Կիրակի, Ապրիլի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

100-ամյա հայագետի մահը

13/02/2026
- 13 Փետրվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փետրվարի 2-ին, 100 տարեկանում վախճանվել է ֆրանսիացի կաթոլիկ բենեդիկտյան վանական, գիտնական, եկեղեցու պատմաբան, արեւելագետ, հայագետ, թարգմանիչ Շառլ Ռենուն: Նա ծնվել էր 1925-ի ապրիլի 30-ին, 1948 թվականին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Օտ-Կալակի Բենեդիկտյան աբբայություն եւ ձեռնադրության ժամանակ ստացել Աթանաս անունը: Օտ-Կալակի աբբայությունում եւ Թուլուզի կաթոլիկ ինստիտուտում ուսումնասիրել է ասորերեն, հայերեն եւ վրացերեն: 1956-1958 թթ. Ռենուն ուսումը շարունակել է Փարիզի կաթոլիկ ինստիտուտում եւ Սորբոնի բարձրագույն դպրոցում, որտեղ ուսումնասիրել է արեւելյան քրիստոնեություն, աստվածաշնչյան գրականություն, պատրիարքական հայրապետություն եւ պատարագի ժամերգություն: Փարիզի կաթոլիկ ինստիտուտում պաշտպանել է դոկտորական թեզ «Երուսաղեմի Ճաշոցը (թարգմանություն ֆրանսերեն եւ մեկնաբանություններ)» թեմայով, իսկ Սորբոնի համալսարանում արժանացել է դիպլոմի՝ «Եփրեմ Մծբնացու ասորերեն քարոզը Նիկոմեդիայի մասին (ասորերեն հատվածների եւ հայերեն բնագրի թարգմանությունը ֆրանսերեն)» հրատարակման համար: 1965-1990 թվականներին աշխատել է Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնում, որտեղ ստացել է «Գիտական հետազոտությունների դոկտորի 2-րդ կարգի» աստիճան: Եվրոպայի գիտական մամուլում հրատարակել է ֆրանսերեն, իտալերեն, անգլերեն եւ գերմաներեն հայագիտական (նաեւ վրացագիտական եւ աղվանագիտական) աշխատություններ՝ նվիրված Հայ եկեղեցու ծիսական գրականությանը (մասնավորապես՝ Ժամագրքին եւ Ճաշոցին), Հայ եկեղեցու տոներին, պատարագին, հայերեն ձեռագրերի, առանձին հեղինակների (Դավիթ Քոբայրեցի, Աթանաս Ալեքսանդրացի) եւ այլ թեմաների մասին:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակ-պատասխանը հայ ժողովրդին

Հաջորդ գրառումը

Ցեղասպանությունը դադարեցնելու աղերսանքը «Homo Politicus»-ում մնում է «Ձայն բարբառոյ յանապատի»

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

Ցեղասպանությունը դադարեցնելու աղերսանքը «Homo Politicus»-ում մնում է «Ձայն բարբառոյ յանապատի»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Հայ տղամարդը փողոցում «դուխ» բառի մասով սրան կոտրեց, դեն նետեց. Ալեն Ղևոնդյան

11/04/2026

Նկատե՞լ եք, նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում: Իրականում այդ բառի հետ կապված հոգեբանական վախեր, իր կյանքի տարբեր դրվագներից ժառանգված...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ փորձագետի ներկայությունն Ադրբեջանում և ադրբեջանցի փորձագետի ներկայությունը Հայաստանում արդեն նորմալ երևույթ է. Արեգ Քոչինյան

11/04/2026

Ադրբեջանի սահմանի արդեն սահմանազատված հատվածի հատումը կարևոր խորհրդանշական քայլ է, որը ցույց է տալիս, թե որքան իրական է խաղաղությունը։ Ինչպես...

ԿարդալDetails
Ազգային

Oկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին. ARCTA

11/04/2026

Այսօր սոցիալական ցանցերի մոնիթորինգը հաստատեց հերթական մշակութային ոչնչացման փաստը․ օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին՝ Հայ Առաքելական...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես ընդդիմությունը կրկին նվեր մատուցեց այս ռեժիմին. Արթուր Խաչիկյան

10/04/2026

Տարիներ շարունակ ընդդիմության ներկայացուցիչներն իրար հերթ չտալով բարձրագոչ հայտարարում էին մեզ. այս ռեժիմը պետք է հեռանա։ Օր առաջ, ժամ առաջ,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական