Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի կամակատարների ներդաշնակ համանվագը

04/02/2022
- 04 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փետրվարի 1-ին լրացավ  Արմեն Սարգսյանի` ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարվելու  դիմումը  հետ վերցնելու վերջնաժամկետը: Ըստ կարգիՙ  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ալեն Սիմոնյանին  նշանակեց ՀՀ նախագահ:

Քպականներն ակտիվորեն  շրջանառում են նախագահի իրենց թեկնածուի` Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի անունը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նույնիսկ կոչ է արել ընդդիմադիր ուժերին քվեարկել իրենց թեկնածուի օգտնին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ արձագանքել է. «Մեր երկիրը պատերազմի տարած, մեր հայրենիքի 75%-ը թշնամուն հանձնած այս ապիկար իշխանությունը մտածում է, որ ընդդիմությունը պետք է քվեարկի իրենց նախագահի կամակատար թեկնածուի օգտի՞ն: Հիշեցնեմ, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախագահի թեկնածուն լինելու է մարդ, որն անվերապահորեն կատարելու է իր հրահանգները: Նիկոլ Փաշինյանը  խոսում էր թիմի ներդաշնակեցման մասին, եւ ոչ մի խոսք պետության ու պետության շահի մասին, այս պայմաններում ակնկալել, որ ընդդիմությունը կարող է քվեարկել Նիկոլ Փաշինյանի կամակատար թեկնածուի օգտին, իհարկե, զավեշտալի է, քաղաքական ցինիզմի դասագրքային օրինակ կարող է սա լինել»:

Հայտնի է, որ Վահագն Խաչատուրյանն ԱԺ-ում հանդիպելէ քպականների հետ, ներկայացրել իր կենսագրությունն ու իշխանական ուժից աջակցություն հայցել:

Նախնական հաշվարկով`  ՀՀ նախագահի ընտրությունը տեղի կունենա փետրվարի վերջին, մարտի սկզբին, քանի որ նախագահի պաշտոնը թափուր մնալուց  ոչ շուտ, քան 25 եւ ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն, եւ նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, վերջին 6 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 6 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Նախագահի պաշտոնի համար կարող է թեկնածու առաջադրել ԱԺ-ի պատգամավորների մեկ քառորդը:

Առաջին փուլում նախագահն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդով, երկրորդ փուլում`  ձայների երեք հինգերորդով: Քանի որ, ինչպես ենթադրվում է,  ընդդիմությունը ՀՀ նախագահի ընտրությունը կբոյկոտի ու չի քվեարկի, ուրեմն   առաջին փուլում նախագահ չի ընտրվի, իսկ երկրորդ փուլում արդեն իշխող մեծամասնությունն, ապահովելով ձայների երեք հինգերորդը, կընտրի իր թեկնածուին:

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` դհոլչի, սյունեցի քաղբանտարկյալներին ազատ արձակող դատավոր Բորիս Բախշիյանին դատող Դավիթ Աղրամանյանը` թմբկահար (նա հեղափոխության ժամանակ Նիկոլենց դըմբ-դըմբ-հու վանկարկումների հայտնի  թմբկահարն է), Վահագն Խաչատուրյանի երաժշտական ունակությունները դեռ հայտնի չեն, բայց Փաշինյանն իր վերջին ասուլիսին էր հայտարարել, որ կառավարության, ԱԺ-ի քաղաքական մեծամասնության ու ՀՀ նախագահի միջեւ պետք է լինի «ներդաշնակություն»:

Այսպես, բոլորը հրահանգավորված ներդաշնակվում են, իսկ աններդաշնակները` պատժվում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախը բռնազավթված տարածքների մասին օրենք է ընդունում ու պատրաստվում սեփական «սեւ ցուցակը» կազմել

Հաջորդ գրառումը

Սեյրան Օհանյանի ամբողջ աշխատավարձը շարունակում է ապօրինի կալանքի վերցվել․ Կարեն Մեժլումյան

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

Սեյրան Օհանյանի ամբողջ աշխատավարձը շարունակում է ապօրինի կալանքի վերցվել․ Կարեն Մեժլումյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025

Աճառյանին КГБ ում հարցաքննելիս քննիչը հարցրել է, թե քանի՞ լեզու գիտի։ Աճառյանը թվարկել է, և քննիչը ամեն լեզվի դիմաց նշել...

ԿարդալDetails

Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին

22/10/2025

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական