կարող են ներդրում անել. Գերմանիան եւ Ֆրանսիան հաշտվեցին, ինչո՞ւ, ուրեմն, նրա կարծիքով չպետք է հաշտվեն Հայաստանն ու Ադրբեջանը: Լավ է, գոնե, որ Մինյոնը դեմ էր Չավուշօղլուի նախագահության օրոք վերականգնված ԼՂ հարցով ենթահանձնաժողովին, քանի որ Մինսկի խմբի մանդատն է համարում հարց լուծող միակ ձեւաչափը: Ինքը ֆրանսիացի է, իսկ Ֆրանսիան Մինսկի խմբում նախագահող երկիր է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ԳՈՒՄԱՐ ՀԱՎԱՔԱԳՐԵԼԸ ԲՆԱՎ ՀԵՇՏ ՉԷ

Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ «ԿՈՐԵԼ Է» 1,5 ՄԼՆ ՄԱՐԴ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ «ԿՈՐԵԼ Է» 1,5 ՄԼՆ ՄԱՐԴ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025

Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով, թե ինչու ՀՀ նախկին 3 ղեկավարները իրենց կառավարման ժամանակահատվածներում կյանքի չեն կոչել ղարաբաղյան...

ԿարդալDetails

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական