Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շուշիի գորգերը` անհասցե ու վտանգված

04/02/2022
- 04 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատերազմի օրերին Շուշիի գորգերի թանգարանից դուրս բերված հավաքածուի ճակատագիրը դեռեւս անհայտ է, գորգերը Հայաստանում ցուցադրվելու կամ ի պահ դրվելու տեղ չունեն, մինչդեռ, Հայաստանի եւ Արցախի պետական կառույցները հայտարարում էին, որ դրանց պահպանման համար ձեռնարկվում են բոլոր քայլերը:

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին որ Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանին առաջարկել են հավաքածուն տեղափոխել Հայաստանի պատմության թանգարան, Սարդարապատի հուշահամալիրի Հայաստանի ազգագրության թանգարան կամ Շարամբեյանի անվան ազգային արվեստի կենտրոն, սակայն նա չի ընդունել այդ առաջարկները: Գերատեսչության մամուլի քարտուղարը նաեւ հավելեց, որ թանգարանների մասով իրենց քաղաքականությունն այսպիսին է. իրենք գերադասում են չկառուցել նոր թանգարաններ, այլ լրացնել արդեն եղածներն ու արդիականացնել դրանք:

«Այս թանգարաններն իրենց գորգերն ունեն եւ ցուցադրելու տեղ չկա այլեւս: Բացի այդ, ցեցի վարակ կա ե՛ւ Շարամբեյանի թանգարանում, ե՛ւ Սարդարապատի թանգարանում, որն ամենակարեւոր պատճառն է, որ ես իրավունք չունեմ այս գորգերը տանել այնտեղ, որտեղ ցեց կա»,-ասում է Ասծատրյանը:

Ըստ Ասծատրյանի, գերատեսչության պատասխանատուները կա՛մ տեղյակ չեն ցեցի մասին, կա՛մ լուրջ չեն ընդունում: Ասում է` իր գորգերը խնամված, դեղորայքային բուժումներով անցած ու պարբերաբար արեւ վայելած գորգեր են:

Պատերազմի ավարտից 14 ամիս անց էլ Շուշիի փրկված գորգերը մշտական հասցե չունեն: Նախարարության օրակարգում այժմ հավաքածուի գնման հարցն է, որից հետո պատկերը վերջնականապես պարզ կդառնա:

Արցախի մշակույթի նախարարությունից հայտնել են, որ գորգերը կպահեն մետաքսի կոմբինատի տարածքում, սակայն Ասծատրյանը նշում է, որ այդ գործարանը մասնավոր է, եւ չի ուզում իր գորգերն այնտեղ տանել` իրավունք չունի վտանգել գորգերի ճկատագիրը:

«Ադրբեջանցիներն ասում են` եթե գորգերը տեղ չունեն ՀՀ-ում, թող մնային Շուշիում: Հույս ունեմ, որ խնդրին կառուցողական լուծում կտրվի, հակառակ պարագայում ադրբեջանցիները քայլ առ քայլ ամեն ինչ յուրացնում են»,-ասում է Ասծատրյանը:

Հիշեցնենք, որ պատերազմի վերջին օրերին թանգարանի մոտ հրթիռ էր պայթել, հարվածի հզոր ալիքը կոտրել էր պատուհաններն ու դռները: Այդ ժամանակ Ասծատրյանը զանգահարել էր Արցախի մշակույթի նախարարին եւ խնդրել մեքենա տրամադրեն գորգերը տեղափոխելու համար: Նրան հաջողվել է փրկել իր հավաքածուի 2/3-ը:

Կգտնենք մի արժանապատիվ, լավ տեղ մեր գորգերի համար, վստահ ասում է Արցախի մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը, բայց հստակ հասցե առայժմ ինքն էլ չունի.

«Սկզբունքային է մեզ համար, դա մեր եզակի ցուցանմուշների հավաքածու է, եզակի իր տեսակի մեջ: Ամբողջ աշխարհում կերազեին այդպիսի մշակույթ ունենային, դա արժեքային համակարգ է»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի ՀՈՒՇ. Վաչիկ Մանգասարյան (1943-2022)

Հաջորդ գրառումը

Ֆըրաթ Գյուլյու. «Հայ-թուրքական երկխոսությունը դեռ երկար ուղի ունի անցնելու»

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

Ֆըրաթ Գյուլյու. «Հայ-թուրքական երկխոսությունը դեռ երկար ուղի ունի անցնելու»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական