Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԻՐԵՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈ՞ՒՄ Է

31/05/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Մայիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Այսօր Ադրբեջանի Միլլի մեջլիսը քննության կառնի երկու օրենսդրական փոփոխություններ, որ վերաբերում են էքս-նախագահին: Առաջին փոփոխությամբ արգելվում է, որ դատարանները էքս-նախագահի եւ նրա տիկնոջ դեմ քաղաքացիական հայց քննության առնի, եթե դա կվերաբերի պետության կողմից տրվող թոշակից կամ սոցիալական արտոնություններից ֆինանսական փոխհատուցումներ վճարելուն:

Ադրբեջանական օրենսդրությունն այսպիսով էքս-նախագահին եւ նրա կնոջը տրվող պետական թոշակն ու սոցիալական արտոնությունները դարձնում է անձեռնմխելի նույնիսկ այն դեպքում, եթե պետության նախկին ղեկավարը որեւէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի հետ հարաբերություններում կատարել է քայլեր, որոնց հետեւանքով վերջիններս նյութական կամ բարոյական վնաս են կրել եւ կարող են փոխհատուցման քաղաքացիական հայցով դիմել դատարան:

Երկրորդ օրենսդրական փոփոխությունը վերաբերում է էքս-նախագահին եւ նրա կնոջը ցմահ դիվանագիտական անձնագիր տրամադրելուն: Պետք է նկատել, որ անցյալ տարի ընդունված «Նախկին նախագահի մասին» օրենքում այս դրույթներն ամրագրված են ընդհանուր ձեւակերպումներով:

Ինչպես հայտնի է, Ադրբեջանում էքս-նախագահի կարգավիճակ տրվել է Այազ Մութալիբովին, իսկ նախկին նախագահի կնոջ համար սահմանված արտոնություններից օգտվում է ե՛ւ Մութալիբովի, ե՛ւ Էլչիբեյի կինը: Վերջինս պարբերաբար խնդիրներ է ունենում Բաքվի քաղաքային իշխանությունների հետ` կոմունալ վճարումների պատճառով: Այդ մասին վերջերս մամուլին ահազանգել էր Էլչիբեյի որդին:

Այնպես որ, եթե օրենքն ընդունվի, ապա էքս-նախագահի այրին կարող է որոշակիորեն ապահովագրված զգալ, որ կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունները դատարան դիմելու դեպքում չեն կարող պետական նպաստի վրա արգելանք դնելու եւ այդ կերպ գազի կամ էլեկտրաէներգիայի դիմաց կուտակված պարտքերը փոխհատուցելու պահանջ ներկայացնել:

Այդուհանդերձ, հազիվ թե օրենսդրական փոփոխություններ արվում են հանուն Մութալիբովի կամ Էլչիբեյի այրու: Մանավանդ այն մասով, որ վերաբերում է նախկին նախագահին եւ նրա կնոջը ցմահ դիվանագիտական անձնագիր տրամադրելուն: Վերջին շրջանում ավելի ու ավելի համառորեն է խոսվում Ադրբեջանում «պետական հեղաշրջում իրականացնելու հավանականության» մասին:

Որոշ աղբյուրներ չեն բացառում, որ Իլհամ Ալիեւը երրորդ ժամկետով չառաջադրվի նախագահի թեկնածու` տեղը զիջելով Մեհրիբան Ալիեւային: Ոչինչ բացառելի չէ, ուստի հավանական է, որ օրենսդրական հատկապես երկրորդ փոփոխությունը կատարվում է, որպեսզի ինչ-որ ֆորսմաժորային իրավիճակում Իլհամ Ալիեւը ցմահ օժտված լինի դիվանագիտական անձնագրով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԻՐԻԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԵՑ ԺՆԵՎԻ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸՙ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸՙ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական