Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՎԱՂՎԱ «ԱԶԳ. ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»

Մ. Բ.

Ընդհանուր անդրադարձ Միացյալ Նահանգներում վերջերս լույս տեսած Դիտրոյթի Ալեք եւ Մարի Մանուկյան թանգարանի հավաքածուն ներկայացնող «Հայկական գանձերի մի ժառանգություն». «Վկայություն մի ժողովրդի» պատկերագրքին:

Արամ Խաչատրյանի 110-ամյակինՙ Հովհաննես Թաքուկյանի հուշագրության շարքիցՙ «Մի ինքնագրի անսովոր պատմություն»:

Վիգեն Չալդրանյանը վերջինՙ «Ձայն լռության» ֆիլմի բանաստեղծականությունն ու դրամատիզմը, Վարսիկ Գրիգորյանի հայացքով:

Սերժ Ավետիքյանի «Անուշի» հայաստանյան ներկայացման արձագանքների եւ տարիներ առաջ Դիտրոյթի օպերային թատրոնի «Անուշ» ներկայացման ցնցող հաջողությունների զուգահեռները Երվանդ Ազատյանի հրապարակման մեջ:

Խոսքի ազատության եւ գրաքննության հակակշիռներն ու դրանց դրսեւորումները Թուրքիայում: Ըստ «Միրոր սփեքթեյթըր» շաբաթաթերթի, ներկայացնում է Հակոբ Ծուլիկյանը:

Հայ գրատպության 500-ամյակի շրջանակներում Վենետիկում տպագրված եռալեզու (անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն) «Հայաստանյան քաղաքակրթության դրոշմներ» ժողովածուն ներկայացնում է Զոհրաբ Գեւորգյանը: