Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախը բռնազավթված տարածքների մասին օրենք է ընդունում ու պատրաստվում սեփական «սեւ ցուցակը» կազմել

04/02/2022
- 04 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի Ազգային ժողովն Ադրբեջանի կողմից օկուպացված կամ բռնազավթված տարածքների մասին օրենքի նախագիծ է մշակել, որը խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգում այս ամսվա ընթացքում կներառվի ու կքննարկվի: Նախագծի հեղինակներն ԱԺ բոլոր 5 խմբակցություններն են: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանն «Ազգ»ի հետ զրույցում ասում է, որ «օկուպացիայի»  վերաբերյալ օրենք ընդունելու անհրաժեշտության ու կարեւորության մասին դեռեւս 2020-ից է խոսում, եւ այժմ ուրախ է, որ ընթացիկ ամսվա մեջ Արցախի խորհրդարանը վերջապես կքննարկի հարցը: Հիշում էՙ մինչեւ օրինագիծն էլ նախորդ տարիՙ 2021-ին, Արցախի ԱԺ-ն բռնազավթված տարածքների մասին հայտարարություն էր ընդունել, դրան որոշակի գործընթաց էր հաջորդել, ու ըստ պետական նախարար Արտակ Բեգլարյանիՙ վերոնշյալ օրինագիծը դեռեւս նախորդ տարվա հունիսին պետք է ընդունվեր: «Թեեւ ուշացումով, բայց ողջունելի է, որ գոնե աժմ օրակարգ է բերվել, ու դրա շուրջ խորհրդարանական բոլոր խմբակցությունները կոնսեսուս ունեն: Դա, նախեւառաջ, իրավական փաստաթուղթ է, որ կարող է կարգավորել մի շարք խնդիրներՙ հակառակորդի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային կաթողների պատկանելիությունից մինչեւ բնակավայրերը հայկական տեղանուններով կոչելը: Նման օրենք ունենալու անհրաժեշտության մասին արտաքին գործերի նախկին նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Արա Այվազյանն էլ էին խոսում, ու հուսամ, որ բոլորս միասին կօգնենք Արցախի պառլամենտին օրինագիծը կյանքի կոչել»,- նշում է Պողոսյանը:

Նրա համոզմամբՙ օրենքը թե՛ քաղաքական, թե՛ իրավական ընկալումներ կունենա, եւ ի լուր աշխարհի, այո, պետք է ասել, որ այդ տարածքները բռնազավթված կամ օկուպացված են: Իսկ միջազգային բոլոր այն կառույցները, որ կցանկանան անգամ հումանիտար ներդրում անել (օրինակ` ջրային կամ անտառային), ապա հարցն անպայման պետք է քննարկեն Արցախի իշխանության հետ: 

Ծնունդով արցախցի Թեւան Պողոսյանի գնահատմամբ` որպեսզի օրենքը հետագայում կիրառելի լինի ու ազդեցություն ունենա, ապա բոլորս նախ պետք է ընդունենք, ապա հարգենք այն: «Այսօր Հայաստանը, հանգամանքներից ելնելով, Արցախի անվտանգության երաշխավորը չէ, բայց կարող ենք, չէ՞, Արցախի գոնե իրավական երաշխավորը լինել, ու միջազգային կառույցների հետ ՀՀ-ն խոսի: Ի վերջոՙ Հայաստանի ու Արցախի Ազգային ժողովների միջեւ միջպետական բարեկամական խումբ է գործում, որի առաքելությունը հենց օգնելն ու օժանդակելն է,- ընդգծում է նաՙ հավելելով,- Ադրբեջանն Արցախ այցելող օտարերկրացիների համար «սեւ ցուցակներ» էր կազմում, ինչո՞ւ նմանատիպ ցուցակներ նաեւ մենք չենք կազմում: «Օկուպացիայի» մասին օրենքը կարող է նաեւ  այսՙ «սեւ ցուցակի» կարգավորումն ունենալ»:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցի փոխանցմամբՙ օրենքի նախագիծը հունվարի 27-ին է շրջանառության մեջ դրվել: Այն Ազգային ժողովի կանոնակարգին համապատասխանՙ փետրվարի 16-ինՙ ԱԺ հերթական նիստի ժամանակ է առաջին ընթերցմամբ քննարկման դրվելու ու անցնելու բոլոր փուլերով: Բաղունցի փոխանցմամբՙ օրինագիծը հիմնական 2 ուղերձ ունի, առաջինն այն է, որ Արցախը որեւէ դեպքում չի հրաժարվի Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքներից, օրինակ`  Հադրութի շրջանից, որ եղել ու մնում է հայկական: Երկրորդ` Արցախի Հանրապետությունը, դիմելով բոլոր այն երկրների կառավարություններին եւ արտասահմանյան կազմակերպություններին, որոնք ինչ-որ կերպ շահագրգռված են տարբեր տեսակի գործունեություն ծավալելու բռնազավթած տարածքներում, զգուշացնում է`  առանց Արցախի կարծիքը հաշվի առնելու նշյալ տարածքնեում որեւէ գործողություն չիրականացնել, այլապես համաձայն «Օկուպացիայի» մասին օրենքի դրույթների եւ տարբեր միջազգային նորմերի` միջազգային ատյաններ եւ արբիտրաժային դատարան կդիմի: Այսինքն ըստ օրինագծի` արտասահմանյան ընկերություններն օկուպացված տարածքներում գործունեություն ծավալել կարող են միայն ու միայն Արցախի կառավարության թույլտվությամբ:

«Իրավական ի՞նչ գործընթաց կարող է սկսվել, եթե, օրինակ, արտասահմանյան ընկերությունը որոշի ներդրում անել Ադրբեջանի կողմից բռնազավթած տարածքներում, «սեւ ցուցակո՞ւմ է հայտնվելու». հարցին ԱԺ փոխխոսնակն արձագանքում է. «Տվյալների բազա կստեղծենք, միջազգային տարբեր ատյաններում այդ գործունեության գնահատականը կներկայացնենք»:

Ինչ վերաբերում է հարցին, թե «Օկուպացիայի» մասին օրենքը ո՞ր տարածքներին է վերաբերելու` ԼՂԻՄ-ի՞ն, թե՞ նաեւ անվտանգության գոտի համարվող տարածքներին, ապա Արցախի նախագահի տեղակալը հղում է կատարում Արցախի Սահմանադրության 175-րդ հոդվածին, որ սահմանում է. «Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը եւ սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունը իրականացնում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո»:

Ազգային ժողովի մեկ այլ` «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը վերոնշյալ հարցին այսպես է պատասխանում. «Օկուպացված տարածքների մեջ են ընդգրկում նաեւ այն տարածքները, որոնք Ադրբեջանը դեռեւս 90-ականների պատերազմի ժամանակ է զավթել` Շահումյանի շրջանը, Մարտունու, Մարտակերտի որոշ գյուղեր»:

Հակոբյանը ուշադրություն է հրավիրում Ադրբեջանի այն հայտարարությանը, թե միջազգային տարբեր կառույցներ պատրաստ են ներդրումներ անել Արցախի` հակառակորդի կողմից օկուպացված տարածքներում: «Նախագծով հայտարարում ենք, որ որեւէ միջազգային կառույց չի կարող այդ տարածքներում ներդրում անել` առանց հայկական կողմի թույլտվության, առանց մեզ հետ համաձայնեցնելու, այլապես դա անօրեն կճանաչվի»,- շեշտում է մեր զրուցակիցը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆըրաթ Գյուլյու. «Հայ-թուրքական երկխոսությունը դեռ երկար ուղի ունի անցնելու»

Հաջորդ գրառումը

Փաշինյանի կամակատարների ներդաշնակ համանվագը

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանի կամակատարների ներդաշնակ համանվագը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանում կաշառակերության աջակից ընտրազանգված գոյություն չունի. ժողովուրդը 2026 թվականին ում կուզի՝ կընտրի. Ռուբինյան

21/10/2025

Ինչու պետք է ինձ անհանգստացնի ինչ-որ մեկի հանրահավաքը։ Ինձ ուրախացնում է, որ մեր երկրում քաղաքական ուժերը կարողանում են հանրահավաք անել,...

ԿարդալDetails

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը. Փաշինյանի խոսնակ

21/10/2025

Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և վերագործարկման նպատակով տեղի կունենա միջգերատեսչական հանձնաժողովների հանդիպում. Ռուբինյան

21/10/2025

Կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը

21/10/2025

Գյումրիի համայնքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետը

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական