Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

ԱՌՈՂՋ ԿԻՆԸՙ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՈՒՄ

Երեւանի Կոմիտաս 56 շենքի 39 բնակիչներ

Կոմիտաս 56 շենքի բնակիչները խստորեն դատապարտում են մի շարք պաշտոնատար անձանց կողմից օրեր առաջ հանիրավի հոգեբուժարան տեղափոխված Ամալյա Նազարեթյանին լրատվամիջոցներում որպես հոգեկան հիվանդ ներկայացնելու խայտառակ իրողությունը: Երկար տարիներ ճանաչելով Ամալյա Նազարեթյանին, բոլորս փաստում ենք, որ նա լիովին նորմալ, ադեկվատ եւ ինտելիգենտ անձնավորություն է, երկար տարիներ դասավանդած Օստրովսկու ուսումնարանում, իսկ «Իդեալ» խանութի տերերի կամայականությունների դեմ ընդվզելու համար հոգեբուժարան տեղափոխելն ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ:

Ցավում ենք, որ մեր երկրում հարցեր լուծելու համար դեռեւս օգտագործվում են խորհրդային «լավագույն» տարիներին բնորոշ մեթոդները:

Պահանջում ենք շտապ դուրս գրել Ամալյա Նազարեթյանին հոգեբուժարանիցՙ միաժամանակ կոչ անելով լրագրողներին եւ իրավապաշտպաններինՙ պահանջել հանդիպում տիկին Նազարեթյանի հետ եւ համոզվել մեր հայտարարության իսկության մեջ: