Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էներգախնայող լամպեր՝ Ծովակում

17/06/2022
- 17 Հունիսի, 2022
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ծովակ  գյուղը գտնվում է  Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, Վարդենիս քաղաքից մոտ 6 կմ արեւմուտք, Սեւանա լճի հարավ-արեւելյան ափի մոտ: Բնակավայրը գտնվում է ծովի մակերեւույթից 1920 մ բարձրության վրա: Վերանվանվել է Ծովակ 1946 թ. օգոստոսի 12-ին: 1995 թվականից մտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ:

Գյուղը գտնվում է Սեւանի լճափնյա հարթավայրում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի վրա, մարզկենտրոնից 64 կմ հարավ-արեւելք: Գյուղի տարածքը կազմում է 1586,11 կմԱ, բնակչություն՝ 2887 մարդ:

1920-ական թվականներից այն հայտնի է եղել իր նավահանգստով, որտեղից կապ է հաստատվել Սեւան բնակավայրի հետ: Նավագնացությունը եղել է հիմնական տրանսպորտային միջոցը: Լճին հարող ցամաքը անտառապատ գոտի է:

Ըստ ՀՀ  2011 թ. մարդահամարի արդյունքների` Ծովակի մշտական բնակչությունը կազմել է 2319, առկա բնակչությունը` 2202 մարդ: Բնակիչները հայեր են, որոնց նախնիներն այստեղ են գաղթել 1827 թ. Արեւմտյան Հայաստանի Մուշի շրջանի Բուլալու բնակավայրից:

Ծովակում հերթական ծրագիրն է իրականացվել. արեւային ֆոտովոլտային եւս մեկ կայան է տեղադրվել մշակույթի տան տանիքին: 6,9 ԿՎտ դրվածքային հզորությամբ կայանի գործարկումը թույլ կտա շենքի էներգամատակարարումն իրականացնել արեւից ստացված էներգիայիով: Այս դեպքում կմեծանա էլեկտրական հոսանքից օգտվելու արդյունավետությունը, կնվազեն ծախսերը:

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ գյուղի համար նոր տեխնոլոգիաների ներդրումը կարեւոր է տնտեսական, բնապահպանական եւ ենթակառուցվածքների զարգացման  տեսանկյունից: Տնտեսված միջոցները կօգտագործվեն գյուղի այլ խնդիրների լուծման նպատակով: Խստաշունչ ձմռան պատճառով այլեւս հարկադիր պարապուրդի անհրաժեշտություն չի լինի: Մշակույթի տան բնականոն գործունեությունը կարեւոր է մայրաքաղաքից կտրված յուրաքանչյուր բնակավայրի համար:

Կարեւոր համարելով համայնքների զարգացումը՝ Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) վերջին հինգ տարվա ընթացքում Ծովակում մի քանի ծրագիր են իրականացրել: Տեղադրվել է 20,4 ԿՎտ դրվածքային հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայան: Համավարակով պայմանավորված՝ աջակցող կողմերը մանկապարտեզ չեն այցելել: Սակայն ներդրել են բոլոր ջանքերը՝ ծրագիրն ավարտելու եւ 60 սան սպասարկող մանկապարտեզի աշխատանքը կաթվածահար չանելու համար: Նախկինում գազով աշխատող ջեռուցման երեք կաթսաները փոխարինվել են էլեկտրականով: Մանկապարտեզի շենքը ջեռուցվում է արեւային էներգիայից ստացված էլեկտրականությամբ:

Ամփոփելով Ծովակում տարիների գործընկերության արդյունքը՝ Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) կարեւոր են համարում նաեւ արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված ծրագրերը: ԽՍՀՄ փլուզումից հետո, մաշված եւ շարքից դուրս եկած ենթակառուցվածքների փոխարեն, գյուղում կառուցվել են նորերը: Տեղադրվել է 93 ԼԵԴ լուսարձակ, լուսավորվել է 3300 մետր ճանապարհահատված: Արդեն հինգ տարի է,ինչ Ծովակում օգտվում են առավել արդյունավետ ԼԵԴ լամպերից: Արդյունքում սպառվում է 80 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա:

Նոր տեխնոլոգիաների ներդրմամբ բնապահպանական ծրագրեր են իրականացվել նաեւ Հայաստանի այլ մարզերում:

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ

Հայկական  էներգետիկական ակադեմիայի  հիմնադիր  նախագահ,

Ռուսաստանի  բնագիտության  ակադեմիայի  պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շոտլանդացի ֆուտբոլի երկրպագուները Հայաստանի աուտիզմ ունեցող երեխաների կենտրոնին նվիրաբերել են 4000 ֆունտ սթերլինգ

Հաջորդ գրառումը

ԳՈՒՅԺ. Բախտիար Հովակիմյան

Համանման Հոդվածներ

17 Հունիսի, 2022

Ռուսաստան. դաշնակի՞ց, թե՞ ապավեն

17/06/2022
17 Հունիսի, 2022

«Գորշ գայլերի» նոր սերունդը ո՞ր դասն է լավ սերտում

17/06/2022
17 Հունիսի, 2022

Շահումյանի անկումից 30 տարի է անցել

17/06/2022
17 Հունիսի, 2022

Իսրայելի «Ութոտնուկի հայեցակարգը»  Իրանի հետ ռազմական բախման ժամանակ Թուրքիան աջակցելու է  Իսրայելին

17/06/2022
Հաջորդ գրառումը

ԳՈՒՅԺ. Բախտիար Հովակիմյան

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՊՆ-ն մեր երեխեքին տարել-քցել ա պատերազմի ամենաթեժ կետերը, քաշվել մի կողմ. անունը ՊՆ է, ո՞ւմ են պաշտպանում. Արսեն Ղուկասյան

29/09/2025

Փորձում են ամեն ինչ անել, որ հանդիպումը չլինի։ Ասեցին՝ ԳՇ պետի տեղակալը կգա, վեց հոգու հետ կհանդիպի, լրագրողների հետ զրույցում...

ԿարդալDetails

Անհետ կորած զինծառայողի հորեղբոր ինքնազգացողությունը վատացավ. բողոքի ակցիայի վայր շտապօգնության բրիգադ ժամանեց

29/09/2025

Լարված իրավիճակ ՊՆ-ի մոտ. անհետ կորածների հարազատների բողոքի ակցիայի վայր են բերվել մեծաթիվ ոստիկաններ

29/09/2025

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025

Իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը. Մեսրոպ Առաքելյան

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական